Հաջողության 4-րդ գաղտնիքը. Արեք ինչ սիրում եք

Ուղենիշ 22.12.2019   20:30   799

Եթե զբաղվեք միայն Ձեր նախասիրած գործով,
կյանքում երբեք աշխատանքից չեք հոգնի:
Բրայան Թրեյսի

Նախասիրած գործով զբաղվելը ֆինանսական հաջողության ամենամեծ գաղտնիքն է: Ձեր կյանքի գլխավոր խնդիրներից մեկն իսկապես Ձեր նախասիրած գործը գտնելն է, այն, ինչը Ձեզ հաճույք կպատճառի, ինչի հանդեպ ունեք բնությամբ տրված տաղանդ և ձիրք. ամբողջ հոգով սկսեք զբաղվել այդ աշխատանքով, և, ի դեպ, այն անպայման պետք է կատարել ոչ թե լավ, այլ շատ լավ: 

Առանց աջակցության միլիոնատեր դարձած մարդիկ նրանք են, ովքեր իրենց կյանքում գտել են այն ոլորտը, որում բնությամբ իրենց տրված ներուժը հենց տվյալ աշխատանքը ցանկալի արդյունքի հասցնելու համար է անհրաժեշտ: Միլիոնատերերի մեծ մասը ասում է, որ «երբեք, ոչ մի օր գումար չեն կուտակել»: Դուք էլ պետք է գտնեք այն ոլորտը, որը Ձեզ լիովին կգրավի, այն աշխատանքը կամ ուժերի ներդրման այն ասպարեզը, որով լիարժեք տարված կլինեք, որում Ձեր ողջ ունակությունների անմնացորդ կդրսևորվեն։

Երբ զբաղվում եք ձեր նախասիրած գործով, թվում է անսպառ ոգևորություն, Էներգիա և մտահղացումներ եք ստանում Ձեր աշխատանքը շատ ավելի լավ կատարելու համար: Հետաքրքիր է, եթե վաղը միլիոն ստանաք` լիովին ազատված հարկային դաշտից, կշարունակե՞ք անել այն, ինչ հիմա եք անում: Սա կարևոր հարց է: Փաստորեն մենք Ձեզ հարցնում ենք. ի՞նչ կանեք, եթե ունենաք այն ամեն անհրաժեշտ ժամանակն ու փողը և ազատ լինեք ձեր զբաղմունքի ընտրության հարցում: Եթե երկնքից մեկ միլիոն ընկներ ինքնուրույն միլիոնատեր դարձած որևէ մարդու վրա, կշարունակե՞ր անել այն, ինչ անում է տվյալ պահին: Պարզապես նա այդ ամենն այլ կերպ կշարունակեր, կամ ավելի լավ, կամ առավել բարձր մակարդակով: Բայց այս տեսակի մարդիկ այնքան են սիրում իրենց աշխատանքը, որ նույնիսկ չէին էլ մտածի թողնել իրենց գործը անհատույց միլիոն ստանալուց հետո: Ամենաբարդ հարցը, որի առջև կանգնում եք արդեն հասուն տարիքում, երբ աշխատաքի, մասնագիտության ընտրության հազարավոր տարբերակներ կան, նրանում է, թե ինչպես պարզել, ինչպես հասկանալ, թե հատկապես ինչ եք ուզում, իսկապես ինչ եք նախընտրում: Նվիրեք ձեզ Ձեր նախասիրած ոլորտի գործունեությանը, որը Ձեզանից բացի ոչ ոք ի զորու չէ իրագործել:

Պարզեք, ո՞ր աշխատանքն է Ձեզ գերագույն հաճույք պատճառում: Ո՞ր գործունեությունն է մինչ այժմ նպաստել Ձեր հաջողությանը: Եթե հնարավորություն ունեք հաջողությամբ զբաղվելու ցնակացած աշխատանքով, ո՞րը կնտրեք: Դարձրեք այդ զբաղմունքը նպատակ, կազմեք պլան և հենց հիմա սկսեք շարժվել նշված ուղղությամբ:


Բրայան Թրեյսի. «Միլիոնատեր դառնալու 21 գաղտնիքները» - բոլոր հղումները ստորև.

նախաբան, գաղտնիք 1գաղտնիք 2գաղտնիք 3, գաղտնիք 4, գաղտնիք 5, գաղտնիք 6, գաղտնիք 7, գաղտնիք 8, գաղտնիք 9, գաղտնիք 10,  գաղտնիք 11, գաղտնիք 12,  գաղտնիք 13,  գաղտնիք 14, գաղտնիք 15,  գաղտնիք 16, գաղտնիք 17, գաղտնիք 18, գաղտնիք 19,  գաղտնիք 20, գաղտնիք 21։      


Հեղինակային թարգմանություն։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Ապօրինի արտատպության դեպքում նկատի ունեցեք, որ 2006 թվականի հունիսի 15-ից Հայաստանի Հանրապետությունում գործողության մեջ է «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքը, ըստ որի հեղինակային իրավունքի սեփականատերը կարող է դատարանում հանդես գալ դրամական հայցով։ 

Հրապարակման հովանավոր՝ «Մտավոր սեփականության ազգային խորհուրդ» ՀԿ

© Արմեն Գևորգյան, թարգմանության համար

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         Միլիոնատեր դառնալու 21 գաղտնիքները, միլիոնատեր, Բրայան Թրեյսի, խորհուրդներ


 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon