Օգոստոսի 14. Երեկվա համեմատ վարակակիրների թիվը ավելացել է 3-ով


Ըստ Առողջապահության նախարարության պաշտոնական տվյալների, Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում օգոստոսի 14-ի ժամը 11:00-ի դրությամբ հետևյալն է.

  • ընդհանուր դեպքեր՝ 41.299,

որոնցից՝

  • առողջացած՝ 34.164, 
  • մահվան ելքով՝ 814:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6.082 ախտահարված:

Երեկ 1.465 թեստ է արվել, ընդհանուր՝ 181.962՝ հաստատված.

  • նոր դեպք՝ 276 (ստուգվածների 18.84%-ը),
  • առողջացած՝ 267։

Մահվան դեպքերի տարիքային տվյալները.

  1. 69 (կին),
  2. 70 (կին),
  3. 78 (տղամարդ),
  4. 82 (տղամարդ),
  5. 83 (տղամարդ)։

Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։


Armenlur խմբ. - Ըստ Առողջապահության նախարարության տվյալների վերլուծության, օգոստոսի 13-ի համեմատ. 

  • վարակակիրների թիվն ավելացել է 3-ով։ 
  • թեստավորման արդյունքներով դրական պատասխաններն ավելացել են 3.21 %-ով։

Հուլիսի 13-19-ի շաբաթում վարակակիրների թիվը նվազել է 771-ով։ 
Հուլիսի 20-26-ի
շաբաթում վարակակիրների թիվը նվազել է 817-ով, նախորդ շաբաթվա համեմատ՝ 46-ով (5.96%)։
Հուլիսի 27-ից օգոստոսի 2-ը 
վարակակիրների թիվը նվազել է 1.579-ով, նախորդ շաբաթվա համեմատ՝ 762-ով (93.26%)։
Օգոստոսի 3-9-ը 
վարակակիրների թիվը նվազել է 1.447-ով, նախորդ շաբաթվա համեմատ՝ 132-ով պակաս։
Օգոստոսի 10-15-ին վարակակիրների թիվը նվազել է 789-ով։ 

Հուլիսի 13-ից առ այսօր վարակակիրների թիվը նվազել է 5.403-ով։ 


Պաշտպանվեք կորոնավիրուսից և պաշտպանեք ուրիշներին.

  • Կրիր դիմակ, որ չշնչես ուրիշի արտաշնչած օդը։
  • Թույլ մի տուր, որ քո արտաշնչած օդը մեկ ուրիշը շնչի։
  • Կրիր դիմակ, եթե անգամ համարես, որ դրա օգուտը 1 % է։
  • Եվ իհարկե՝ իրար պաչել-մաչել չկա։