Հուլիսի 30. մեկ օրում վարակակիրների թիվը նվազել է 288-ով


Ըստ Առողջապահության նախարարության պաշտոնական տվյալների, Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում հուլիսի 30-ի ժամը 11:00-ի դրությամբ հետևյալն է.

  • ընդհանուր դեպքեր - 38.196,

որոնցից՝

  • առողջացած - 28.366, 
  • մահվան ելքով - 728:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8.877 ախտահարված:

Երեկ 1.374 թեստ է արվել, ընդհանուր՝ 161.754 (ախտահանման պատճառով հիմնական լաբորատորիան կիրակի օրերին չի աշխատում)՝ հաստատված

  • նոր դեպք  - 259 (ստուգվածների 19%-ը՝ 2% ավելի, քան նախորդ օրը),
  • առողջացած - 542։

Մահվան դեպքերի տարիքային տվյալները.

  1. 55 (կին)
  2. 75 (տղամարդ), 
  3. 83 (տղամարդ), 
  4. 83 (տղամարդ),
  5. 90 (կին) տարեկան։

Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Armenlur խմբ. - Ըստ Առողջապահության նախարարության տվյալների վերլուծության, հուլիսի 29-ի համեմատ. 

  • վարակակիրների թիվը նվազել է 288-ով։ 
  • թեստավորման արդյունքների տոկոսային հարաբերությունը ավելացել է 2 %-ով։

Հուլիսի 13-19-ի շաբաթում վարակակիրների թիվը նվազել է 771-ով։ 
Հուլիսի 20-26-ի
շաբաթում վարակակիրների թիվը նվազել է 817-ով։ 
Հուլիսի 27-29-ին 
վարակակիրների թիվը նվազել է 1.023-ով։ 

Հուլիսի 13-ից առ այսօր վարակակիրների թիվը նվազել է 2.611-ով։ 


Պաշտպանվեք կորոնավիրուսից և պաշտպանեք ուրիշներին.

  • Կրիր դիմակ, որ չշնչես ուրիշի արտաշնչած օդը։
  • Թույլ մի տուր, որ քո արտաշնչած օդը մեկ ուրիշը շնչի։
  • Կրիր դիմակ, եթե անգամ համարես, որ դրա օգուտը 1 % է։
  • Եվ իհարկե՝ իրար պաչել-մաչել չկա։