Հետաքրքրաշարժ օրացույց. հոկտեմբերի 15


ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Մաթեմատիկայի համաշխարհային օրը (World Maths Day) *
  • Պոեզիայի միջազգային օրը (International poetry Day) *
  • Մաքուր ձեռքերի համաշխարհային օրը (Global Handwashing Day) *
  • Ուսանողների համաշխարհային օրը (World Students' Day) *
  • 15 քրոմոսոմների համախտանիշի իրազեկման համաշխարհային օրը (World Idic15 Awareness Day) *
  • Ներքին տագնապի միջազգային օրը (International ShakeOut Day) *
  • Սպիտակ ձեռնափայտի միջազգային օրը (International White Cane Safety Day) *
  • Գյուղական կանանց միջազգային օրը (International Day of Rural Women) *
  • Քայլարշավի միջազգային օրը (International day of hiking) *
  • Վարկային միությունների միջազգային օրը (International Credit Union Day) *
  • Հակամարտությունների լուծման օրը (Conflict Resolution Day) *
  • Ոգու օրը (Spirit Day) *
  • Կրծքի առողջության օրը (Breast Health Day) *

Ազգային

  • ԱՄՆ - Մրթմրթանների ազգային օրը (National Grouch Day) *
  • ԱՄՆ - Կաթնաշոռային պանրի ազգային օրը (National Cheese Curd Day) *
  • ԱՄՆ - ՁԻԱՀ-ի մասին լատինամերիկացիներին իրազեկելու ազգային օրը (National Latino AIDS Awareness Day) *
  • ԱՄՆ - Մայրության և մանկական մահացության զոհերի հիշատակի օրը (Pregnancy and Infant Loss Remembrance Day) *
  • ԱՄՆ - Տապակած փասիանի ազգային օրը (National Roast Pheasant Day) *
  • ԱՄՆ - Կոսմետոլոգի ազգային օրը (National Aesthetician Day) *
  • ԱՄՆ - Շաուրմայի ազգային օրը (National Shawarma Day) *
  • ԱՄՆ - Հաճախորդների հետ ծանոթանալու օրը (Get to Know Your Customers Day) *
  • ԱՄՆ - Սպիտակ ձեռնափայտի անվտանգության ազգային օրը (National White Cane Safety Day) *
  • ԱՄՆ - Լյուսիին սիրելու ազգային օրը (National I Love Lucy Day) *
  • ԱՄՆ - Սնկի ազգային օրը (National Mushroom Day) *
  • ԱՄՆ - Կաչիատորե հավի ազգային օրը (National Chicken Cacciatore Day) *
  • ԱՄՆ - Վարկերի մասին ավելին իմանալու օրը (Get Smart About Credit Day) *
  • Բելառուս - Դեղագործական և մանրէաբանական արդյունաբերության աշխատողների օրը
  • Բրազիլիա - Ուսուցչի օրը
  • Թունիս - Տարհանման օրը
  • Իսպանիա - Հիսուսի Սուրբ Թերեզայի տոնը
  • Կամբոջա - Հանգուցյալ հայր թագավորի հիշատակի օրը (Commemoration of Late King Father) *
  • Կանադա - Մայրության և մանկության մահացության զոհերի հիշատակի օրը (Pregnancy and Infant Loss Remembrance Day) *
  • Հայաստան - Ս. Դիոնիսիոս Արիսպագացու, Տիմոթեոս և Տիտոս առաքյալների հիշատակության օրը *
  • Հնդկաստան - Ուսանողական օրը
  • Մալավի - Մայրերի օրը
  • Շրի Լանկա - Այգեգործության օրը
  • Չիլի - Պապիկների և տատիկների օրը
  • Ռուսաստան - Հասցեների տեղեկատու ծառայության օրը
  • Ռուսաստան - Իմպրովիզատորի օրը *
  • Ռուսաստան - Աշնանային տերևների հավաքման օրը *
  • Վրաստան - Ռտվելի *
  • Ֆրանսիական Գվիանա - Քիեննայի դիմակահանդես *

* Հոկտեմբերի 15-ի անսովոր տոների մասին (ռուսերեն)՝ այստեղ։


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2007 - Intel ընկերությունը հայտարարեց բջջային հավելվածների համար նոր պրոցեսորի մշակման մասին՝ Intel Atom:
2003 - ՉԺՀ-
ում գործարկվեց տիեզերագնացով «Շենչժոու-5» առաջին տիեզերանավը:
2002 - ԱՄՆ-ում առևտրային ցանցից հետ կանչվեցին ավելի քան վեց հարյուր հազար տոննա թռչնամիս:

