Պատմության հայկական օրը. դեկտեմբերի 10


ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է

Անկախ պետականության հանրաքվեի օրը (Լեռնային Ղարաբաղ)
Ս. Նիկողայոս Զմյուռնացի Սքանչելագործի հիշատակության օրը (Հայ Առաքելական Եկեղեցի)

  • Ս. Նիկողայոս Սքանչելագործ Հայրապետը ծնվել է 280թ. Փոքր Ասիայի Լիկիա գավառի Բաթարա քաղաքում (ներկայիս Անթալիա քաղաքի մոտակայքում): Փոքր հասակից կորցնում է մեծահարուստ և բարեպաշտ ծնողներին և մեծանում իր քեռու՝ Նիկողայոս Երեց եպիսկոպոսի խնամքի ներքո: Ավետարանական պատգամը՝ «Վաճառիր քո ունեցվածքը և տուր աղքատներին» (հմմտ. Մատթ. 19:21), իր կյանքի նշանաբանն է դարձնում` խնամելով աղքատներին, հիվանդներին, բանտարկյալներին և որբերին: Ժողովրդի կամքով դառնում է Զմյուռնիայի եպիսկոպոսը: Հալածանքների ընթացքում աքսորվում է, սակայն չի դադարում ամենուր Ավետարանը քարոզել: Խաղաղության վերահաստատվելուն պես՝ վերադառնում է իր աթոռը, մասնակցում 325թ. Նիկիայի տիեզերաժողովին: Մահացել է 326 թվականին: Ընդհանրական Եկեղեցու ամենասիրված սրբերից է`առավելաբար հայտնի «Սանտա Կլաուս» անվամբ:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2022-12-10, 2023-11-25, 2024-12-07, 2025-12-06, 2026-12-05, 2027-12-11, 2028-11-25, 2029-12-08,2030-12-07:

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2007 - Լևոն Տեր-Պետրոսյանն արտահայտվեց «պատմական բեռի» մասին. «Մինչև չհաղթահարենք զոհի հոգեբանությունը, մինչև չազատվենք անցյալի բարդույթներից, մինչև չնայենք դեպի ապագա՝ մենք ժամանակակից ու կենսունակ ազգ չենք կարող դառնալ»։

  • «Այդ հոգեբանությունը հաղթահարելու միակ միջոցը Հայաստան երկրի շենացումն ու հզորացումն է՝ երկիր, որն այսօր գտնվում է բորենիների ձեռքում։ Պատմությունը հպարտության աղբյուր է շատ ազգերի համար, բայց պատմական բեռը՝ անցանկալի կապանք»։

2006 - Երկրում սահմանադ­րա­կան կար­գը բռ­նի փո­խե­լու հրա­պա­րա­կա­յին կո­չե­րի մե­ղադ­րան­քով ձեր­բա­կալ­վեց ազա­տա­մար­տիկ, բեյրու­թա­հայ, իշ­խա­նու­թյուն­նե­րին ար­մատա­կան ընդ­­դիմա­դիր Ժի­րայր Սե­ֆիլ­յա­նը։
2003 - Ադրբեջանի նախագահի պաշտոնը ստանձնած Իլհամ Ալիևն ու Հայաստանի նախագահ Ռ.Քոչարյանը Ժնևում առաջին ճանաչողական հանդիպումն են անցկացնում` Մինսկի խմբի ներկայությամբ։

  • Հանդիպումից հետո Ի.Ալիևն ասում է, թե պատրաստ են շարունակել երկխոսությունը: Ռ.Քոչարյանը հրաժարվում է մեկնաբանություններից: Միջնորդները, այդուամենայնիվ, լավատես էին: Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահը «Ֆրանսպրեսին» ասել էր` «բանակցություններում բոլորովին նոր իրավիճակ է ստեղծվել. հիմա մենք ունենք առաջնորդներ, որոնք նույն սերնդից են, և կարծում ենք`կարող են ավելի լավ հասկանալ միմյանց»:

1998 - Աղմկահարույց սպանություններ. Իր տան մուտքի մոտ սպանվում է պաշտպանության փոխնախարար Վահրամ Խոռխոռունին:

  • Սպանությանն ականատեսներ չեն եղել։ Երկու օր անց Եռաբլուրում հուղարկավորում են սպանված պաշտպանության փոխնախարարին: Սպանությունը բացահայտված չէ։

1991 - Ռուսաստանը ճանաչեց Հայաստանի անկախությունը:
1991 - «Մեծն Տիգրան» գումարտակի 13 հոգիանոց գրոհային ջոկատը շեշտակի գրոհով ջախջախեց ԼՂՀ Շահումյանի շրջանի Թոդան գյուղում տեղակայված ադրբեջանական 450 հոգիանոց կայազորը:
1991 - Արցախն անցկացրեց անկախության հանրաքվե։

