Արժեքավոր խոսքերը երբևէ չեն ուղեկցվում որևէ պիտակավորմամբ


Հայաստանի գործող քաղաքական դաշտը դեռևս վերահսկում, օրակարգ թելադրում և հանրությանն իրենց լրատվական անսամանափակ ռեսուրսներով  ուղղորդում են 3 քաղաքական ուժեր՝ 

  1. իշխանական ուժը՝ ի դեմս Փաշինյանի, 
  2. ինստիտուցիոնալ ընդդիմությունը՝ Քոչարյանի գլխավորությամբ, 
  3. իշխանության և ընդդիմությանը օրակարգը սպասարկող նրանց սատելիտ միավորներն, ինչպիսք են օրինակ՝ Արամ Սարգսյանը, Լևոն Շիրինյանը, Տիգրան Խզմալյանը, ինչպես նաև սակավ հայտնի կամ որոշ ժամկետանց «գործիչներ»։ 

Սակայն, հաշվի առնելով այն կուռ իրողությունը, որ լրատվամիջոցների՝ լուրերի, գաղափարների, քարոզչական նյութերի տարածման, ընթերցողներին ուղղորդելու և ապակողմնորոշելու աշխատանքների անքակտելի մաս են կազմում սոցցանցերը, իսկ սոցցանցերում քաղաքական պատվերների իրագործումն ու մարդկանց մանիպուլացնելու նորօրյա ամենաարդյունավետ միջոցը ֆեյքերի ֆաբրիկաներն են, որոնք, փաստացի՝ որպես քարոզչամեքենայի հիմնական բաղկացուցիչ, հայկական լրատավադաշը բաժանում են 4 խմբի.

  1. նիկոլական (Փաշինյանի և իր կնոջ), 
  2. քոչարյանադաշնակցական, 
  3. «աշոծյանաշարմազանովական», 
  4. օտարերկրյա՝ մասնավորապես ադրբեջանաթուրքական։ 

Եթե առաջին 3 կետերի վերաբերյալ տեղեկությունները և նրանց նպատակները վաղուց հանրության համար հիմնականում գաղտնազերզված են, ապա 4-րդ նշումն առավել քիչ ուսումնասիրվածն ու քողարկվածն է, քանի որ գործում են առաջին 3-ի դաշտերում։

Մեդիամասնագետները հաճախ են բարձրաձայնել, որ դեռևս 44-օրյա պատերազմից առաջ անանուն օգտատերեր գնում էին բազմաքանակ ֆեյսբուքյան, թվիթերյան, ինստագրամյան և այլ սոցհարթակների հայկական պրոֆիլներ կամ տելեգրամյան ալիքներ, որոնք առայսօր անխափան գործում են հայկական լրատվադաշտում՝ հայ հանրությանը սնելով քողարկված հակապետական՝ հակահայկական տրամադրություններ՝ «փաթեթավորված» ազգայնական, ականջահաճո հրապարակումներով կամ մեկնաբանություններով։ Այսպիսով, օրինակ՝ հայկական պետական իրական շահը շարքային օգտատերերը հեշտությամբ շփոթում են կեղծ, անառարկայական, անիրական «շահերի» հետ, չտարբերելով պետականամետ գործիչներին ցնորամիտ մանիպուլյանտներից։ Այսպես էլ խլացվում է արժեքավոր խոսքն ու գաղափարը։

Որպես ուղեցույց, նախ և առաջ պարզապես պետք է զգոն լինել ագրեսիվ-պարտադրողական՝ «թուրք», «ռուսի ագենտ», «սորոսական» կամ ՑՌՈՒ-ի գործակալ  պիտակավորումներով օգտատերերի և նրանց հայալեզու գրառումների նկատմամբ, ցանկալի է անտեսել և թույլ չտալ «պղտորել» ձեր մտքերը. արժեքավոր խոսքերն ու գաղափարները երբևէ չեն ուղեկցվում որևէ պիտակավորմամբ։

Արմեն Գևորգյան