Օգոստոսի 12. Երեկվա համեմատ վարակակիրների թիվը նվազել է 137-ով


Ըստ Առողջապահության նախարարության պաշտոնական տվյալների, Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում օգոստոսի 12-ի ժամը 11:00-ի դրությամբ հետևյալն է.

  • ընդհանուր դեպքեր՝ 40.794,

որոնցից՝

  • առողջացած՝ 33.492, 
  • մահվան ելքով՝ 806:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6.262 ախտահարված:

Երեկ 1.710 թեստ է արվել, ընդհանուր՝ 179.032՝ հաստատված.

  • նոր դեպք՝ 201 (ստուգվածների 11.75%-ը՝ երեկվա համեմատ՝ 4.77%ով ավելի քիչ),
  • առողջացած՝ 335։

Մահվան դեպքերի տարիքային տվյալները.

  1. 59 (տղամարդ),
  2. 60 (տղամարդ),
  3. 64 (կին):

Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։


Armenlur խմբ. - Ըստ Առողջապահության նախարարության տվյալների վերլուծության, օգոստոսի 11-ի համեմատ. 

  • վարակակիրների թիվն նվազել է 137-ով։ 
  • թեստավորման արդյունքներով դրական պատասխանները նվազել են 4.77 %-ով։

Հուլիսի 13-19-ի շաբաթում վարակակիրների թիվը նվազել է 771-ով։ 
Հուլիսի 20-26-ի
շաբաթում վարակակիրների թիվը նվազել է 817-ով, նախորդ շաբաթվա համեմատ՝ 46-ով (5.96%)։
Հուլիսի 27-ից օգոստոսի 2-ը 
վարակակիրների թիվը նվազել է 1.579-ով, նախորդ շաբաթվա համեմատ՝ 762-ով (93.26%)։
Օգոստոսի 3-9-ը 
վարակակիրների թիվը նվազել է 1.447-ով, նախորդ շաբաթվա համեմատ՝ 132-ով պակաս։
Օգոստոսի 10-12-ին վարակակիրների թիվը նվազել է 609-ով։ 

Հուլիսի 13-ից առ այսօր վարակակիրների թիվը նվազել է 5.223-ով։ 


Պաշտպանվեք կորոնավիրուսից և պաշտպանեք ուրիշներին.

  • Կրիր դիմակ, որ չշնչես ուրիշի արտաշնչած օդը։
  • Թույլ մի տուր, որ քո արտաշնչած օդը մեկ ուրիշը շնչի։
  • Կրիր դիմակ, եթե անգամ համարես, որ դրա օգուտը 1 % է։
  • Եվ իհարկե՝ իրար պաչել-մաչել չկա։