Պատմության հայկական օրը. հոկտեմբերի 19


ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է

Հրթիռահրետանային զորքերի օրը 

  • 1992թ. հոկտեմբերի 19-ին ավարտվեց Հայաստանի Զինված ուժերի Հրթիռահրետանային ստորաբաժանումների ձևավորումը: Այդ ժամանակվանից հոկտեմբերի 19-ը Հայաստանում նշվում է որպես Հրթիռահրետանային զորքերի օր:
  • Հրթիռահրետանային զորքերը զգալի դերակատարություն են ունեցել հայ ազգային բանակի հզորացման գործում: Այդ օրը նշվում էր նաև Խորհրդային Միությունում` ի նշանավորումն Ստալինգրադի ճակատամարում գերմանացիների ջախջախման գործում հրետանու դերի:
  • Մեծ Հայրենական պատերազմի հերոսների թվում քիչ չէին հայ հրետանավորները: Խորհրդային Միության հերոս Սուրեն Հակոբի Գասպարյանը Առաջին Բելառուսական ճակատի 8-րդ գվարդիական բանակի 82-րդ դիվիզիայի հակատանկային-կործանիչ առանձին դիվիզիոնի սերժանտ էր:

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2021 - Ռուսաստանի միջնորդությամբ Ադրբեջանը վերադարձրեց 5 հայ ռազմագերի։ 
2021 - Ֆրանսիայի Վիեն քաղաքի համայնքային խորհուրդը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը ճանաչող բանաձև ընդունեց։
2020 - ԱՐՑԱԽՅԱՆ 2-րդ ՊԱՏԵՐԱԶՄ. քրոնիկոն։
2017 - ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիքը ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ տեղի ունեցած քննարկումների ժամանակ հայտարարեց որ Արցախյան հակամարտության կողմերի դիրքորոշումներն իրականում բավական մոտ են։

  • «Կողմերը եկել են մի կետի, երբ առաջ շարժվելու հարցում նրանց դիրքորոշումներն այնքան էլ հեռու չեն իրարից: Կողմերը մի քանի անգամ գրեթե հասել են համաձայնության, և վերջին անգամ դա 2011 թվականին է եղել»,- ասել է նա:

2016 - ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն երկու առաջարկ արեց վարչապետի պաշտոնն ստանձնած Կարեն Կարապետյանին՝ ՀՀ նոր կառավարության ծրագրում ընդգրկելու համար:

  • «Կառավարության առջև կանգնած ամենահրատապ խնդիրը պետք է լինի կոռուպցիայի դեմ պայքարի ոչ թե ձևական, այլ հիրավի արդյունավետ մեխանիզմների կիրառումը, ինչի համար անհրաժեշտ է.
  • 1. Վերացնել նախարարությունների, պետական այլևայլ գերատեսչությունների, ինչպեսև տեղական ինքնակառավարման մարմինների արտաբյուջետային հաշիվներն ու հիմնադրամները:
  • 2. Անմիջապես վավերացնել ՄԱԿ-ի Հակակոռուպցիոն կոնվենցիայի` պետական պաշտոնյաների ապօրինի հարստացմանը վերաբերող 20-րդ հոդվածը:
  • Մինչև Հայաստանում կոռուպցիան արմատախիլ չարվի, ոչ մի վարչապետ, որքան էլ կարող, որևէ հաջողության չի հասնի և կարճ ժամանակ անց կդառնա հերթական քավության նոխազը»:

2015 - Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ քննարկեց Հայոց ցեղասպանության հարցը: 

  • «Այդ խնդիրը պետք է քննարկվի ակադեմիական մակարդակով, հատուկ հանձնաժողովի կողմից, որոնց կազմում ներառված կլինեն նաև գերմանացի պատմաբաններ: Մենք ցանկանում ենք պատմական հաշտեցման հասնել հայերի հետ և պատրաստ ենք ցանկացած համագործակցության»,- հայտարարել է Դավութօղլուն:

2014 - ՀԱԿ կուսակցությունը հայտարարեց, որ Շանթ Հարությունյանը և նրա ընկերները քաղաքական բանտարկյալներ են։

