Հետաքրքրաշարժ օրացույց. սեպտեմբերի 9


ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Գեղեցկության միջազգային օրը (International Beauty Day) *
  • Սուդոկուի միջազգային օրը (International Sudoku Day) *
  • Պտղային ալկոհոլային համախտանիշի մասին իրազեկման միջազգային օրը (International Foetal Alcohol Syndrome Day) *
  • Փորձարկողի օրը (Tester s Day) *

Ազգային

  • ԱՄՆ - Կալիֆոռնիա նահանգի պետականության օրը (California Statehood Day) 
  • ԱՄՆ - Հրաշալի հրաշագործների օրը (Wonderful Weirdos Day) *
  • ԱՄՆ - Փափուկ արջուկի օրը (Teddy Bear Day) *
  • ԱՄՆ - Վիենական շնիցելի օրը (National Wiener Schnitzel Day) *
  • ԱՄՆ - Լուռ մնալու օրը (National Quiet Day) *
  • ԱՄՆ - Կծու սթեյքի օրը (Steak Au Poivre Day) *
  • ԱՄՆ - Care Bears ապրանքանիշի օրը (Care Bears Share Your Care Day) *
  • ԱՄՆ - Ուտելիք սիրելու օրը (National «I Love Food» Day) 
  • Աֆղանստան - Նահատակների օրը 
  • Բրազիլիա - Վարչարարների օրը *
  • ԿԺԴՀ - Անկախության օրը 
  • Կոստա Ռիկա - Երեխաների օրը
  • Ճապոնիա - Քրիզանթեմների փառատոն (kiku No sekku) *
  • Մալայզիա - Յանգ դի Պերտուան Ագոանգի ծննդյան օրը
  • Միացյալ Թագավորություն - Արտակարգ իրավիճակների ծառայության օրը (Emergency Services Day) *
  • Մոլդովա - Պետական անվտանգության աշխատակիցների օրը
  • Ռուսաստան - Գրաֆիկ դիզայների օրը *
  • Ռուսաստան - Բայկալ լճի օրը *
  • Ռուսաստան - Սոխի համառուսական օրը *
  • Ռուսաստան - Նոր սովորույթներ ձեռք բերելու օրը *
  • Սլովակիա - Հոլոքոստի և ռասայական հետապնդման զոհերի օրը
  • Տաջիկստան - Անկախության օրը

* Սեպտեմբերի 9-ի անսովոր տոների մասին (ռուսերեն)՝ այստեղ։


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2009 - ժամը 9։09։09-ին կատարվում է Դուբայի մետրոյի բացման արարողությունը
1991 - Տաջիկիստանը անկախանում է Խորհրդային Միությունից։
1986 - Պայթյուն Փարիզի «Սիթի Հոլ» սրահում։ Սպանվում է մեկ պաշտոնյա, 18 վիրավոր։

  • Հայ Գաղտնի Բանակ (ASALA)-ին մոտ «Արաբ և Միջին Արևելքցի Քաղմանտարկեալներու Միասնականութեան Հանձնախումբ»-ը ստանձնում է պատասխանատվությունը։

1983 - Հրձիգ ռումբ է նետվում Թեհրանում Ֆրանսիայի դեսպանատանը պատկանող մեքենայի մեջ։ Մեքենան այրվում է։

  • Հայ Գաղտնի Բանակ (ASALA)-ին մոտ «Օրլի Խմբակն» ստանձնում է պատասխանատվությունը։

1969 - Կանադայում ուժի մեջ է մտնում անգլերենի հետ հավասար ֆրանսերենի գործածության մասին օրենքը։
1948 - Կիմ Իր Սենը հայտարարում է Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետության ստեղծման մասին։
1932 - Իսպանիայի կառավարությունն ինքնավարություն է շնորհում Կատալոնիային։
1923 -
Միացյալ Նահանգներում ստեղծվում է NBC ազգային հեռուստընկերությունը։
1850 - Կալիֆոռնիան դառնում է Միացյալ Նահանգների 31-րդ նահանգը։
1801 - Բաքուն մտցվում է ռուսական կայսրության կազմի մեջ։
1570 - Թուրքերը գրավում են Նիկոսիան։


ԾՆՎԵԼ ԵՆ

1987 - Ալեքսանդր Սոնգ, կամերունցի ֆուտբոլիիստ
1986 - Քեթի Տոպուրիա, երգչուհի
1985 - Լուկա Մոդրիչ, խորվաթ ֆուտբոլիստ, Ռեալ Մադրիդի խաղացող
1975 - Մայքլ Բուբլե, իտալացի ծագումով կանադացի երգիչ, երգահան և դերասան
1966 - Ադամ Սենդլեր, ամերիկացի դերասան, սցենարիստ, փրոդյուսեր և երաժիշտ
1960 - Հյու Գրանտ, անգլիացի դերասան և փրոդյուսեր
1942 - Ռաֆայել Քոթանջյան, թատրոնի և կինոյի հայ նշնավոր դերասան
1931 - Մաքսիմ Մարտիրոսյան, բալետի հայ խորհրդային արտիստ և բալետմայստեր
1927 - Մարգո Մուրադյան, դերասանուհի
1912 - Աբրահամ Աբրահամյան, ռադիոտեխնիկայի գիտնական (մ. 1988 թ.)
1911 - Լի Ջեյ Կոբբ, հրեական ծագումով ամերիկացի դերասան
1848 - Էլիա Միլոզևիչ, իտալացի աստղագետ
1828 - Լև Տոլստոյ, ռուս գրող
1585 - Կարդինալ Ռիշելիե, ֆրանսիացի նշանավոր պետական գործիչ, գրող (մ. 1642)