Հուլիսի 25. մեկ օրում վարակակիրների թիվը նվազել է 131-ով


Ըստ Առողջապահության նախարարության պաշտոնական տվյալների, Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում հուլիսի 25-ի ժամը 11:00-ի դրությամբ հետևյալն է.

  • ընդհանուր դեպքեր - 36.996,

որոնցից՝

  • առողջացած - 26.243, 
  • մահվան ելքով - 700:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9.833 ախտահարված: Երեկ 1.850 թեստ է արվել, ընդհանուր առմամբ կատարվել է 155.664 թեստավորում՝ հաստատված

  • նոր դեպք  - 383,
  • առողջացած - 509։

Մահվան դեպքերի տարիքային տվյալները.

  1. 56 (կին), 
  2. 64 (կին),
  3. 69 (տղամարդ), 
  4. 71 (կին),
  5. 72 (տղամարդ), 
  6. 79 (կին), 
  7. 85 (կին), 
  8. 85 (կին) տարեկան։

Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 220 է:

Armenlur խմբ. - Ըստ Առողջապահության նախարարության տվյալների վերլուծության, հուլիսի 24-ի համեմատ վարակակիրների թիվը նվազել է 131-ով։ Հուլիսի 13-ից առ այսօր վարակակիրների թիվը նվազել է 1.657-ով։ 


Պաշտպանվեք կորոնավիրուսից և պաշտպանեք ուրիշներին.

  • Կրիր դիմակ, որ չշնչես ուրիշի արտաշնչած օդը։
  • Թույլ մի տուր, որ քո արտաշնչած օդը մեկ ուրիշը շնչի։
  • Կրիր դիմակ, եթե անգամ համարես, որ դրա օգուտը 1 % է։