Օգոստոսի 8. Երեկվա համեմատ վարակակիրների թիվը նվազել է 195-ով


Ըստ Առողջապահության նախարարության պաշտոնական տվյալների, Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում օգոստոսի 8-ի ժամը 11:00-ի դրությամբ հետևյալն է.

  • ընդհանուր դեպքեր՝ 40.185,

որոնցից՝

  • առողջացած՝ 32.395, 
  • մահվան ելքով՝ 785:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6.777 ախտահարված:

Երեկ 1.444 թեստ է արվել, ընդհանուր՝ 174.438՝ հաստատված.

  • նոր դեպք՝ 200 (ստուգվածների 13.85%-ը, 1.94 տոկոսով ավելի , քան նախորդ օրը),
  • առողջացած՝ 387։

Մահվան դեպքերի տարիքային տվյալները.

  1. 51 (կին),
  2. 64 (կին),
  3. 62 (տղամարդ),
  4. 68 (կին),
  5.  73 (կին)4
  6. 78 (տղամարդ), 
  7. 82 (կին), 
  8. 90 (տղամարդ) տարեկան։

Բացի մեկից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։


Armenlur խմբ. - Ըստ Առողջապահության նախարարության տվյալների վերլուծության, օգոստոսի 7-ի համեմատ. 

  • վարակակիրների թիվը նվազել է 195-ով։ 
  • թեստավորման արդյունքներով դրական պատասխաններն ավելացել են 1.94 %-ով։

Հուլիսի 13-19-ի շաբաթում վարակակիրների թիվը նվազել է 771-ով։ 
Հուլիսի 20-26-ի
շաբաթում վարակակիրների թիվը նվազել է 817-ով։ 
Հուլիսի 27-ից օգոստոսի 2-ը 
վարակակիրների թիվը նվազել է 1.579-ով։ 
Օգոստոսի 3-7-ը 
վարակակիրների թիվը նվազել է 1.546-ով։ 

Հուլիսի 13-ից առ այսօր վարակակիրների թիվը նվազել է 4.708-ով։ 


Պաշտպանվեք կորոնավիրուսից և պաշտպանեք ուրիշներին.

  • Կրիր դիմակ, որ չշնչես ուրիշի արտաշնչած օդը։
  • Թույլ մի տուր, որ քո արտաշնչած օդը մեկ ուրիշը շնչի։
  • Կրիր դիմակ, եթե անգամ համարես, որ դրա օգուտը 1 % է։
  • Եվ իհարկե՝ իրար պաչել-մաչել չկա։