Հուլիսի 27. մեկ օրում վարակակիրների թիվը նվազել է 111-ով


Ըստ Առողջապահության նախարարության պաշտոնական տվյալների, Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում հուլիսի 27-ի ժամը 11:00-ի դրությամբ հետևյալն է.

  • ընդհանուր դեպքեր - 37.390,

որոնցից՝

  • առողջացած - 26.665, 
  • մահվան ելքով - 711:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9.793 ախտահարված:

Երեկ 314 թեստ է արվել, ընդհանուր՝ 157.466 (ախտահանման պատճառով հիմնական լաբորատորիան կիրակի օրերին չի աշխատում)՝ հաստատված

  • նոր դեպք  - 73,
  • առողջացած - 187։

Մահվան դեպքերի տարիքային տվյալները.

  1. 54 (տղամարդ), 
  2. 56 (տղամարդ),
  3. 63 (տղամարդ), 
  4. 68 (կին),
  5. 80 (կին), 
  6. 81 (կին) տարեկան։

Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Armenlur խմբ. - Ըստ Առողջապահության նախարարության տվյալների վերլուծության, հուլիսի 26-ի համեմատ վարակակիրների թիվը նվազել է 111-ով։ Հուլիսի 13-ից առ այսօր վարակակիրների թիվը նվազել է 1.837-ով։ 


Պաշտպանվեք կորոնավիրուսից և պաշտպանեք ուրիշներին.

  • Կրիր դիմակ, որ չշնչես ուրիշի արտաշնչած օդը։
  • Թույլ մի տուր, որ քո արտաշնչած օդը մեկ ուրիշը շնչի։
  • Կրիր դիմակ, եթե անգամ համարես, որ դրա օգուտը 1 % է։