Հուլիսի 29. մեկ օրում վարակակիրների թիվը նվազել է 163-ով


Ըստ Առողջապահության նախարարության պաշտոնական տվյալների, Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում հուլիսի 29-ի ժամը 11:00-ի դրությամբ հետևյալն է.

  • ընդհանուր դեպքեր - 37.937,

որոնցից՝

  • առողջացած - 26.824, 
  • մահվան ելքով - 723:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9.165 ախտահարված:

Երեկ 1.853 թեստ է արվել, ընդհանուր՝ 160.380 (ախտահանման պատճառով հիմնական լաբորատորիան կիրակի օրերին չի աշխատում)՝ հաստատված

  • նոր դեպք  - 308 (ստուգվածների 17%-ը՝ 6% ավելի քիչ, քան նախորդ օրը),
  • առողջացած - 467։

Մահվան դեպքերի տարիքային տվյալները.

  1. 64 (կին), 
  2. 68 (կին),
  3. 83 (կին), 
  4. 84 (տղամարդ) տարեկան։

Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 225 է:

Armenlur խմբ. - Ըստ Առողջապահության նախարարության տվյալների վերլուծության, հուլիսի 28-ի համեմատ. 

  • վարակակիրների թիվը նվազել է 163-ով։ 
  • թեստավորման արդյունքների տոկոսային հարաբերությունը նվազել է 6 %-ով։

Հուլիսի 13-19-ի շաբաթում վարակակիրների թիվը նվազել է 771-ով։ 
Հուլիսի 20-26-ի
շաբաթում վարակակիրների թիվը նվազել է 817-ով։ 
Հուլիսի 27-29-ին 
վարակակիրների թիվը նվազել է 735-ով։ 

Հուլիսի 13-ից առ այսօր վարակակիրների թիվը նվազել է 2.323-ով։ 


Պաշտպանվեք կորոնավիրուսից և պաշտպանեք ուրիշներին.

  • Կրիր դիմակ, որ չշնչես ուրիշի արտաշնչած օդը։
  • Թույլ մի տուր, որ քո արտաշնչած օդը մեկ ուրիշը շնչի։
  • Կրիր դիմակ, եթե անգամ համարես, որ դրա օգուտը 1 % է։
  • Եվ իհարկե՝ իրար պաչել-մաչել չկա։