Պատմության հայկական օրը. հոկտեմբերի 15


ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է

Ս. Մատթեոս, Մարկոս, Ղուկաս և Հովհաննես Ավետարանիչների հիշատակի տոնը (Հայ Առաքելական Եկեղեցի)

  • Ս. Մատթեոսը Տիրոջ 12 առաքյալներից է, առաջին Ավետարանի հեղինակը: Մատթեոս անունը հունական է, այն եբրայերեն Ղևի անունն է, որ նշանակում է Աստվածատուր: Ս. Մատթեոսը նախկինում Կափառնա քաղաքում մաքսավոր էր եղել: Անսալով Տիրոջ ձայնին` վաճառել էր իր ունեցվածքը, գումարը բաժանել աղքատներին, դարձել Քրիստոսի հետևորդ: Նա Աստծո խոսքն է քարոզել Պարթևաստանում և Պաղեստինում:
  • Ս. Մարկոս Ավետարանիչը Բառնաբայի եղբոր տղան էր` բնիկ երուսաղեմացի: Կոչվում էր նաև Հովհաննես: Նրա մոր` Մարիամի տունը, Երուսաղեմում առաքյալների աղոթավայրն էր: Կարծում են, որ սա այն Վերնատունն էր, ուր Հիսուս իր վերջին ընթրիքն է կատարել, իսկ Հոգեգալստին` քրիստոնեական եկեղեցին է հիմնադրվել: Նա եղել է Ս. Պետրոս առաքյալի թարգմանիչը, ինչպես նաև Պողոսի և Բառնաբասի գործակիցներից մեկը: Ս. Մարկոսն ամենակարճ Ավետարանի հեղինակն է: Աստծո խոսքը  քարոզել է Եգիպտոսում, որտեղ էլ նահատակվել է: Ս. Մարկոսը Ղպտի Ուղղափառ Եկեղեցու հիմնադիրն է:
  • Ս. Ղուկաս Ավետարանիչը երրորդ ավետարանի հեղինակն է: Ծնվել է Անտիոքում և ըստ ավանդության, եղել Քրիստոսի 72 աշակերտներից: Ս. Պողոս առաքյալի վկայության համաձայն՝ մասնագիտությամբ եղել է բժիշկ: Լսելով Քրիստոսի քարոզների մասին` եկել է Պաղեստին և հետևել Տիրոջը: Աստծո խոսքը տարածել է Աքայայում, Լիբիայում, Եգիպտոսում և Թեբայում: Հռոմեացի Թեոփիլոսի խնդրանքով գրել է «Գործք Առաքելոց»-ը: Ըստ հին ավանդության՝ նահատակվել է Թեբայում:  
  • Ս. Հովհաննես առաքյալը 4-րդ Ավետարանի, երեք ընդհանրական նամակների և «Հայտնության» գրքի հեղինակն է: Հիսուս նրան համարել է «սիրելի աշակերտ»: Հիսուս այնքան էր սիրում և վստահում նրան, որ խաչելության պահին Աստվածամորը հանձնեց նրա խնամքին: Մահացել է 100 թվականին, Եփեսոսում 95 տարեկանում:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2022-10-15, 2023-10-21, 2024-10-19, 2025-10-18, 2026-10-17, 2027-10-16, 2028-10-21, 2029-10-20, 2030-10-19։

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ 

2021 - Կյանքի 75-րդ տարում երեկ` հոկտեմբերի 15-ին մահացավ ՀՀ պետական, կուսակցական, հասարակական, գրական, ազգային գործիչ, հրապարակախոս  Վանո Սիրադեղյանը։

  • Լուրը գուժեցին Վանո Սիրադեղյանի ընտանիքը` որդին` Խաչատուր Սիրադեղյանը և կինը` Ռուզան Տոնոյանը:

2020 - ԱՐՑԱԽՅԱՆ 2-րդ ՊԱՏԵՐԱԶՄ. քրոնիկոն։
2020 - Լյուքսեմբուրգի խորհրդարանն Ադրբեջանի ռազմական ագրեսիան, Թուրքիայի աջակցությունը և վարձկանների ներգրավվածությունը դատապարտող բանաձև ընդունեց։
2020 - Իտալական Միլան քաղաքի խորհուրդն ընդունեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը։
2020 - Ֆրանսիական Լիմոնե քաղաքի համայնքային խորհուրդը քվեարկեց Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման օգտին։
2020 - «Յոթի գործով» քաղբանտարկյալ Մյասնիկ Մալխասյանը հաղթեց Եվրադատարանում։

  • 2008թ մարտի 1-ի դեպքերից հետո  Լևոն Տեր-Պետրոսյանի թիմի անդամ,  պատգամավոր, ԵԿՄ փոխնախագահ Մյասնիկ Մալխասյանը դատապարտվել էր 5 տարի ազատազրկման   հայտնի «Յոթի գործով», և ազատ  էր արձակվել համաներմամբ։ Դիմումատոն պնդել էր, որ իրեն ազատությունից զրկել են ապօրինաբար, առանց հիմնավոր կասկածների, և հայաստանյան դատարանները դա հաշվի չեն առել։
  • Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Մյասնիկ Մալխասյանի գործով համարել է, որ  կա Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի խախտում՝ Կոնվենցիայի Հոդված 5-ի 1-ին մասի գ․ կետով:

2018 - Ադրբեջանի արտգործնախարարությունը հատուկ հայտարարություն  տարածեց ղարաբաղյան խնդրի վերաբերյալ՝ հույս հայտնելով, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանի նոր ղեկավարությունը «կհասկանա Ադրբեջանի գրավյալ տարածքներից զորքերը հանելու անհրաժեշտությունը»: 

  • «Հայաստանը պետք է վերջ դնի միջազգային հանրությանը ստելու իր ապարդյուն քայլերին, իրականացնի ՄԱԿ-ի Անվտանգության համապատասխան բանաձևերով և Հելսինկյան եզրափակիչ ակտով ստանձնած պարտավորությունները՝ դուրս բերի զորքը Ադրբեջանի գրավյալ տարածքներից»,- ասված է արտգործնախարարության պաշտոնական հաղորդագրությունում:

2017 - Լեհաստանում ընթացող Կիոկուշինի Եվրոպայի 31-րդ Բաց Առաջնությանը տղամարդկանց մինչև 70 կգ քաշային կարգում ուժեղագույնները ճանաչվեցին Հայաստանի ու Ճապոնիայի կարատեիստները: 
2014 - Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը մեկնաբանելով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպումը ասել է, որ Ադրբեջանը պատրաստ է ձեռնամուխ լինել ղարաբաղյան խնդրի հետ կապված խաղաղության մեծ համաձայնագրի նախապատրաստմանը:

  • Նա նշել է, որ մի շարք առաջարկություններ են եղել զորքերի դուրս բերման, փախստականների վերադարձի, տրանսպորտի, ենթակառուցվածքների հետ կապված հարցերով զբաղվող կառույցների միջև աշխատանքային խմբեր ստեղծելու վերաբերյալ: 
  • «Ադրբեջանը պատրաստ է մասնակցել նման բանակցություններին՝ փորձագետների մակարդակով: Մենք սպասում ենք հայկական կողմի պատասխանին» – ասել է Մամեդյարովը:

2012 - Երևանում տեղի ունեցած Համաշխարհային հայկական կոնգրեսի երկրորդ համագումարում կազմակերպության նախագահի պաշտոնում միաձայն վերընտրվեց Ռուսաստանի հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանը: 
2012 - Կոլումբիացի հայտնի երգչուհի Շակիրան Բաքվի մենահամերգին բեմ է դուրս եկել իր երկրի դրոշով՝ նարնջագույն, կապույտ, կարմիր, սակայն դրոշը հակառակ կողմով է ծածանել և ստացվել էր, որ նա Բաքվում բարձրացրել է Հայաստանի հանրապետության պետական դրոշը: 

  • Դահլիճը բուռն կերպով է արձագանքել կատարվածին, իսկ ադրբեջանական ԶԼՄ-ներն սկսել են փնովել աշխարհահռչակ երգչուհուն:

