Օգոստոսի 6. Երեկվա համեմատ վարակակիրների թիվը նվազել է 475-ով


Ըստ Առողջապահության նախարարության պաշտոնական տվյալների, Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում օգոստոսի 6-ի ժամը 11:00-ի դրությամբ հետևյալն է.

  • ընդհանուր դեպքեր՝ 39.819,

որոնցից՝

  • առողջացած՝ 31.556, 
  • մահվան ելքով՝ 772:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7.263 ախտահարված:

Երեկ 1.588 թեստ է արվել, ընդհանուր՝ 171.600՝ հաստատված.

  • նոր դեպք՝ 233 (ստուգվածների 14.67%-ը, 0.91 տոկոսով ավելի քիչ, քան նախորդ օրը),
  • առողջացած՝ 706։

Մահվան դեպքերի տարիքային տվյալները.

  1. 82 (կին), 
  2. 62 (տղամարդ) տարեկան։

Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։


Armenlur խմբ. - Ըստ Առողջապահության նախարարության տվյալների վերլուծության, օգոստոսի 5-ի համեմատ. 

  • վարակակիրների թիվը նվազել է 475-ով։ 
  • թեստավորման արդյունքները նվազել են 2.75 %-ով։

Հուլիսի 13-19-ի շաբաթում վարակակիրների թիվը նվազել է 771-ով։ 
Հուլիսի 20-26-ի
շաբաթում վարակակիրների թիվը նվազել է 817-ով։ 
Հուլիսի 27-ից օգոստոսի 2-ը 
վարակակիրների թիվը նվազել է 1.579-ով։ 
Օգոստոսի 3-6-ը 
վարակակիրների թիվը նվազել է 1.060-ով։ 

Հուլիսի 13-ից առ այսօր վարակակիրների թիվը նվազել է 4.222-ով։ 


Պաշտպանվեք կորոնավիրուսից և պաշտպանեք ուրիշներին.

  • Կրիր դիմակ, որ չշնչես ուրիշի արտաշնչած օդը։
  • Թույլ մի տուր, որ քո արտաշնչած օդը մեկ ուրիշը շնչի։
  • Կրիր դիմակ, եթե անգամ համարես, որ դրա օգուտը 1 % է։
  • Եվ իհարկե՝ իրար պաչել-մաչել չկա։