Հուլիսի 28. մեկ օրում վարակակիրների թիվը նվազել է 461-ով


Ըստ Առողջապահության նախարարության պաշտոնական տվյալների, Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում հուլիսի 28-ի ժամը 11:00-ի դրությամբ հետևյալն է.

  • ընդհանուր դեպքեր - 37.629,

որոնցից՝

  • առողջացած - 26.357, 
  • մահվան ելքով - 719:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9.330 ախտահարված:

Երեկ 1.061 թեստ է արվել, ընդհանուր՝ 158.527 (ախտահանման պատճառով հիմնական լաբորատորիան կիրակի օրերին չի աշխատում)՝ հաստատված

  • նոր դեպք  - 239 (ստուգվածների 23%-ը),
  • առողջացած - 692։

Մահվան դեպքերի տարիքային տվյալները.

  1. 54 (կին), 
  2. 62 (տղամարդ),
  3. 63 (տղամարդ), 
  4. 64 (տղամարդ),
  5. 74 (տղամարդ), 
  6. 85 (տղամարդ), 
  7. 89 (կին), 
  8. 89 (տղամարդ) տարեկան։

Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 223 է:

Armenlur խմբ. - Ըստ Առողջապահության նախարարության տվյալների վերլուծության, հուլիսի 27-ի համեմատ. 

  • վարակակիրների թիվը նվազել է 461-ով։ 
  • թեստավորման արդյունքների տոկոսային հարաբերությունը նույնն է՝ 23 %։

Հուլիսի 13-19-ի շաբաթում վարակակիրների թիվը նվազել է 771-ով։ 
Հուլիսի 20-26-ի
շաբաթում վարակակիրների թիվը նվազել է 817-ով։ 
Հուլիսի 27-28-ին 
վարակակիրների թիվը նվազել է 572-ով։ 

Հուլիսի 13-ից առ այսօր վարակակիրների թիվը նվազել է 2.160-ով։ 


Պաշտպանվեք կորոնավիրուսից և պաշտպանեք ուրիշներին.

  • Կրիր դիմակ, որ չշնչես ուրիշի արտաշնչած օդը։
  • Թույլ մի տուր, որ քո արտաշնչած օդը մեկ ուրիշը շնչի։
  • Կրիր դիմակ, եթե անգամ համարես, որ դրա օգուտը 1 % է։
  • Եվ իհարկե՝ իրար պաչել-մաչել չկա։