Հետաքրքրաշարժ օրացույց. հոկտեմբերի 19


ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Ջին-տոնիկի միջազգային օրը (International Gin and Tonic Day) *
  • Կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրը (Day of Struggle Against Breast Cancer) *
  • Մանկական ոսկորների և հոդերի համաշխարհային օրը (World Pediatric Bone and Joint Day) *

Ազգային

* Հոկտեմբերի 19-ի անսովոր տոների մասին (ռուսերեն)՝ այստեղ։


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2011 - Ալեքսանդր Յին և Սիգերու Կոնդոն հաշվարկեցին «Պի» թվի արժեքը ստորակետից հետո 10 տրիլիոն թվի ճշգրտությամբ։
2002 - Իռլանդիայի բնակիչները հանրաքվեում քվեարկեցին Եվրամիությանը 10 երկրների անդամակցության օգտին:

  • Ըստ նախնական տվյալների Իռլանդիայում «կողմ» արտահայտվեց ընտրողների 60 տոկոսը։

2002 - Մանամայում (Բահրեյն) տեղի է ունեցավ ութերորդ վճռորոշ պարտիան Վլադիմիր Կրամնիկի և «Deep Fritz» համակարգչային ծրագրի միջև, որը 21-րդ քայլում ավարտվեց ոչ ոքի արդյունքով:
2000 - Անհայտ բարերարը Ֆրանսիային նվիրեց 109 արվեստի գործերի արժեքավոր հավաքածու, որոնց թվում 18-րդ, 19-րդ և 20-րդ դարերի գեղանկարներ, գծանկարներ, յուղամատիտներ և քանդակներ:

  • Ֆրանսիայի համար դա դարի խոշորագույն նվիրատվություններից մեկն էր։

2000 - Նյու Յորքում բացվեց Մադամ Տյուսոյի հայտնի թանգարանի մասնաճյուղը:

  • Թանգարանի զարդանախշն արժեցել է 50 մլն դոլար։ Նոր ցուցադրությունը կազմված էին 200 մոմե արձաններից։

1999 - Որոշվեց Լա Մանշի տակով երկրորդ թունելի կառուցման մասին:

  • Այն նախատեսված էր բացառապես ավտոմոբիլային տրանսպորտի համար։

1984 - Լեհաստանում սպանվեց ժողովրդի մեջ հայտնի կաթոլիկ քարոզիչ Եժի Պոպելյուշկոն։

  • Սպանության համար դատապարտվել են պետանվտանգության գործակալները։

1960 - Կուբայի տնտեսական շրջափակման սկիզբը. ԱՄՆ կառավարությունը էմբարգո սահմանեց Կուբայի հետ առևտրի համար:
1944 - Մարլոն Բրանդոյի դեբյուտը Բրոդվեյի բեմում:
1943 - Ամերիկացի միկրոբիոլոգ-ուսանող Ալբերտ Շացը, ով աշխատել է Զելման Վաքսմանի ղեկավարությամբ, առանձնացրեց ստրեպտոմիցինի հակաբիոտիկը՝ առաջին դեղամիջոցը, որը դրական ազդեցություն ունեցավ տուբերկուլյոզի բուժման գործում:
1912 - Իտալիան Օսմանյան կայսրությունից գրավում է Լիբիայի Տրիպոլի քաղաքը։
1875 - Սանկտ Պետերբուրգի համալսարանին կից ֆիզիկական հասարակության նիստում Դ. Ի. Մենդելեևն առաջ քաշեց օդային գոնդոլով աերոստատի գաղափարը մթնոլորտի բարձր շերտերի ուսումնասիրության համար:
1867 - Ն. Ա. Տելեշովին Ֆրանսիայում տրվեց պուլսային շարժիչով ինքնաթիռի նախագծի արտոնագիրը:

  • Դա աշխարհի առաջին ռեակտիվ ինքնաթիռի նախագծերից մեկն էր։

1860 - Ֆլորենցիայում հիմնադրվեց ներքին այրման շարժիչների արտադրության առաջին ընկերությունը։
1812 - Նապոլեոնը հեռանում է Մոսկվայից:
1469 - Ֆերդինանդ II Արագոնացին՝ ամուսնանալով Իզաբելլա I-ի հետ, միավորում է Արագոնն ու Կաստիլիան։
1453 - Անգլիացիների կապիտուլյացիան Բորդոյում:

  • Հարյուրամյա պատերազմի ավարտը։

439 - Վանդալները զավթում են Կարթագենը։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՈՒՐՋ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ

2017 - Մինսկի խմբի նախկին համանախագահները հայտարարում են` ղարաբաղյան խնդիրը սառեցված չէ, ավելին՝ վերջին տասնամյակում կողմերի դիրքորոշումներն ավելի են կարծրացել։

  • Ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովում` նախկինում ղարաբաղյան խնդրով զբաղվող դիվանագետները պնդում են` շփման գծում իրավիճակի սրացման հավանականությունը մեծացել է ավելի, քան երբևէ։

1992 - Ավարտվեց ՀՀ ԶՈՒ հրթիռա-հրետանային զորամասերի ձևավորումը:

  • Հետագայում հոկտեմբերի 19-ը ՀՀ ԶՈՒ–ում նշվում է որպես Հրթիռա-հրետանային զորքերի օր:

ԾՆՎԵԼ ԵՆ

1983 - Ռեբեկա Ֆերգյուսոն, կինոյի և հեռուստատեսության շվեդ դերասանուհի
1972 - Pras, ամերիկացի ռեփեր, «The Fugees» հիփ-հոփ խմբի մասնակիցներից, դերասան, երաժշտական պրոդյուսեր
1969 - Թրեյ Փարքեր, ամերիկացի դերասան, կինոռեժիսոր, սցենարիստ, անիմատոր, «South Park» մուլտսերիալի ստեղծողներից, «Էմմի», «Գրեմմի» և այլ մրցանակների դափնեկիր
1952 - Վերոնիկա Կաստրո, մեքսիկացի դերասանուհի, երգչուհի և հեռուստահաղորդավար
1946 - Քիդ Ռիդ, բրիտանացի բանաստեղծ, «Procol Harum» ռոք խմբի երգերի տեքստերի հեղինակ
1945 - Ջոն Լիտգոու, ամերիկացի դերասան, «Ոսկե գլոբուս» երկու մրցանակների դափնեկիր
1944 - Յակոբ Քելլենբերգեր, շվեյցարացի դիվանագետ, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ (2000-2012)
1944 - Պիտեր Տոշ (մ. 1987), ջամայկացի երաժիշտ, ռեգհեյ ոճի առաջատար կատարողներից մեկը:
1944 - Ջորջ ՄակՔրեյ, ամերիկացի սոուլ և դիսկո երգիչ
1931 - Ջոն Լե Կառե, դետեկտիվ ժանրի անգլիացի գրող 
1916 - Ժան Դոսսե (մ. 2009), ֆրանսիացի կենսաբան, իմունոլոգ, Նոբելյան մրցանակի դափնեկիր (1980)
1910 - Սուբրամանյան Չանդրասեկար (մ. 1995), հնդկական ծագումով ամերիկացի աստղաֆիզիկոս, Նոբելյան մրցանակակիր (1983)
1899 - Միգել Անխել Աստուրիաս (մ. 1974), գվատեմալացի գրող («Սենոր նախագահ», «Փոթորիկ», «Թաղվածների ղեկավարը» և այլն), Նոբելյան մրցանակի դափնեկիր (1967)
1882 - Ումբերտո Բոչչոնի (մ. 1916), իտալացի նկարիչ, քանդակագործ, ֆուտուրիզմի տեսաբան
1870 - Խնկո Ապեր (Աթաբեկ Խնկոյան), հայ մանկագիր (մ.1935 թ.)
1862 - Օգյուստ Լյումիեր (մ. 1954), կինեմատոգրաֆի հիմնադիրներից, ֆրանսիական կինոարդյունաբերության և կինոռեժիսուրայի հիմնադիր
1828 - Աբրահամ Հիրշ (մ. 1913), ֆրանսիացի ճարտարապետ, Լիոնի Գեղարվեստի ակադեմիայի տնօրեն, Լիոնի գլխավոր ճարտարապետ
1767 - Անրի-Ֆրանսուա Ռիզեներ (մ. 1828), գերմանական ծագումով ֆրանսիացի նկարիչ, նկարիչ Է. Դելակրուայի հորեղբայրը
1766 - Թադեուշ Անտոնի Մոստովսկին (մ. 1842), լեհ գրող, լրագրող, քաղաքական գործիչ, հրատարակիչ
1605 - Թոմաս Բրաուն, անգլիացի գրող (մ.1682 թ.)
1433 - Մարսիլիո Ֆիչինո (մ. 1499), իտալացի հումանիստ, փիլիսոփա և աստղագետ, հիմնադիր և Ֆլորենցիայի պլատոնական ակադեմիայի ղեկավարը