Օգոստոսի 5. Երեկվա համեմատ վարակակիրների թիվը նվազել է 192-ով


Ըստ Առողջապահության նախարարության պաշտոնական տվյալների, Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում օգոստոսի 5-ի ժամը 11:00-ի դրությամբ հետևյալն է.

  • ընդհանուր դեպքեր - 39.586,

որոնցից՝

  • առողջացած - 30.850, 
  • մահվան ելքով - 770:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7.738 ախտահարված:

Երեկ 1.848 թեստ է արվել, ընդհանուր՝ 170.012՝ հաստատված.

  • նոր դեպք  - 288 (ստուգվածների 15.58%-ը, 2.75 տոկոսով ավելի քիչ, քան նախորդ օրը),
  • առողջացած - 478։

Մահվան դեպքերի տարիքային տվյալները.

  1. 63 (կին), 
  2. 64 (տղամարդ) տարեկան։

Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։


Armenlur խմբ. - Ըստ Առողջապահության նախարարության տվյալների վերլուծության, օգոստոսի 4-ի համեմատ. 

  • վարակակիրների թիվը նվազել է 192-ով։ 
  • թեստավորման արդյունքները նվազել են 2.75 %-ով։

Հուլիսի 13-19-ի շաբաթում վարակակիրների թիվը նվազել է 771-ով։ 
Հուլիսի 20-26-ի
շաբաթում վարակակիրների թիվը նվազել է 817-ով։ 
Հուլիսի 27-ից օգոստոսի 2-ը 
վարակակիրների թիվը նվազել է 1.579-ով։ 
Օգոստոսի 3-5-ը 
վարակակիրների թիվը նվազել է 580-ով։ 

Հուլիսի 13-ից առ այսօր վարակակիրների թիվը նվազել է 3.747-ով։ 


Պաշտպանվեք կորոնավիրուսից և պաշտպանեք ուրիշներին.

  • Կրիր դիմակ, որ չշնչես ուրիշի արտաշնչած օդը։
  • Թույլ մի տուր, որ քո արտաշնչած օդը մեկ ուրիշը շնչի։
  • Կրիր դիմակ, եթե անգամ համարես, որ դրա օգուտը 1 % է։
  • Եվ իհարկե՝ իրար պաչել-մաչել չկա։