Հետաքրքրաշարժ օրացույց. հոկտեմբերի 12


ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Հոդաբորբի դեմ պայքարի համաշխարհային օրը (World Arthritis Day) *
  • Վեց միլիարդի օրը (Day of Six Billion) *
  • Մշակութային բազմազանության հարգանքի օրը  (Day of respect for cultural diversity around the world) *

Ազգային

  • Ամերիկյան Վիրջինյան կղզիներ - Պուերտո Ռիկոյի և Վիրջինյան կղզիների Բարեկամության օրը (Virgin Islands-Puerto Rico Friendship Day)
  • Ամերիկյան Սամոա - Կոլոմբոսի օրը (Columbus Day) *
  • ԱՄՆ - Կոլոմբոսի օրը  (Columbus Day) *
  • ԱՄՆ - Հետույքին հարված ստանալու ազգային օրը (National Kick Butt Day) *
  • ԱՄՆ - Ազատամտության օրը (Freethought Day) *
  • ԱՄՆ - Բնիկ ժողովուրդների օրը (Indigenous Peoples Day) *
  • ԱՄՆ - Խնայողությունների ազգային օրը (National Savings Day) *
  • ԱՄՆ - Շոգեխաշած խոզամսի ազգային օրը (National Pulled Pork Day) *
  • ԱՄՆ - Բնիկ ամերիկացիների օրը (Native American Day) *
  • ԱՄՆ - Հնդկացիների ժառանգության օրը (American Indian Heritage Day) *
  • ԱՄՆ - Ֆերմերների ազգային օրը (National Farmers Day) *
  • ԱՄՆ - Քրիստափոր Կոլումբոսի օրը (Christopher Columbus Day) *
  • ԱՄՆ - Գամբոյի ազգային օրը (National Gumbo Day) *
  • ԱՄՆ - Առցանց բանկի ազգային օրը (National Online Bank Day) *
  • ԱՄՆ - Եղբայրության օրը (Fraternal Day) *
  • ԱՄՆ - Վերմոնտի ազգային օրը (National Vermont Day)
  • Բահամյան կղզիներ -  Ազգային հերոսների օրը
  • Բելիզ - Պանամերիկյան օրը (Pan American Day)
  • Բրազիլիա - Երեխաների օրը *
  • Բրազիլիա - Ապերեսիդ Տիրամոր օրը (Lady of Aparecida Day) *
  • Թերքս և Քայքոս կղզիներ - Ազգային ժառանգության օրը
  • Իսպանիա - Ազգային օրը *
  • Լաոս - Ազատագրման օրը
  • Կանադա - Գոհության օրը (Thanksgiving Day) *
  • Կոստա Ռիկա - Մշակույթների հանդիպման օրը (Dia del Encuentro de Las Culturas) *
  • Հայաստան - Ծխախոտի դեմ պայքարի օրը *
  • Հայաստան - Աղվանքի Ս. Գրիգորիս կաթողիկոսի նշխարների գտնվելու, Թաթուլ և Վարոս, Թումաս, Անտոն, Կրոնիդես սուրբ հայրերի և յոթ խոտաճարակների հիշատակության օրը *
  • Հասարակածային Գվինեա - Անկախության օրը
  • Ճապոնիա - Սպորտի օրը (Suptstsu no hi) *
  • Մեքսիկա - Մրցավազքի օրը (Día de la Raza) *
  • Նիկարագուա - Բնիկ ժողովուրդների դիմադրության օրը
  • Նորֆոլկ կղզի - Գյուղատնտեսական ցուցահանդեսի օրը
  • Ռուսաստան - ՆԳՆ բժշկական ծառայության օրը
  • Ռուսաստան - Կադրային աշխատողի օրը
  • Ռուսաստան - Մաքուր բաժակի տոնը *
  • Ռուսաստան - Շոկոլադե անակնկալների օրը *
  • Սամոա - Սպիտակ կիրակի (Lotu a Tamaiti) *
  • Սինտ Մարտեն - Սահմանադրության օրը
  • Վենեսուելա - Բնիկ ժողովուրդների դիմադրության օրը
  • Ուրուգվայ - Ճարտարագետի օրը