1988 - Լույս տեսավ Ժողովրդավարական միության «Ազատ խոսք» թերթի առաջին համարը՝ վերակառուցման տարիների ամենազանգվածային սամիզդատի թերթը։

  • 1991թ. շաբաթական տպաքանակը հասել է 55 հազարի։

1806 - Բաքվի խանությունյունը մտցվում է Ռուսաստանի կայսրության կազմի մեջ։
1582 - Հռոմի Գրիգոր XIII-ը ներկայացնում է Գրիգորյան օրացույցը:

  • Իտալիայում, Ռեչ Պոսպոլիտայում,, Պորտուգալիայում և Իսպանիայում այդ տարի հոկտեմբերի 4-ին անմիջապես հաջորդեց հոկտեմբերի 15-ը: Այլ երկրներում նոր օրացույցը ներմուծվում է ավելի ուշ։

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1960 - Հովհաննես Հարությունյան, հունահռոմեական ոճի ըմբիշ, մարզիչ, ԽՍՀՄ կրկնակի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության մրցանակակիր, ԽՍՀՄ սպորտի միջազգային կարգի վարպետ 
1955 - Փոլ Ղազարյան (ծնվ. ԱՄՆ), ամերիկյան ներդրող, բարերար և նախկին ներդրումային բանկիր

  • Նրա պապն ու տատը՝ Չարլզ և Ագնես Ղազարյանները խուսափել են Հայոց ցեղասպանությունից։
  • Իր ապագա ներդրումային հիմնադրամն անվանել է այն փողոցի պատվին, որտեղ նա մեծացել է՝ Ջապոնիկի փողոցը ՝ Ճապոնական ծաղկի անունը։
  • Փոլ Ղազարյանն աշխարհում հայտնի է որպես ամենահամարձակ ներդրողը, որը վնասով աշխատող ակտիվների վրա միլիարդների կարողություն է կուտակել:

1951 - Ռաֆայել Վահանյան, շախմատիստ, միջազգային գրոսմայստեր, ԽՍՀՄ չեմպիոն

  • Խորհրդային անվանի գրոսմայստեր և շախմատային վերլուծաբան Ալեքսեյ Սուետինը 1985 թվականին Ռաֆայել Վահանյանին բնորոշել է որպես բնատուր մեծ տաղանդի տեր շախմատիստի։ Նրա հետ անցկացնելով մի քանի պարտիա՝ Սուետինն զգացել է հայ գրոսմայստերի մեծ ներուժը. «Նա ունի շախմատային ճակատամարտը վարելու հոյակապ զգացողություն և կարողանում է ճիշտ պահին ուժեղացնել խաղը, թեև ոչ միշտ է հաշվարկում տարբերակները՝ հույսը դնելով իր բնատուր շախմատային հոտառության վրա»։ Ըստ Սուետինի՝ «շախմատային տախտակի առջև Վահանյանը վախի կամ անվստահության զգացողություն չունի։ Նա մշտական լավատես է, միշտ պատվախնդիր է և բռնկուն բնավորություն ունի»։

1946 - Սարո Կալենց, հայ նկարիչ
1936 - Իգոր Բաբանով (ում. 1994), հրապարակախոս, թարգմանիչ, արվեստաբան, պատմաբան, հայ հասարակական գործիչ

  • Ծնվել է Թբիլիսիում հայկական ընտանիքում։

1926 - Զառա Խրախունի, հայ բանաստեղծ
1922 - Գրիգոր Գուրզադյան (ծնվ. Բաղդադ, Իրաք, մ. 2014) աստղաֆիզիկոս, ՀԽՍՀ ԳԱ իսկական անդամ, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1975)

  • Հայ աստղագիտության նշանավոր դեմքերից է։ Ստեղծել է աստղագիտության նոր ոլորտ՝ տիեզերական աստղադիտարանները, որոնցից ամենահայտնին են «Օրիոնները»։ 1971 թվականի ապրիլին «Սալյուտ-1» առաջին տիեզերական կայանը ուղեծիր բարձրացրեց «Օրիոն-1»-ը, օբյեկտիվ պրիզմայով առաջին տիեզերական աստղադիտակը։ Սակայն գագաթնակետն «Օրիոն-2»-ն էր, որը «Սոյուզ-13» տիեզերանավի վրա աշխատեց 1973 թվականի դեկտեմբերին։
  • Բացի աստղագիտությունից, նա հայտնի է որպես տաղանդավոր նկարիչ, ինչպես նաև բազմաթիվ գրական ստեղծագործությունների հեղինակ և գիտության և արվեստի փիլիսոփայության մի քանի ստեղծագործությունների հեղինակ:

1920 - Անրի Վերնոյ (Աշոտ Մալաքյան, ծնվ. Ռոդոստամ, Թուրքիա, միտք: 2002), կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, Ֆրանսիական Գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ

  • 1924-ին Մալաքյանների ընտանիքը փախել է Հունաստան, հետո հաստատվել Մարսելում, իսկ 1930-ին՝ Ֆրանսիայի մայրաքաղաքում։
  • Նա Ֆրանսիական այն կինոյի ռեժիսորն էր, ինչպիսին նրան ճանաչում և սիրում էին 60-70-ական թվականներին աշխարհի շատ երկրներում։ Նա եղել է ֆրանսիական դետեկտիվի, արկածային կինոֆիլմերի և կատակերգության վարպետ 
  • 1991-ին դիմեց իր ակունքներին. պատմեց ընտանիքի պատմությունը երկու կինոնկարներում՝ «Մայրիկ» և «Պարադիի փողոց, 588 տուն» (դա էր Մարսելում Մալաքյան ընտանիքի հասցեն):
  • Մինչ այդ չէր անդրադարձել հայկական թեմատիկային, եթե չհաշվենք նրա մասնակցությունը Շառլ Ազնավուրի մի շարք ֆիլմերում։ 90 ֆրանսիացի երգիչների ու դերասանների մասնակցությամբ «Քեզ համար, Հայաստան» հայտնի երգի տեսահոլովակի ռեժիսորն է (տեքստը գրել է Շառլ Ազնավուրը, երաժշտությունը՝ Կառվարենցը)։
  • Արժանացել է մի շարք պարգևների, ֆրանսիական՝ «Պատվավոր Լեգեոնի շքանշան», Հայ առաքելական եկեղեցու՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» 1-ին աստիճանի շքանշանով, Ոսկե ծիրան կիոփառատոնի շրջանակներում արժանացել է՝ «Սերգեյ Փարաջանով» մրցանակի (հետմահու) համաշխարային կինոյում մեծ ավանդի համար։ Մեկ անգամ առաջադրվել է Օսկարի «Հինգ ոտքերով ոչխար» լավագույն սցենար անվանակարգում։

1920 - Սոկրատ Գալստյան (մ. 1981), Խորհրդային Միության Հերոս

  • Դնեպրովյան Լիմանի հաջող արագացման, գնդացրորդ Ս. Գալստյանին արիության և հերոսության համար շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում՝ Լենինի շքանշանի և ոսկե աստղի մեդալի շնորհմամբ:

1915 - Արմենակ Քոչարյան (մ. 1986) երկրաբանահանքաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր: Հայկական ԽՍՀ վաստակավոր երկրաբան
1910 - Գուրգեն Բալասանյան (ծնվ. Արտամետ, Թուրքիա, մ. 1982), ռեժիսոր, սցենարիստ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1963)
1909 - Էդուարդ Համբարձումյան (ծնվ. Դաշբուլուն, Արևմտյան Հայաստան, մ. 1978), դերասան և թատերական գործիչ, Հայկական ԽՍՀ ժողովրդական արտիստ1906 - Ամինե Ավդալ, հայ քուրդ գրող (1964)
1901 - Թաթուլ Ալթունյան (ծնվ. Ադանա, Թուրքիա, մ. 1973), խմբավար և երաժշտական գործիչ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1965)

  • Հայ երաժշտական բանահյուսության ակտիվ քարոզիչն է։ Հայաստանի պետական երգչախմբային երգչախմբի (1937), հայ ժողովրդական երգի և պարի պետական անսամբլի (1938), Հայաստանի երգչախմբային ընկերության (1966) երգչախմբի կատարումների կազմակերպիչը:

1901 - Մանուել Ազադիկյան (ծնվ. Մալաթիա, Թուրքիա, մ. 1924), ամերիկյան նկարիչ և քանդակագործ, նկարել է Բրոդվեյի աստղերի դիմանկարները 
1899 - Գեորգի Բուդաղյան (մ. 1978), հայ խորհրդային կոմպոզիտոր և դիրիժոր, Հայկական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1954)
1815 - Սիմեոն Աբամելիք-Լազարև, ռուսական բանակի գեներալ-մայոր (մ. 1888)
1809 - Խաչատուր Աբովյան, հայ մանկավարժ, լուսավորիչ, ականավոր գրող, արևելահայ աշխարհաբար գրականության հիմնադիրը (անհետացել է 1848 թ․)

  • 1829 թ. Էջմիածին է գալիս Դորպատի (քաղաք Էստոնիայում) համալսարանի պրոֆեսոր Ֆրիդրիխ Պարրոտը՝ մի խումբ գիտնականներով Արարատի գագաթը բարձրանալու համար։ Պրոֆեսորի խնդրանքով կաթողիկոսն Աբովյանին՝ որպես տեղական հանգամանքներին ծանոթ անձնավորության, թույլ է տալիս մասնակցել այդ գիտական արշավախմբին։ Արշավախումբն ստացել է Նիկոլայ I կայսեր հավանությունը, ով նաև զինվորական ուղեկցող էր տրամադրել։ Անցնելով Արաքսը՝ նրանք գնացին Ակոռի, որ տեղակայված է Արարատի հյուսիսային լանջին՝ ծովի մակարդակից 1200 մ բարձրության վրա։ Արշավախումբը, հետևելով Հարություն Ալամդարյանի խորհրդին, ճամբար է հիմնում Սուրբ Հակոբ վանքի մոտ (ծովի մակարդակից 2400մ բարձրության վրա)։ Հյուսիսային լանջով Արարատի գագաթը մագլցելու նրանց առաջին փորձը ձախողվեց տաք հագուստի բացակայության պատճառով։
  • 6 օր անց, հետևելով Ակոռիի գյուղապետ Ստեփան Խոջիյանցի խորհրդին, արշավախումբը վերելքն սկսեց հյուսիսարևմտյան լանջով։ Հասնելով 4885 մ բարձրության` նրանք ստիպված էին վերադառնալ, քանզի մինչև մայրամուտը չէին հասցնի գագաթ բարձրանալ։ Արշավախումբն Արարատի գագաթը բարձրացավ երրորդ փորձից 1829 թ. սեպտեմբերի 27 (հոկտեմբերի 9)-ին: Աբովյանը սառույցի վրա փոս արեց ու տեղադրեց փայտե խաչ՝ ուղղված դեպի հյուսիս։ Նա նաև սառույցի կտոր դրեց շշի մեջ ու իջեցրեց որպես սուրբ ջուր։ Հետագայում Արարատի գագաթը բարձրանալը հայտարարվել է «սրբապղծություն», և Աբովյանը հալածվել է հոգևորականների կողմից։
  • Նույն տարվա նոյեմբերի 8-ին Աբովյանն ու Պարրոտը բարձրացան Փոքր Արարատի՝ Սիսի գագաթը։

Տարիներ անց՝ 1845 թվականին, Աբովյանը գերմանացի բնագետ Օտտո Վիլհելմ Հերման ֆոն Աբիխի հետ կրկին բարձրացավ Արարատի գագաթը։ Երրորդ և վերջին անգամ Աբովյանն Արարատի գագաթը բարձրացավ 1846 թվականին անգլիացի Հենրի Դանբի Սեյմուրի հետ։
1777 - Մինաս Բժիշկյան (ծնվ. Տրապիզոն, մ. 1851), հայտնի պատմաբան, բանասեր, երաժշտագետ, մանկավարժ, գիտնական, Մխիթարյան միաբանությունից միաբան


ԳՈՎԱԶԴ

биржа трафика