  • Օտարերկրյա դիտորդների ներկայությամբ և այդ ժամանակվա գործող խորհրդային օրենքների համաձայն, ընտրության մասնակցողների 82%-ը (ըստ 1989թ. վերջին մարդահամարի) քվեարկեց՝ 99.7% կողմ, Ադրբեջանից դուրս գալու համար՝ համաձայն 1990.04.03-ի խորհրդային օրենքի, որն այդ ժամանակ ուժի մեջ էր և միջազգային ճանաչում ուներ։ Արդյունքում Արցախը 1992թ. հունվարի 6-ին հանրապետության Գերագույն Խորհրդի կողմից հռչակվեց անկախ պետություն։

1988 - Միխայիլ Գորբաչովի Հայաստան այցին զուգահեռ ձերբակալվում են «Ղարաբաղ» կո­միտեի անդամները։

  • Ժողովրդական ճնշումների արդ­յուն­քում նրանք 1989թ. մայիսի 31-ին ազատ ար­ձակ­վե­ցին:

1948 - ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան ընդունեց Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը:
1924 - Հիմնադրվում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը:
1922 - Բաքվում բացվում է Անդրկովկասյան խորհուրդների առաջին համագումարը, որը որոշում է ԱՍՍՖՀՄ-ն վերակազմել ԱՍՖՍՀ-ի։
1920 - ՀԽՍՀ Հեղկոմը որոշում է ընդունում բանկերի ազգայնացման մասին:
1917 - Թիֆլիսում բացվում է կովկասյան բանակի երկրային երկրորդ համագումարը, որը որոշում է ընդունում Կովկասում անհապաղ խորհրդային իշխանություն ստեղծելու մասին:
1864 - Ռուսական կայսրության Սենատի դատավճռով Միքայել Նալբանդյանը աքսորվում է Կամիշին:
1827 - Երևանի Սարդարի պալատում, ռուս սպաների ուժերով առաջին անգամ բեմադրվում է Ալեքսանդր Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս» կատակերգությունը:

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1956 - Վիկտոր Աբրահամյան (ծնվ. Մոսկվա), վիրտուոզ ջութակահար, միջազգային մրցույթների դափնեկիր
1946 - Հովհաննես Զանազանյան (ծնվ. Աթենք), "Արարատ-73" ֆուտբոլային թիմի ավագ, միջազգային կարգի սպորտի վարպետ
1937 - Վարդան Ակունց (ծնվ. Գորիս, մ. 2011), բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
1936 - Արա Բալիոզյան (ծնվ. Աթենք), գրող

  • Թարգմանվել է ֆրանսերեն, գերմաներեն, հունարեն, իսպաներեն և հայերեն։ Անգլերեն է թարգմանել Գրիգոր Զոհրաբի, Զաբել Եսայանի և Կոստա Զարյանի ստեղծագործությունները։

1936 - Առնոլդ Նիկողոսյան (ծնվ. Դնեպրոպետրովսկ), աստղագիտության ամերիկյան ընկերության նախագահ (1994-1996)
1934 - Վլադիմիր Ավետիսյան (ծնվ. Թբիլիսի), վրաց ըմբիշ; ԽՍՀՄ սպորտի վարպետ; ԽՍՀՄ չեմպիոն (1957) (1959); աշխարհի առաջնության բրոնզ (1959)
1912 - Ամալյա Նազյան (ծնվ. Երևան, մ. 2005), Հայկական Խորհրդային ակադեմիա, Հայկական ԽՍՀ ժողովրդական ճարտարապետություն
1909 - Նորայր Սիմոնյան (ծնվ. Աշտարակ, մ. 1988), կինոօպերատոր

  • "01-99" կարճամետրաժ ֆիլմի օպերատորը:

1905 - Տիգրան Դավթյան (ծնվ. Մութաբար, Իրան, մ. 1938), եռաչափ տարածության նկարիչ; մանրանկարիչ քանդակագործ
1904 - Տիգրան Փիլիպոսյանց (մ. 1972), ինժեներ մեխանիկ-շինարար; ԽՍՀՄ դեղագործական արդյունաբերության հիմնադիրներից 
1894 - Երևան Տեր-Գումկյան (ծնվ. Թուրքիա, մ. 1976), գրող
1890 - Սուրեն Հովսեփյան (ծնվ. Ելիսավետպոլ, մ. 1918), Բաքվի 26 կոմունիստներից մեկը
1888 - Արմենակ Սալմազլյան (ծնվ. Բուրսայի շրջան, Օսմանյան կայսրություն, մ. 1971), հայ մատենագետ