* Հոկտեմբերի 12-ի անսովոր տոների մասին (ռուսերեն)՝ այստեղ։


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2003 - Բացվել է Qinshen WCM Չինաստանի առաջին արագընթաց երկաթուղային մայրուղին:
2003 - Միխայել Շումախերը
«Ֆորմուլա-1»- ի պատմության մեջ առաջին անգամ դարձավ աշխարհի 6-ակի չեմպիոն՝ գերազանցելով չեմպիոնական տիտղոսների 1957-ից Մ. Ֆանխիոնի 5 ռեկորդը:

  • Ռեկորդը ոչ միայն անգերազանցելի էր, այլև անկրկնելի. երկրորդ 5-ակի չեմպիոն դարձավ Շումախերը նախորդ՝ 2002 թվականին:

1999 - Սարաևոյում ծնվեց Երկրի 6 միլիարդերորդ բնակիչը:
1989 -
ԱՄՆ Կոնգրեսը ընդունեց օրենք դրոշի նկատմամբ անարգանքի համար պատասխանատվության մասին:
1982 - Տեղի ունեցավ Լոնդոնի Հաղթանակի շքերթը:
1980 - Պայթյուն
Լոնդոնում Թուրքիայի զբոսաշրջության և տեղեկատվության գրասենյակի առջև։ 

  • Հայ Գաղտնի Բանակ (ASALA) «Անդրանիկ Փաշա Քոմանտօ»-ն ստանձնում է պատասխանատվությունը և զգուշացնում է Մեծ Բրիտանիային դադարեցնել ռազմական օգնության տրամադրումը Թուրքիային։
  • Նույն օրը Լոնդոնում պայթյուն է որոտում շվեյցարական «Սուիս Էյր» ընկերության գրասենյակի առջև։
  • Պատասխանատվությունը ստանձնում է Հայ Գաղտնի Բանակ (ASALA)-ին մոտ կանգնած «3 Հոկտեմբեր Կազմակերպություն»-ը։
  • Նույն օրը Նյու-Յորքում պայթյուն է որոտում ՄԱԿ-ի թրքական կենտրոնի առջև։
  • Հայ Գաղտնի Բանակ (ASALA) «Հայկական Արդարության Կոմիտեի Խմբակ»-ը ստանձնում է պատասխանատվությունը։
  • Նույն օրը ռումբ է պայթում Լոս-Անջելեսում թրքական զբոսաշրջային ընկերության գրասենյակի առջև։
  • Հայ Գաղտնի Բանակ (ASALA) «Հայկական Արդարության Կոմիտեի Խմբակ»-ը ստանձնում է պատասխանատվությունը։
  • Նույն օրը ռումբ է պայթում Փարիզում շվեյցարական զբոսաշրջության ընկերության գրասենյակի առջև։
  • Պատասխանատվությունը ստանձնում է Հայ Գաղտնի Բանակ (ASALA)-ին մոտ կանգնած «3 հոկտեմբեր Կազմակերպություն»-ը։

1979 - Հոլանդիայի Լա Հեյում իր մեքենայում սպանվում է Թուրքիայի դեսպան Յոզդեմիր բենլերի զավակ Ահմեդը։ 

  • Պատասխանատվությունը միաժամանակ ստանձնում են Հայ Գաղտնի Բանակ (ASALA) «հայկական Ցեղասպանության Պատժիչ Կազմակերպությունը», «Նահատակ Գևորգ Չավուշ Խումբ» և «Հայկական Ցեղասպանության Արդարության Մարտիկներ»-ը։

1978 - Անգլիական «Sex Pistols» փանք խմբի անդամ Սիդ Վիշեսը Նյու Յորքում ձերբակալվեց իր ընկերուհու՝ Նենսի Սպանգենի մահվան մեղադրանքով:
1971 - Մեկնարկեցին համապետական հանդիսավոր միջոցառումներ՝ ի նշանավորումն առաջին Պարսկական կայսրության հիմնադրման 2500-ամյակի:
1971 - Բրոդվեյում տեղի ունեցավ «Հիսուս Քրիստոս գերաստղ» ռոք օպերայի առաջնախաղը:
1970 - Էկրան է բարձրացավ Գլեբ Պանֆիլովի «Սկիզբ» կինոնկարը, որում խաղում էին Իննա Չուրիկովան, Վալենտին Տելիչկինը, Միխայիլ Կոնոնովը, Լեոնիդ Կուրավլյովը:
1968 - Հասարակածային Գվինեան
անկախացավ Իսպանիայից։
1968 - Մեխիկոյում բացվեցին 19-րդ Օլիմպիական խաղերը:

