Կորոնավիրուսն օգոստոսի 15-ին. վարակակիրները նվազել են 130-ով


Ըստ Առողջապահության նախարարության պաշտոնական տվյալների, Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում օգոստոսի 15-ի ժամը 11:00-ի դրությամբ հետևյալն է.

  • ընդհանուր դեպքեր՝ 41.495,

որոնցից՝

  • առողջացած՝ 34.484, 
  • մահվան ելքով՝ 817:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5.952 ախտահարված:

Երեկ 1.827 թեստ է արվել, ընդհանուր՝ 183.789՝ հաստատված.

  • նոր դեպք՝ 196 (ստուգվածների 10.73%-ը, 8.11%-ով պակաս, քան երեկ),
  • առողջացած՝ 320։

Մահվան դեպքերի տարիքային տվյալները.

  1. 68 (տղամարդ),
  2. 70 (տղամարդ),
  3. 86 (կին)։

Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 242 է:


Armenlur խմբ. - Ըստ Առողջապահության նախարարության տվյալների վերլուծության, օգոստոսի 14-ի համեմատ. 

  • վարակակիրների թիվն նվազել է 130-ով։ 
  • թեստավորման արդյունքներով դրական պատասխանների թիվը նվազել է 8.11 %-ով։

Հուլիսի 13-19-ի շաբաթում վարակակիրների թիվը նվազել է 771-ով։ 
Հուլիսի 20-26-ի
շաբաթում վարակակիրների թիվը նվազել է 817-ով, նախորդ շաբաթվա համեմատ՝ 46-ով (5.96%)։
Հուլիսի 27-ից օգոստոսի 2-ը 
վարակակիրների թիվը նվազել է 1.579-ով, նախորդ շաբաթվա համեմատ՝ 762-ով (93.26%)։
Օգոստոսի 3-9-ը 
վարակակիրների թիվը նվազել է 1.447-ով, նախորդ շաբաթվա համեմատ՝ 132-ով պակաս։
Օգոստոսի 10-15-ին վարակակիրների թիվը նվազել է 919-ով։ 

Հուլիսի 13-ից առ այսօր վարակակիրների թիվը նվազել է 5.533-ով։ 


Պաշտպանվեք կորոնավիրուսից և պաշտպանեք ուրիշներին.

  • Կրիր դիմակ, որ չշնչես ուրիշի արտաշնչած օդը։
  • Թույլ մի տուր, որ քո արտաշնչած օդը մեկ ուրիշը շնչի։
  • Կրիր դիմակ, եթե անգամ համարես, որ դրա օգուտը 1 % է։
  • Եվ իհարկե՝ իրար պաչել-մաչել չկա։