  • Փորձագետները մտավախություն ունեին, որ այն վարակված է վտանգավոր միկրոբով, որը մահվան ելքով հիվանդություններ է առաջացնում մարդկանց մոտ: Միկրոօրգանիզմը հայտնաբերվել էր ութ նահանգներում անցկացված անալիզների արդյունքում։
  • Գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչներն ասում էին, որ վաճառքից հանվել է նախարարության ամբողջ գոյության ընթացքում հնդկահավերի և հավերի ամենամեծ քանակությունը։

2000 - Փարիզում Մոնմարտրում բացվեց «Սիրո պատը», որին 311 լեզուներով գրված է «Ես քեզ սիրում եմ»:

  • Կան նաև կույրերի համար բրայլյան տառերով և նշանների լեզվով արձանագրություններ։
  • Պատի տարածքը է 40 քմ է։

1997 - Էնդի Գրինը արագության նոր ռեկորդ սահմանեց՝ Thrust SSC ավտոմեքենայով զարգացնելով 1227.986 կմ/ժ արագություն Բլեք ռոք անապատում (Նևադա, ԱՄՆ):
1997 - Ստելա Մաքքարթնին, Պոլի դուստրը, Փարիզում անցկացրեց իր առաջին նորաձևության ցուցադրությունը:
1997 - Մեկնարկեց Սատուրնի և Տիտան-Կասսինի-Հյուգենս հետազոտությունների նախագիծը:
1995 - Սադամ Հուսեյնը Իրաքի նախագահական ընտրություններում ստացավ ձայների 99,96%-ը:
1992 - Սերիական մարդասպան Անդրեյ Չիկատիլոն մեղավոր ճանաչվեց 52 սպանությունների մեջ:
1991 - Լատվիայի քաղաքացիությունը վերականգնվեց նախապատերազմյան շրջանի  քաղաքացիների համար։
1990 - Խորհրդային առաջնորդ Միխայիլ Գորբաչովը արժանացավ Նոբելյան մրցանակի՝ միջազգային լարվածության նվազեցման և հրապարակայնության քաղաքականության իրականացման գործում ներդրած ավանդի համար:
1988 - Լույս տեսավ Ժողովրդավարական միության «Ազատ խոսք» թերթի առաջին համարը՝ վերակառուցման տարիների ամենազանգվածային սամիզդատի թերթը (1991թ. շաբաթական տպաքանակը հասել է 55 հազարի)։
1985 - ԽՄԿԿ Կենտկոմի պլենումում Մ. Գորբաչովը հայտարարեց տնտեսական վերակառուցման ծրագրերի մասին:
1975 - «Խելահեղ պատերազմի» վերսկսումը. Իսլանդիան կրկին ընդլայնել էր իր ձկնորսական գոտին՝ 80-ից մինչև 320 կմ:

  • Դրա հետևանքով առափնյա պահպանության իսլանդական մոտորանավակների զոհ են դարձել Արևմտյան Գերմանիայի տրաուլերները։

1973 - Թողարկվեց UNIX օպերացիոն համակարգի չորրորդ խմբագրությունը:
1973 - Մեծ Բրիտանիան և Իսլանդիան դադարեցրին «սառը պատերազմը», որը սկսվել էր 1972-ի սեպտեմբերին այն բանից հետո, երբ Իսլանդիան միակողմանի ընդլայնել էր ափամերձ ձկնորսական գոտին 12-ից մինչև 50 մղոն:

  • Գործը հասավ ռազմանավերի բախումների։

1971 - Իրանում սկսվում են Պարսկաստանի հիմնադրման 2500-ամյակին նվիրված տոնակատարությունները։
1970 - ԽՍՀՄ-ում ինքնաթիռի առևանգման առաջին դեպքը, որը լայն հնչեղություն ստացավ:

  • Հայր և որդի Բրազինսկասները գրավել էին Սուխումի-Բաթումի չվերթն իրականացնող «Աէրոֆլոտի» Ան - 24 ինքնաթիռը, սպանել էին բորտուղեկցորդուհի Նադեժդա Կուրչենկոյին և անձնակազմին ստիպել վայրէջք կատարել Տրապիզոնում (Թուրքիա):