  • Խաղերի անցկացման անսովոր պայմանները (բարձրլեռնային) նշանավոր ռեկորդների և մինի-ողբերգությունների պատճառ դարձան, երբ մարզիկները մրցումների ժամանակ կորցնում էին գիտակցությունը:

1964 - Բայկոնուր տիեզերակայանից արձակվեց «Восход-1» երեքտեղանոց տիեզերանավը:

  • Առաջին անգամ իրականացվեց բազմատեղ տիեզերանավի թռիչքը, ինչպես նաև առաջին անգամ թռիչքն իրականացվեց առանց սկաֆանդրների:

1960 - ՄԱԿ-ի 15-րդ վեհաժողովում տեղի ունեցավ զավեշտալի միջադեպը Ն.  Խրուշչովի և նրա կոշիկի հետ:
1953 - Ֆիդել Կաստրոն Մոնկադայի զորանոցը գրավելու գործով դատարանում իր ելույթն ավարտել է «Պատմությունը կարդարացնի ինձ»։
1931 - Ռիո դե Ժանեյրոյի խորհրդանիշ համարվող Կորկովադու բլրին բացվեց և օծվեց Փրկչի արձանը:
1924 - Օդագնացների
առաջին համամիութենական փորձաքննությունը (8 աերոստատ):
1905 - Փարիզում բացվեց օդագնացության միջազգային ֆեդերացիայի առաջին գլխավոր խորհրդաժողովը:
1901 - Թեոդոր Ռուզվելտը ԱՄՆ նախագահի նստավայրին պաշտոնապես շնորհեց Սպիտակ տուն անվանումը։
1884 - Իսպանացիները հիմնադրեցին երկրի ամենահարավային քաղաքը՝ Ուշուայան:
1871 -
ԱՄՆ նախագահ Ուլիս Գրանտը արգելեց Կու-կլուքս-կլանը և հրամայեց ձերբակալել այդ կազմակերպության ղեկավարներին:
1813 - Պարագվայում վերացվեց Գերագույն խունտան, դրա փոխարեն պետությունը գլխավորեցին երկու հյուպատոսներ, որոնք պետք է փոխվեին չորս ամիսը մեկ։

  • Նրանք Խոսե Գասպար Ռոդրիգես դե Ֆրանսիան և Ֆուլհենսիո Յեգրոսն էին։

1775 - ԱՄՆ ռազմածովային նավատորմի ստեղծման օրը:
1609 - Լոնդոնում աշխարհում առաջին անգամ լույս է տեսավ «Երեք կույր մկնիկներ» աշխարհիկ երգը։
1492 - Քրիստափոր Կոլումբոսի
արշավախումբը հասավ Սան Սալվադոր կղզուն:

  • Սա համարվում է «Ամերիկայի հայտնագործման» պաշտոնական ամսաթիվը։

1285 - Մյունխենում մկրտությունից հրաժարվելու համար մահապատժի ենթարկվեց 180 հրեա:
Մ.թ. ա. 782 թ. -
Ուրարտական Արգիշտի I արքան հիմնեց Երևան քաղաքը։
Մ. թ. ա. 539 -
Պարսկական զորքերը գրավեցին Բաբելոնը։
Մ. թ. ա. 322 թ. -
Թշնամիների կողմից հետապնդվող աթեացի բանախոս և քաղաքական գործիչ Դեմոսֆենը ինքնասպան եղավ՝ թույնելով իրեն։