  • 2013 թ. Երևանում բողոքի ցույց անցկացրած 12 քաղաքացիներից 10 դատապարտվել են 4-ից 7 տարվա ազատազրկման: Նրանց գործը լիովին համապատասխանում է ԵԽԽՎ «Քաղաքական բանտարկյալի սահմանում» թիվ 1900 բանաձևին՝ համաձայն որի ազատազրկված անձը պետք է համարվի «քաղաքական բանտարկյալ», եթե «քաղաքական շարժառիթներով կալանավորման ժամկետը կամ նրա պայմանները ակնհայտորեն անհամաչափ են արարքին, որի համար անձը ճանաչվել է մեղավոր կամ կասկածյալ»:

2011 - ՀՀ-ում լրատվամիջոցների դեմ սկսած արշավի կապակցությամբ, թերթերի խմբագիրները միացել են` իրենց բողոքն արտահայտելու` առ ան, որ ՀՀ դատարաններում շարունակվում են կայացվել անարդար վճիռներ, որոնք իրենց խստությամբ նպատակ են հետապնդում սննակացնել լրատվամիջոցներին:
2011 - ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է «Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ»-ի տնօրենների խորհրդի պատվիրակության անդամների` Ժերոմ Բակոնինի, Կուրտ Բայերի, Օլե Բլոնդալի, Ջանլուկա Գրանդիի, Օլե Հովլանդի, Հերբերտ Յունկի, Յան Մաասի և Պեդրո Մորիոնիի հետ:
2001 - Դատախազությունը հայտարարություն է հրապարակում, որով Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության վրայից հանում է «մազութը լափելու» մասին «հռչակավոր» մեղադրանքը։

  • Հատուկ այդ նպատակով 15 ամիս առաջ ձևավորված քննչական խումբը ոչ մի տվյալ չի գտել, որ 200 միլիոն դոլարի մազութ է անհայտացել Հայաստանի տարածքում։

1999 - Բաքվում Pուրքիայի նախագահ Դեմիրելն ասել էր, թե «մոտ օրերս կիրականանա հայ-ադրբեջանական հաշտությունը», միայն թե «առանց Ռուսաստանի բարերար դերի այն հնարավոր չէ ապահովել»:

  • «Կովկասում հնարավոր չէ հաշտության մասին խոսել` առանց նկատի առնելու Ռուսաստանը: Եթե լուծում իրականացնելու ձեռնարկի առիթով նկատի չառնվի Ռուսաստանը, ապա ձեռնարկը կձախողվի, որովհետև Ռուսաստանը տակավին պահում է իր մեծ պետություն լինելու ներուժը»,- ասել էր Դեմիրելը:

1992 - Ավարտվեց ՀՀ ԶՈՒ հրթիռա-հրետանային զորամասերի ձևավորումը:

  • Հետագայում հոկտեմբերի 19-ը ՀՀ ԶՈՒ-ում նշվում է որպես Հրթիռա-հրետանային զորքերի օր:

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1962 - Ռուբեն Շուգարյան (ծնվ. Մոսկվա, մ. 2020), հայ քաղաքական գործիչ և դիվանագետ
1959 - Մեսրոպ Հարությունյան, արձակագիր, լրագրող, մեդիա փորձագետ, ԵՄԱ վարչության անդամ
1955 - Մարտիրոս Քեշչյան (ծնվ. Սոչի, մ. 2011), Բուֆոնադային ծաղրածու, որը հայտնի է «Հրաչիկ» կեղծանունով

  • Գանգուր սև մազերի և պիրսինգի համար բոլորը Մարտիրոսին մանկությունից կոչում էին Հրաչիկ: Շուտով այն դարձավ նրա հիմնական կրկեսային անունը։
  • 1990-ականների վերջին պայմանագիր է կնքել ԱՄՆ-ում ՝ Հյուսիսային Կարոլինա նահանգի Մորտալ Բիչ քաղաքում կրկեսային նախագծին մասնակցելու համար։ Դրանից հետո դառնում է «Սայփրաս Գարդեն» զբոսայգում (Ֆլորիդայի նահանգ) կրկեսային շոուի առաջատար արտիստը, որտեղ սկսում է աշխատել ծաղրածու-մոնումենտալիստ Իլյա Զարիպովի հետ։ Շուտով ԱՄՆ է տեղափոխվում նաև ամբողջ ընտանիքը։ Այգում Հրաչիկն աշխատում է ավելի քան 10 տարի, ընդհուպ մինչև այգու փակումը։

1936 - Էդուարդ Խանյան (մ. 2014), Հայաստանի թենիսի վաստակավոր մարզիչ, համամիութենական կարգի մրցավար
1934 - Գեորգի Ղալեչյան, գրականության, գեղանկարչության, երաժշտության, ճարտարապետության ոլորտում ճանաչված էրուդիտ
1930 - Արա Արսենյան (ծնվ. Աթենք, Հունաստան), երգիչ
1929 - Իգոր Նովիկով (ծնվ. Դրեզնա, Ռուսաստան, մ.) ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1957), օլիմպիական չեմպիոն (1956 և 1964), ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ (1968)

  • Հանդես է եկել «Դինամոյ» Երևանում։

1903 - Բագրատ Առուշանյան (մ. 1994), գեներալ-լեյտենանտ

  • Մարտնչել է մարշալ Հ. Բաղրամյանի հրամանատարությամբ։

1922 - Ստեփան Մեսչյան (մ. 2012), պրոֆեսոր, տեխնիկական գիտությունների դոկտոր, հողի փորձարարական ռեոլոգիայի հիմնադիրներից
1870 - Խնկո Ապեր (Աթաբեկ Խնկոյան, մ.1935 թ.), հայ մանկագիր, ՀԽՍՀ վաստակավոր մանկական գրող, ՀԽՍՀ վաստակավոր ուսուցիչ (1932)։

  • Ծնվել է Փամբակի շրջանի Ղարաբոյա գյուղում (այժմ կրում է Խնկոյան անունը)։ Նախնական կրթությունը ստացել է ծննդավայրում, ապա՝ Ալեքսանդրապոլի (այժմ՝ Գյումրի) քաղաքային դպրոցում։ 1890-1910 թթվականին եղել է ուսուցիչ։ 1911 թ.–ին տեղափոխվել է Թիֆլիս, պաշտոնավարել Ս. Լիսիցյանի պանսիոնում։ Աշխատակցել է «Աշխատավոր», «Նոր աշխատավոր», «Աղբյուր», «Մաճկալ», «Հասկեր», «Հայաստանի աշխատավորուհի» պարբերականներին։
  • Գրական փորձերը սկսել է աշակերտական հասակից։ Առաջին ժողովածուն՝ «Բանաստեղծական փորձեր»-ը, լույս է տեսել 1890 թվականին։ Խորհրդային կարգերի հաստատումից հետո Խնկո Ապերը եկել է Հայաստան, ծավալել գրական–մշակութային գործունեություն։ Հայկական դպրոցների համար կազմել է մայրենի լեզվի դասագրքեր («Մեր դպրոցը», «Կարմիր արև»)։ Գրել է բանաստեղծություններ, պոեմներ, հեքիաթներ, լեգենդներ, առակներ։
  • Խնկո Ապերը շուրջ 120 ինքնուրույն և թարգմանական գրքերի հեղինակ է։ Առավել հայտնի են նրա «Աղվեսն ու արջը» (1910), «Գող մաքին» (1911), «Առակներ» (1917), «Մրգաստան» (1939), «Հեքիաթներ ու պատմվածքներ» (1967) ժողովածուները։
  • Մանկագրի փոխադրություններից ու թարգմանություններից են «Պապն ու շաղգամը» (1911), «Քնած արքայադուստրը» (1912), «Առաջին դասը» (1927), «Ռոբինզոն Կրուզոն» (1932), «Գայլն ու գառը» (1941)։ Լայն ճանաչում են գտել «Ծաղկանց ծովը», «Մեղուն», «Բկլիկ ձկնիկը», «Կարմիր գարունը» բանաստեղծությունները։ Խնկո Ապոր երկերն աչքի են ընկնում ժողովրդական լեզվամտածողությամբ։