1968 - Սուրեյի համալսարանում տեղի ունեցավ «Led Zeppelin»-ի առաջին ելույթը:
1961 - Լոնդոնում հիմնադրվեց «Էմնիստի Ինթերնեյշնլ» իրավապաշտպան կազմակերպությունը:
1945 - Գնդակահարվեց Ֆրանսիայի վիշիստական կառավարության նախկին վարչապետ Պիեռ Լավալը, որը մեղադրվում էր պետական դավաճանության մեջ:
1940 - Էկրան բարձրացավ Չարլի Չապլինի «Մեծ բռնապետ» ֆիլմը:
1932 - Հիմնադրվեց հնդկական «Air-India» ազգային ավիաընկերությունը։
1928 - Գերմանական «Կոմս Ցեպելին» դիրիժաբլն առաջին առևտրային չվերթն իրականացրեց Ատլանտյան օվկիանոսով։
1917 - Առաջին համաշխարհային պատերազմ. Փարիզի արվարձաններից Վենսենում գնդակահարվեց հոլանդացի պարուհի Մատա Հարին՝ Գերմանիայի օգտին լրտեսության համար:
1894 - Ֆրանսիացի սպա Ալֆրեդ Դրեյֆուսը ձերբակալվում է լրտեսության մեղադրանքով:

  • Սկսվում է այսպես կոչված Դրեյֆուսի գործը։

1880 - Հիմնաքարի տեղադրումից 632 տարի անց ավարտվում է Քյոլնի տաճարի շինարարությունը։
1815 - Սկսվում է Նապոլեոն Բոնապարտի արտախսումը Ատլանտյան Սուրբ Հեղինե կղզում:
1806 - Բաքվի խանությունյունը մտցվում է Ռուսաստանի կայսրության կազմի մեջ։
1582 - Հռոմի Գրիգոր XIII-ը ներկայացնում է Գրիգորյան օրացույցը:

  • Իտալիայում, Ռեչ Պոսպոլիտայում,, Պորտուգալիայում և Իսպանիայում այդ տարի հոկտեմբերի 4-ին անմիջապես հաջորդեց հոկտեմբերի 15-ը: Այլ երկրներում նոր օրացույցը ներմուծվում է ավելի ուշ։

1581 - Փարիզում Ֆրանսիայի մայր-թագուհի Եկատերինա Մեդիչին հյուրերին ներկայացրեց պատմության մեջ առաջին հրապարակային բալետը՝ «Թագուհու զավեշտական բալետը»:
1570 - Հիմնադրվում է ներկայիս Հյուսիսային Կորեայի մայրաքաղաք Փխենյանը։


ԾՆՎԵԼ ԵՆ

1951 - Ռաֆայել Վահանյան, շախմատի գրոսմայստեր
1946 - Սարո Կալենց, հայ նկարիչ
1929 - Միլորադ Պավիչ, հարավսլավացի և սերբ բանաստեղծ, արձակագիր
1926 - Միշել Ֆուկո, ֆրանսիացի փիլիսոփա, բանասեր և գրաքննադատ (մ. 1984)
1922 - Գրիգոր Գուրզադյան, հայ խորհրդային աստղաֆիզիկոս, գրող և նկարիչ (մ. 2014)
1920 - Անրի Վերնոյ, ֆրանսահայ կինոբեմադրիչ(մ. 2002)
1906 - Պարույր Հովհաննիսյան, խորհրդահայ անասնաբույժ (մ. 1972)
1901 - Թաթուլ Ալթունյան, հայ խորհրդային խմբավար և երաժշտագետ (մ. 1973)
1859 - Կոստա Խեթագուրով, օս նշանավոր բանաստեղծ, նկարիչ և քանդակագործ (մ. 1906)
1844 - Ֆրիդրիխ Նիցշե, գերմանացի կոմպոզիտոր, բանաստեղծ (մ. 1900)
1832 - Ֆրեդերիխ Տիետժեն, գերմանացի աստղագետ
1815 - Սիմեոն Աբամելիք-Լազարև, ռուսական բանակի գեներալ-մայոր (մ. 1888)
1814 - Միխայիլ Լերմոնտով, ռուս գրող, բանաստեղծ և նկարիչ (մ. 1841)
1809 - Խաչատուր Աբովյան, հայ մանկավարժ, լուսավորիչ, ականավոր գրող, համարվում է արևելահայ աշխարհաբար գրականության հիմնադիրը (անհետացել է 1848 թ․)
1785 - Խոսե Կառերա, չիլիացի գեներալ և քաղաքական գործիչ (մ. 1821)
մ.թ.ա. 70 - Վերգիլիոս, հռոմեացի պոետ (մ.թ.ա. 19)