ԾՆՎԵԼ ԵՆ

1992 - Ջոշ Հաթչերսոն, ամերիկացի դերասան և պրոդյուսեր:
1990 - Մելոդի (Մելոդիա Ռուիս Գուտիերես), իսպանական փոփ երգչուհի:
1977 - Ժասմին (Սառա Մանախիմովա), ռուսական երգչուհի, դերասանուհի, հեռուստահաղորդավար, նորաձևության մոդել:
1975 - Մարիոն Ջոնս, ամերիկացի թեթևատլետ (սպրինտ, հեռացատկ), աշխարհի եռակի չեմպիոն:
1975 - Ժորան (Ժոան Պելտյե), Ֆրանկո-Կանադական երգչուհի, դաշնակահար, թավջութակահար:
1973 - Պավել Գուդիմով, ուկրաինական «Օկեան Ելզի» խմբի նախկին կիթառահար, այժմ «Գուդիմով» խմբի վոկալիստ և կիթառահար:
1968 - Հյու Ջեքման, ավստրալական կինո և հեռուստա դերասան, երգիչ, պրոդյուսեր, «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիր:
1967 - Սահարա Կուուգոնգևա, նամիբիացի կին քաղաքական գործիչ, Նամիբիայի վարչապետ (2015-ից):
1965 - Հենրի Ակինվանդե, բրիտանացի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, ծանր քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն (1996-1997):
1962 - Ամինատու Տուրե, սենեգալցի կին քաղաքական գործիչ, Սենեգալի վարչապետ (2013-2014):
1958 - Միխայիլ Լեոնտև, ռուս լրագրող և հրապարակախոս, «Однако»հեռուստահաղորդման հաղորդավար:
1948 - Ռիք Պարֆիտ (մ. 2016), վոկալիստ, երգերի հեղինակ, բրիտանական «Status Quo» ռոք խմբի ռիթմ-կիթառահար:
1935 - Լուչանո Պավարոտին (մ. 2007), իտալացի օպերային երգիչ (տենոր), «Գրեմմի» մրցանակի դափնեկիր և այլ պարգևներ:
1934 - Ռիչարդ Մեյեր, ամերիկացի ճարտարապետ-ավանգարդիստ, Պրիցկերի մրցանակի դափնեկիր:
1929 - Ռոլան Բիկով (մ. 1998), թատրոնի և կինոյի դերասան և ռեժիսոր, սցենարիստ, մանկավարժ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ:
1928 - Ջիվան Գասպարյան, հայ երաժիշտ և կոմպոզիտոր, դուդուկի վարպետ:
1926 - Նիկիտա Սիմոնյան, խորհրդային ֆուտբոլիստ և ֆուտբոլային մարզիչ, օլիմպիական չեմպիոն (1956):

1926 - Նարինդեր Կապանի, հնդկական ծագումով ամերիկացի ֆիզիկոս, մանրաթելային օպտիկայի հիմնադիրներից մեկը:
1917 - Ռոկ Մասպոլի (մ. 2004), ուրուգվայցի ֆուտբոլիստ (դարպասապահ), աշխարհի չեմպիոն (1950):
1896 - Էուջենիո Մոնտալե (մ. 1981), իտալացի բանաստեղծ, արձակագիր, գրական քննադատ, Նոբելյան մրցանակի դափնեկիր (1975):
1875 - Ալիստեր Քրոուլի (մ. 1947), անգլիացի բանաստեղծ, միստիկ, օկուլտիզմի և սատանիզմի գաղափարախոսներից:
1868 - Ավգուստ Հորխ (մ. 1951), գերմանական դիզայներ, ավտոմոբիլային արդյունաբերության պիոներներից։
1865 - Արթուր Գարդեն (մ. 1940), անգլիացի կենսաբան, որը հայտնագործել է կոֆերմենտները, Նոբելյան մրցանակի դափնեկիր (1929):
1860 - Էլմեր Սպերրի (մ. 1930), ամերիկացի գյուտարար և գործարար:
1812 - Ասկանիո Սոբրերո (մ. 1888), իտալացի քիմիկոս, ով առաջինն է ստացել նիտրոգլիցերին:
1705 - Էմանուել Էրե (մ. 1763), ֆրանսիացի ճարտարապետ։
1537 - Էդուարդ VI (մ. 1553), Անգլիայի և Իռլանդիայի թագավորը (1547-ից), Հենրի VIII-ի միակ ողջ մնացած որդին:
1350 - Դմիտրի Դոնսկոյ (մ. 1389), Մոսկվայի իշխան (1359-ից) և Վլադիմիրի մեծ իշխան (1363-ից):