Հուլիսի 24. մեկ օրում վարակակիրների թիվը նվազել է 43-ով


Ըստ Առողջապահության նախարարության պաշտոնական տվյալների, Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում հուլիսի 24-ի ժամը 11:00-ի դրությամբ հետևյալն է.

  • ընդհանուր դեպքեր - 36.613,

որոնցից՝

  • առողջացած - 25.734, 
  • մահվան ելքով - 692:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9.969 ախտահարված: Երեկ 1.935 թեստ է արվել, ընդհանուր առմամբ կատարվել է 153.814 թեստավորում՝ հաստատված

  • նոր դեպք  - 451,
  • առողջացած - 490։

Մահվան դեպքերի տարիքային տվյալները.

  1. 65 (կին),
  2. 88 (կին),
  3. 89 (տղամարդ), 
  4. 90 (կին) տարեկան։

Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Armenlur խմբ. - Ըստ Առողջապահության նախարարության տվյալների վերլուծության, հուլիսի 23-ի համեմատ վարակակիրների թիվը նվազել է 43-ով։ Հուլիսի 13-ից առ այսօր վարակակիրների թիվը նվազել է 1.526-ով։ 


Պաշտպանվեք կորոնավիրուսից և պաշտպանեք ուրիշներին.

  • Կրիր դիմակ, որ չշնչես ուրիշի արտաշնչած օդը։
  • Թույլ մի տուր, որ քո արտաշնչած օդը մեկ ուրիշը շնչի։
  • Կրիր դիմակ, եթե անգամ համարես, որ դրա օգուտը 1 % է։