Հուլիսի 26. մեկ օրում վարակակիրների թիվը նվազել է 69-ով


Ըստ Առողջապահության նախարարության պաշտոնական տվյալների, Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում հուլիսի 26-ի ժամը 11:00-ի դրությամբ հետևյալն է.

  • ընդհանուր դեպքեր - 37.317,

որոնցից՝

  • առողջացած - 26.478, 
  • մահվան ելքով - 705:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9.914 ախտահարված: Երեկ 1.488 թեստ է արվել, ընդհանուր առմամբ կատարվել է 157.152 թեստավորում՝ հաստատված

  • նոր դեպք  - 321,
  • առողջացած - 235։

Մահվան դեպքերի տարիքային տվյալները.

  1. 63 (կին), 
  2. 65 (կին), 
  3. 67 (տղամարդ), 
  4. 86 (տղամարդ), 
  5. 77 (կին) տարեկան։

Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Armenlur խմբ. - Ըստ Առողջապահության նախարարության տվյալների վերլուծության, հուլիսի 25-ի համեմատ վարակակիրների թիվը նվազել է 69-ով։ Հուլիսի 13-ից առ այսօր վարակակիրների թիվը նվազել է 1.726-ով։ 


Պաշտպանվեք կորոնավիրուսից և պաշտպանեք ուրիշներին.

  • Կրիր դիմակ, որ չշնչես ուրիշի արտաշնչած օդը։
  • Թույլ մի տուր, որ քո արտաշնչած օդը մեկ ուրիշը շնչի։
  • Կրիր դիմակ, եթե անգամ համարես, որ դրա օգուտը 1 % է։