Օգոստոսի 7. Երեկվա համեմատ վարակակիրների թիվը նվազել է 291-ով


Ըստ Առողջապահության նախարարության պաշտոնական տվյալների, Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում օգոստոսի 7-ի ժամը 11:00-ի դրությամբ հետևյալն է.

  • ընդհանուր դեպքեր՝ 39.985,

որոնցից՝

  • առողջացած՝ 32.008, 
  • մահվան ելքով՝ 777:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6.972 ախտահարված:

Երեկ 1.394 թեստ է արվել, ընդհանուր՝ 172.994՝ հաստատված.

  • նոր դեպք՝ 166 (ստուգվածների 11.91%-ը, 2.76 տոկոսով ավելի քիչ, քան նախորդ օրը),
  • առողջացած՝ 452։

Մահվան դեպքերի տարիքային տվյալները.

  • 46 (կին), 
  • 58 (տղամարդ), 
  • 73 (կին),
  • 78 (կին), 
  • 89 (կին) տարեկան։

Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։


Armenlur խմբ. - Ըստ Առողջապահության նախարարության տվյալների վերլուծության, օգոստոսի 6-ի համեմատ. 

  • վարակակիրների թիվը նվազել է 291-ով։ 
  • թեստավորման արդյունքներով դրական պատասխանները նվազել են 2.76 %-ով։

Հուլիսի 13-19-ի շաբաթում վարակակիրների թիվը նվազել է 771-ով։ 
Հուլիսի 20-26-ի
շաբաթում վարակակիրների թիվը նվազել է 817-ով։ 
Հուլիսի 27-ից օգոստոսի 2-ը 
վարակակիրների թիվը նվազել է 1.579-ով։ 
Օգոստոսի 3-7-ը 
վարակակիրների թիվը նվազել է 1.351-ով։ 

Հուլիսի 13-ից առ այսօր վարակակիրների թիվը նվազել է 4.513-ով։ 


Պաշտպանվեք կորոնավիրուսից և պաշտպանեք ուրիշներին.

  • Կրիր դիմակ, որ չշնչես ուրիշի արտաշնչած օդը։
  • Թույլ մի տուր, որ քո արտաշնչած օդը մեկ ուրիշը շնչի։
  • Կրիր դիմակ, եթե անգամ համարես, որ դրա օգուտը 1 % է։
  • Եվ իհարկե՝ իրար պաչել-մաչել չկա։