Պատմության այս օրը. դեկտեմբերի 10


2009 - Թողարկվեց Angry Birds համակարգչային խաղը:

2009 - Տեղի ունեցավ «Ավատար» ֆիլմի պրեմիերան:

2006 - Երկրում սահմանադ­րա­կան կար­գը բռ­նի փո­խե­լու հրա­պա­րա­կա­յին կո­չե­րի մե­ղադ­րան­քով ձեր­բա­կալ­վեց ազա­տա­մար­տիկ, բեյ­րու­թա­հայ, իշ­խա­նու­թյուն­նե­րին ար­մատա­կան ընդ­­դիմա­դիր Ժի­րայր Սե­ֆիլ­յա­նը։

1998 - Իր տան մուտքի մոտ սպանվում է պաշտպանության փոխնախարար Վահրամ Խոռխոռունին: Սպանությանն ականատեսներ չեն եղել։ Երկու օր անց Եռաբլուրում հուղարկավորում են սպանված պաշտպանության փոխնախարարին:

1991 - Արցախն անցկացրեց անկախության հանրաքվե օտարերկրյա դիտորդների ներկայությամբ և այդ ժամանակվա գործող խորհրդային օրենքների համաձայն, ընտրության մասնակցողների 82%-ը (ըստ 1989թ. վերջին մարդահամարի) քվեարկեց՝ 99.7% կողմ, Ադրբեջանից դուրս գալու համար՝ համաձայն 1990.04.03-ի խորհրդային օրենքի, որն այդ ժամանակ ուժի մեջ էր և միջազգային ճանաչում ուներ։ Արդյունքում Արցախը 1992թ. հունվարի 6-ին հանրապետության Գերագույն Խորհրդի կողմից հռչակվեց անկախ պետություն։

1988 - ԽՍՀՄ իշխանությունները ձերբակալեցին «Ղարաբաղ» կո­միտեի անդամներին։ Ժողովրդական ճնշումների արդ­յուն­քում նրանք 1989թ. մայիսի 31-ին ազատ ար­ձակ­վե­ցին:

1987 - Իոսիֆ Բրոդսկին Նոբելյան մրցանակ ստացավ:

1957 - Ծնվել է ամերիկացի դերասան Մայքլ Կլարկ Դունկանը:

Картинки по запросу Michael Duncan

Հայտնի է «Կանաչ մղոն» ֆիլմում կատարած դերով, որի համար առաջադրվել է Օսկարի ու Ոսկե Գլոբուսի:

1954 - UNESCO-ի կողմից ընդունվեց Մոնտեվիդեոյի բանաձևը, որով օժանդակվեց էսպերանտոյի միջազգային լեզվի թեկնածու լինելը:

1948 - ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան ընդունեց Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը:

1924 - Հիմնադրվում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը:

1922 - Բաքվում բացվում է Անդրկովկասյան խորհուրդների առաջին համագումարը, որը որոշում է ԱՍՍՖՀՄ-ն վերակազմել ԱՍՖՍՀ-ի։

1920 - ՀԽՍՀ Հեղկոմը որոշում է ընդունում բանկերի ազգայնացման մասին:

1917 - Թիֆլիսում բացվում է կովկասյան բանակի երկրային երկրորդ համագումարը, որը որոշում է ընդունում Կովկասում անհապաղ խորհրդային իշխանություն ստեղծելու մասին:

1901 - Հանձնվեցին առաջին Նոբելյան մրցանակները:

1864 - Ռուսական կայսրության Սենատի դատավճռով Միքայել Նալբանդյանը աքսորվում է Կամիշին:

1827 - Երևանի Սարդարի պալատում, ռուս սպաների ուժերով առաջին անգամ բեմադրվում է Ալեքսանդր Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս» կատակերգությունը:

1817 - Միսիսիպին դարձավ ԱՄՆ-ի 20-րդ նահանգը: