Օգոստոսի 2. Այս շաբաթ վարակակիրների թիվը նվազել է 1579-ով


Ըստ Առողջապահության նախարարության պաշտոնական տվյալների, Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում օգոստոսի 2-ի ժամը 11:00-ի դրությամբ հետևյալն է.

  • ընդհանուր դեպքեր - 39.050,

որոնցից՝

  • առողջացած - 29.750, 
  • մահվան ելքով - 754:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8.318 ախտահարված:

Երեկ 1.045 թեստ է արվել, ընդհանուր՝ 166.701՝ հաստատված.

  • նոր դեպք  - 209 (ստուգվածների 20%-ը՝ 5% ավելի, քան նախորդ օրը),
  • առողջացած - 193։

Մահվան դեպքերի տարիքային տվյալները.

  1. 61 (կին),
  2. 72 (կին),
  3. 80 (տղամարդ), 
  4. 80 (կին), 
  5. 80 (տղամարդ) տարեկան։

Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Armenlur խմբ. - Ըստ Առողջապահության նախարարության տվյալների վերլուծության, օգոստոսի 1-ի համեմատ. 

  • վարակակիրների թիվն ավելացել է 11-ով։ 
  • թեստավորման արդյունքների տոկոսային հարաբերությունն ավելացել է 5 %-ով։

Հուլիսի 13-19-ի շաբաթում վարակակիրների թիվը նվազել է 771-ով։ 
Հուլիսի 20-26-ի
շաբաթում վարակակիրների թիվը նվազել է 817-ով։ 
Հուլիսի 27-ից օգոստոսի 1-ը 
վարակակիրների թիվը նվազել է 1.579-ով։ 

Հուլիսի 13-ից առ այսօր վարակակիրների թիվը նվազել է 3.167-ով։ 


Պաշտպանվեք կորոնավիրուսից և պաշտպանեք ուրիշներին.

  • Կրիր դիմակ, որ չշնչես ուրիշի արտաշնչած օդը։
  • Թույլ մի տուր, որ քո արտաշնչած օդը մեկ ուրիշը շնչի։
  • Կրիր դիմակ, եթե անգամ համարես, որ դրա օգուտը 1 % է։
  • Եվ իհարկե՝ իրար պաչել-մաչել չկա։