Պատմության այս օրը. դեկտեմբերի 21


2012 - Ինտերների և Youtube-ի պատմության մեջ առաջին անգամ մեկ տեսանյութի դիտումը գերազանցեց 1 միլիարդը։ Տեսանյութը հարավկորեացի կատարող PSY-ի՝ Պակ Չե Սանի «Gangnam Style» հոլովակն էր։

1977 - Ծնվել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

1970 - Սպիտակ տան Ձվաձև աշխատասենյակում հանդիպեցին Ռիչարդ Նիքսոնն ու Էլվիս Փրեսլին, որը հետագայում արտացոլվել է «Էլվիսը հանդիպում է Նիքսոնին» (1997) գեղարվեստական ֆիլմում։

1968 - «Ապոլոն 8» տիեզերանավը երկրից լուսին թռիչք կատարելով դարձավ առաջին տիեզերանավը, որն ապահով վերադարձավ լուսնից:

1967 - Ծնվել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին:

1967 - Փոխպատվաստված սր­տով առա­ջին հի­վան­դը՝ Լու­իս Վաշ­կանս­կին մա­հա­նում է վի­րա­հա­տու­թյու­նից 18 օր անց Քեյփ­թա­ու­նում (Հա­րա­վա­յին Աֆ­րի­կա):

1966 - ԽՍՀՄ-ում իրականացվեց «Լունա 13» միջմոլորակային կայանի բարեհաջող մեկնարկը։

1965 - ԽՍՀՄ-ում արձակվեց «Կոսմոս 101» Երկրի արհեստական արբանյակը։

1958 - Շառլ դը Գոլն ընտրվում է Ֆրանսիական Հինգերորդ Հանրապետության առաջին նախագահ։

1955 - Մահացել է Գարեգին Նժդեհը, հայ պետական, ռազմական և քաղաքական գործիչներից մեկը, ազգային ազատագրական պայքարի երախտավորներից մեկը:

1948 - Ծնվել է ամերիկացի դերասան Սեմյուել Լ. Ջեքսոնը:

 ÐšÐ°Ñ€Ñ‚инки по запросу samuel L Jackson

Խաղացել է 120-ից ավելի ֆիլմերում, որոնցից առավել նշանավորներից են «Աստղային պատերազմների» ֆիլմաշարը, «Քրեական ընթերցվածք», «Անփառունակ սրիկաները», «Ջանգո ազատագրված», «Զզվելի ութնյակը», «Լավ տղաներ»:

1937 - Ծնվել է ամերիկացի դերասանուհի Ջեյն Ֆոնդան:

Похожее изображение

Ջեյն Ֆոնդան մոտ 40 տարբեր կինոմրցանակ է ստացել, ներկայացված է եղել ևս 30-ի, որոնց թվում. 7 անգամ ներկայացվել է Օսկարի, ստացել 2-ը՝ «Կլյուտ» (1972) և «Վերադարձ տուն» (1979) Օսկար լավագույն դերասանուհու համար անվանակարգում, 13 անգամ ներկայացվել է Ոսկե Գլոբուսի, ստացել 6-ը, 2 BAFTA, 1 Էմմի մրցանակ և այլն:

1937 - Տեղի ունեցավ առաջին լիամետրաժ մուլտֆիլմի` Ուոլթ Դիսնեյի «Սպիտակաձյունիկը և յոթ թզուկների» պրեմիերան (Ամերիկյան բոլոր ժամանակների 10 լավագույն ֆիլմեր ըստ 10 ժանրերի ցանկում 1-ինն է մուլտֆիլմերի ցուցակում):

1920 - ՀԽՍՀ Հեղկոմի հրամանագրով Խորհրդային Հայաստանի սահմաններում վերանում է «Ռուսական կայսրության հավաք օրինաց»-ը այն փոփոխություններով, որ մտցրել էին ժամանակավոր կառավարությունը, անդրկովկասյան կոմիսարիատն ու սեյմը, Հայաստանի դաշնակցական կառավարությունը։

1917 - Էջմիածնում փակվեց Գևորգյան ճեմարանը։

1913 - Ամերիկյան «New York World» թերթում տպագրվեց առաջին խաչբառը, որը կազմել էր Արթուր Ուինը:

1912 - Կ. Պոլսում Հայոց Ազգային ժողովը որոշում ընդունեց Հայկական հարցը բարձրացնել Լոնդոնում հրավիրվելիք դեսպանների կոնֆերանսում։

1898 - Պիեռ և Մարի Կյուրիները հայտ­նա­գործեցին ռադիումը:

1891 - Սպրինգֆիլդյան քոլեջում 18 ուսանողներ անցկացնում են առաջին բասկետբոլային խաղը:

1846 - Ռոբերտ Լիսթոնը կատարեց առաջին անզգայացումով վի­րա­հա­տու­թ­յու­նը Եվրո­պայում:

1599 - Ինկվիզիցիայի դատի ժամանակ Ջորդանո Բրունոն հրաժարվում է հետ կանգնել իր գա­ղա­փարներից: