Հետաքրքրաշարժ օրացույց. հոկտեմբերի 17

Պատմություն 17.10.2020   10:30   32

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Խաղալիք ֆոտոխցիկի համաշխարհային օրը (World Toy Camera Day) *
  • Վնասվածքաբանության համաշխարհային օրը (World Trauma Day) *
  • Երգեցողության համաշխարհային օրը (World Singing Day) *
  • Նախկինին ներելու միջազգային օրը (International Forgive an Ex Day) *
  • Աղքատության վերացման պայքարի միջազգային օրը (International Day for the eradication of Poverty) *
  • Կամուրջների օրը (Bridge Day) *
  • Վերանորոգման օրը (Repair Day) *
  • Էլեկտրոնային աղյուսակների օրը (Spreadsheet Day) *
  • Տնային կինոյի օրը (Home Movie Day) *

Ազգային

  • ԱՄՆ - Նավարատրի (Navaratri) *
  • ԱՄՆ - Սևամորթ պոետների օրը (Black Poetry Day) *
  • ԱՄՆ - Մալիգանի ազգային օրը (National Mulligan Day) *
  • ԱՄՆ - Անճաշակ որևէ բան կրելու օրը (Wear Something Gaudy Day) *
  • ԱՄՆ - Ամենաքաղցր օրը (Sweetest Day) *
  • ԱՄՆ - Մակարոնի ազգային օրը (National Pasta Day) *
  • ԱՄՆ - Էմինեմիի ծննդյան օրը (Eminem's Birthday) *
  • ԱՄՆ - Ընկերոջ պարտքը վերադարձնելու ազգային օրը (National Pay Back a Friend Day) *
  • ԱՄՆ - Ծայրահեղության ազգային օրը (National Edge Day) *
  • ԱՄՆ - Շանը հրաման տալու ազգային օրը (National Fetch Day) *
  • ԱՄՆ - Խաղաթղթերի հավաքածուի օրը (Celebrate Playing Card Collection Day) *
  • Արգենտինա - Հավատարմության օր *
  • Բանգլադեշ - Նավարատրիի առաջին օրը (First Day of Navaratri) *
  • Թաիլանդ - Կայսեր ինը աստվածների փառատոնը (Nine Emperor Gods Festival) *
  • Ինդոնեզիա - Նավարատրի (Navaratri) *
  • Հայաստան - Արցախյան գինու փառատոն *
  • Հայաստան - Ս. Մատթեոս, Մարկոս, Ղուկաս և Հովհաննես Ավետարանիչների հիշատակի տոնը *
  • Հարավային Աֆրիկա - Նավարատրի (Navaratri) *
  • Հնդկաստան - Թվային համայնքի օրը (Digital Society Day) *
  • Հնդկաստան - Նավարատրի (Navratri) *
  • Մալայզիա - Կայսեր ինը աստվածների փառատոնը (Nine Emperor Gods Festival) *
  • Մալայզիա - Նավարատրի (Navaratri) *
  • Միացյալ թագավորություն - Նավարատրի (Navaratri) *
  • Մյանմար - Նավարատրի (Navaratri) *
  • Նեպալ - Ղատասղափանա (Ghatasthapana) *
  • Շրի Լանկա - Նավարատրիի առաջին օրը (First Day of Navaratri) *
  • Պակիստան - Նավարատրի առաջին օրը (First Day of Navaratri) *
  • Ռուսաստան - Վեհության օրը
  • Ռուսաստան - Մոմի լույսի տակ նստողների օրը *
  • Սինգապուր - Կայսեր ինը աստվածների փառատոնը (Nine Emperor Gods Festival) *

* Հոկտեմբերի 17-ի անսովոր տոների մասին (ռուսերեն)՝ այստեղ։


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2008 - Արցախում տեղի ունեցավ գրեթե 700 զույգի աննախադեպ հարսանեկան արարողություն:

  • Նախաձեռնողը հայտնի բարերար և գործարար էր, ծագումով Արցախից ՝ Լևոն Հայրապետյանը:

1996 - Ասլան Մասխադովը դարձավ Չեչնիայի կոալիցիոն կառավարության վարչապետը:
1991 - Ադրբեջանական օդուժը, հրետանին և «Գրադ» ռեակտիվ կայանները զանգվածային ռմբակոծության և գնդակոծության ենթարկեցին ԼՂՀ Մարտունի քաղաքն ու նրա մատույցները:
1990 - Հիմնադրվեց IMDb տվյալների բազան (Internet Movie Database), կինոյի տվյալների խոշորագույն բազան և վեբ-կայքը։
1989 - Կիևում բացվեց «Կրոկ» անիմացիոն ֆիլմերի առաջին համամիութենական փառատոնը:
1988 - Լոնդոնում առաջին անգամ կատարվեց Բեթհովենի կորած համարվող 10-րդ սիմֆոնիան:

  • Այն վերականգնել էր անգլիացի հետազոտող Բարրի Քուփերը՝ Բեռլինում հայտնաբերված մեծ կոմպոզիտորի ստեղծագործությունների հիման վրա, որոնք պարունակում էին սիմֆոնիայի բեկորներ և էսքիզներ, ուստի դժվար է այն համարել Բեթհովենի իսկական մտահղացմանը համապատասխանող:

1985 - Թողարկվեցին առաջին 32-bit պրոցեսորով IBM PC համատեղելի համակարգիչները՝ Intel 80386.
1968 -
Սկսվեց Չեխոսլովակիայի տարածքից  դաշնակից զորքերի փուլային դուրսբերումը:
1967 - Նյու Յորքում տեղի ունեցավ «Մազեր» մյուզիքլի առաջնախաղը:
1967 - Մեծ Բրիտանիայում հրապարակվեց «Աբորտի մասին ակտը», որը սկիզբ դրեց Արևմտյան Եվրոպայում հղիության արհեստական ընդհատման օրինականացման (այն ժամանակ արդեն օրինականացված էր սոցիալիստական երկրներում):
1962 - «Բիթլզ»- ի առաջին ելույթը բրիտանական հեռուստատեսությունում «TV Granada» հեռուստաալիքով «People and Places» հաղորդման ժամանակ:
1961 - Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանում ցուցադրվեց Անրի Մատիսի «Նավակ» կտավը:

  • Միայն դեկտեմբերի 3-ին նկատեցին, որ նկարը գլխիվայր է կախված։

1959 - Հարավաֆրիկյան «Դե Բիրս» ընկերությունը հայտարարեց, որ արտադրել է առաջին արհեստական ադամանդները:
1956 -
Շվեդիայում գործարկվեց աշխարհում առաջին ավտոմատ բջջային կապի համակարգը:
1941 - Գերմանական զորքերը
կոտորում են Հունաստանի Կերդիլի գյուղի տղամարդ բնակիչներին։
1933 - Թողարկվեց ամերիկյան Newsweek ամսագրի առաջին համարը (այն ժամանակ կրում էր News-Week անվանումը)։
1933 - Ալբերտ Էյնշտեյնը ժամանեց Նյու Յորք, որպես նացիստական Գերմանիայից փախստական:
1926 - Հիմնադրվեց Մուրմանսկի մարզային երկրագիտական թանգարանը:
1918 - Հունգարիան
անկախություն հռչակեց Ավստրիայից:
1918 - Մոսկվայում հիմնադրվեց աշխարհում առաջին խաղալիքների պետական թանգարանը:
1902 -
Դեթրոյթում թողարկվեց «Կադիլակ» մակնիշի առաջին ավտոմեքենան։

  • «Լյուքս» դասի մարդատար ավտոմեքենաների թողարկման «Ջեներալ Մոթորս» կոնցեռնի բաժանմունքը հիմնադրել են  ձեռնարկատեր Ուիլյամ Մըրֆին և ականավոր ինժեներ Գ.Լիլանդը՝ որպես Cadillac Automobile Company։ 
  • Ընկերությունն իր հնչեղ անվանումն ստացել է ի հիշատակ Դեթրոյթ քաղաքի հիմնադիր Անտուան դա Լա մոտ Կադիլակի։

1897 - Կ. Է. Ցիոլկովսկին հայտնեց աերոդինամիկ խողովակի կառուցման մասին:
1896 - Լիովին ձախողվեց Ալեքսանդրինյան թատրոնում Ա.Չեխովի «Չայկա» պիեսի առաջնախաղը, որից հետո նա ուխտեց բեմի համար որևէ բան չգրել:
1869 - «Նյու Յորք Հերալդ» թերթի հանձնարարությամբ Հենրի Սթենլին ձեռնամուխ եղավ Աֆրիկայում կորած Դեյվիդ Լիվինգստոնի արշավախմբի որոնմանը։
1855 - Անգլիացի Հենրի Բեսեմերը արտոնագրեց պողպատի ստացման իր եղանակը:
1831 - Մայքլ Ֆարադեյը կատարեց էլեկտրական դինամոյի առաջին հաջող փորձարկումը՝ հայտնագործելով էլեկտրամագնիսական ինդուկցիան:
1825 -
Փարիզում տեղի ունեցավ Ֆերենց Լիստի «Դոն Սանչո, կամ սիրո ամրոց» մեկ գործողությամբ օպերայի առաջնախաղը:

  • Կոմպոզիտորն այն ժամանակ դեռ 14 տարեկան չկար։

1787 - Սկսվեց ԱՄՆ Սահմանադրության ընդունումը նախապատրաստող «Ֆեդերալիստ» հոդվածաշարի թողարկումը:
1604 - Գերմանացի աստղագետ Յոհան Կեպլերը սկսել է գերնոր աստղի (SN 1604) դիտարկումը, որը հետագայում անվանվեց նրա անունով:


ԾՆՎԵԼ ԵՆ

1983 - Վահե Թադևոսյան, հայ ֆուտբոլիստ
1977 - Անդրե Վիլլաշ-Բոաշ, պորտուգալացի ֆուտբոլային մարզիչ
1975 - Դեսպինա Օլիմպիու, կիպրացի երգչուհի
1972 - Էմինեմ (Մարշալ Բրյուս Մեսերս III), երաժշտական պրոդյուսեր, կոմպոզիտոր և դերասան
1920 - Մոնտգոմերի Քլիֆթ, ամերիկացի կինոյի և թատրոնի դերասան և թատերագիր (մ. 1966)
1915 - Արթուր Միլլեր, ամերիկացի թատերագիր (մ. 2005)
1903 - Անդրեյ Գրեչկո, խորհրդային ռազմական գործիչ
1900 - Ջին Արթուր, ամերիկացի դերասանուհի և երգչուհի (մ. 1991)
1830 - Մատթեոս Մամուրյան, մանկավարժ, գրող և հրապարակախոս (մ. 1901)
1820 - Իվան Լազարև, ռուսական բանակի հայազգի զինվորական (մ. 1879)
1760 - Կլոդ Անրի Սեն-Սիմոն, ֆրանսիացի տնտեսագետ և փիլիսոփա (մ. 1825

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         հոկտեմբերի 17, Հետաքրքրաշարժ օրացույց


 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon