Կորոնավիրուսն օգոստոսի 16-ին. վարակակիրները ավելացել են 66-ով


Ըստ Առողջապահության նախարարության պաշտոնական տվյալների, Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում օգոստոսի 16-ի ժամը 11:00-ի դրությամբ հետևյալն է.

  • ընդհանուր դեպքեր՝ 41.663,

որոնցից՝

  • առողջացած՝ 34.584, 
  • մահվան ելքով՝ 818:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6.018 ախտահարված:

Երեկ 1.521 թեստ է արվել, ընդհանուր՝ 185.310՝ հաստատված.

  • նոր դեպք՝ 168 (ստուգվածների 11.05%-ը),
  • առողջացած՝ 100։

Մահվան դեպքերի տարիքային տվյալները.

  1. 30 (տղամարդ)։

ՉԻ ունեցել ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 243 է:


Armenlur խմբ. - Ըստ Առողջապահության նախարարության տվյալների վերլուծության, օգոստոսի 15-ի համեմատ. 

  • վարակակիրների թիվը ավելացել է 66-ով։ 
  • թեստավորման արդյունքներով դրական պատասխանների թիվը ավելացել է 0.32 %-ով։

Հուլիսի 13-19-ի շաբաթում վարակակիրների թիվը նվազել է 771-ով։ 
Հուլիսի 20-26-ի
շաբաթում վարակակիրների թիվը նվազել է 817-ով, նախորդ շաբաթվա համեմատ՝ 46-ով (5.96%)։
Հուլիսի 27-ից օգոստոսի 2-ը 
վարակակիրների թիվը նվազել է 1.579-ով, նախորդ շաբաթվա համեմատ՝ 762-ով (93.26%)։
Օգոստոսի 3-9-ը 
վարակակիրների թիվը նվազել է 1.447-ով, նախորդ շաբաթվա համեմատ՝ 132-ով պակաս։
Օգոստոսի 10-15-ին վարակակիրների թիվը նվազել է 853-ով։ 

Հուլիսի 13-ից առ այսօր վարակակիրների թիվը նվազել է 5.467-ով։ 


Պաշտպանվեք կորոնավիրուսից և պաշտպանեք ուրիշներին.

  • Կրիր դիմակ, որ չշնչես ուրիշի արտաշնչած օդը։
  • Թույլ մի տուր, որ քո արտաշնչած օդը մեկ ուրիշը շնչի։
  • Կրիր դիմակ, եթե անգամ համարես, որ դրա օգուտը 1 % է։
  • Եվ իհարկե՝ իրար պաչել-մաչել չկա։