Պատմության այս օրը. օգոստոսի 27


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2003 - Մարսն առաջին անգամ 60.000 տարվա ընթացքում մոտեցավ Երկրին ռեկորդային մոտ տարածության։
1999 - ԱՄՆ Կոնգրեսը որոշում կայացրեց լսումներ կատարել ռուսական քրեական կապիտալի լվացման գործում ամերիկյան «Bank of New York» բանկի մասնակցության մասին։
1993 - Տոկիոյում բացվում է «Ծիածանի կամուրջը»:
1991 - Մոլդովան հայտարարեց իր անկախությունը Սովետական Միությունից։
1978 - Իրանում հանվեց քաղաքական կուսակցությունների գործունեության արգելքը։
1973 - Կանադայի Գերագույն դատարանը սահմանեց, որ հնդկացի կինը հնդկացու հետ չամուսնանալու դեպքում կորցնում է հնդկացիներին տրվող արտոնությունները։
1966 - Անգլիացի ճանապարհորդը միայնակ շուրջերկրյա ճանապարհորդության մեկնեց զբոսանավով:
1962 - Mariner 2 տիեզերական սարքն ուղևորվեց ուսումնասիրությունների դեպի Վեներա։
1955
- Մեծ Բրիտանիայում լույս տեսավ «Գինեսի ռեկորդների գրքի» առաջին օրինակը:

  • Գինեսի ռեկորդների գիրքը (The Guinness Book of Records) ստեղծելու գաղափարը հղացել է «Գինես» հրատարակչության կառավարիչ–տնօրեն, անգլիացի Հյու Բիվերը և Լոնդոնում բացել է հատուկ գրասենյակ։ 198-էջանոց առաջին հրատարակությունը լույս է տեսել 1955 թվականի օգոստոսի 27-ին, որն առաջինն էր ամենաընթերցվող գրքերի ցուցակում։ 1974 «Գինեսի ռեկորդների գիրքը» նույնպես գրանցվել է այդ գրքում՝ որպես գրահրատարակչության պատմության մեջ հեղինակային իրավունքով պաշտպանված ամենաճանաչված և ամենատարածված գիրքը։ Ամերիկայում առաջին հրատարակությունը լույս է տեսել Նյու Յորքում՝ 1956 թվականին։
  • Գիրքն այնուհետև տպագրվել է 35 լեզվով և ունեցել 262 հրատարակություն։
  • «Գինեսի ռեկորդների գիրքը» բաղկացած է «Մարդ», «Կենդանական աշխարհ», «Բնություն», «Տիեզերք», «Գիտության աշխարհ», «Արվեստ և զվարճալիքներ», «Շինարարական կառույցների աշխարհ», «Մեխանիկայի աշխարհ», «Գործարար աշխարհ», «Մարդու աշխարհ», «Սպորտ», «Խաղեր և մրցումներ», «Այլևայլք» գլուխներից։
  • «Գինեսի ռեկորդների գրքի» օրինակով Հայաստանում ստեղծվել է «Դյուցազնագիրք» ռեկորդների ժողովածուն։

1940 - Ամերիկյան СВS ընկերությունը ներկայացրեց առաջին գունավոր հեռուստատեսությունը։

  • Առաջին գունավոր պատկերային հաղորդումների մտահաղացումը պատկանում է Հովհաննես Ադամյանին: 1925 թ. նա արդեն ստեղծել էր եռագույն հեռուստատեսային համակարգ: Համանման համակարգ արտասահմանում ներկայացվեց միայն 1928 թ. Մեծ Բրիտանիայում Ջոն Բեյրդի կողմից։ 1940 թ. օգոստոսի 27 –ից ամերիկյան Կոլումբիա (CBS) ռադիոընկերությունը Նյու Յորքում կատարել է փորձնական ցուցադրում:
  • 1951-1953 թվականներին Ադամյանի համակարգն ընդունվել է որպես կայուն համակարգ և օգտագործվել գունավոր պատկերներ ցուցադրելու համար։ 1962-1966թ Գերմանիայում ստեղծվեց PAL գունավոր հեռուստատեսային համարագը, որը մեկ տարի անց տարածվեց Մեծ Բրիտանիայում, Նիդեռլանդներում, Արևմտյան Եվրոպայի այլ երկրներում, ինչպես նաև` Ավստրալիայում:

1946 - ԱՄՆ-ում փորձարկվեց ավտոմատ կատապուլտի ենթարկող օդաչուի նստարանը։
1935 - Տեխասի նահանգում անցկածված հանրաքվեի արդյունքում բնակչության մեծամասնությունը կողմ քվեարկեց վերացնելու ոգելից խմիչքների օգտագործման արգելքը՝ Չոր օրենքը հանելուն։ 
1900 - Անգլիայում սկսեցին գործել ավտոբուսային միջքաղաքային երթուղիները։
1896 - Բրիտանական կայսրության և Զանզիբարի միջև տեղի ունեցավ աշխարհի ամենակարճ պատերազմը։

  • Անգլո-զանզիբարյան պատերազմը տեղի է ունեցել 1896 թվականի օգոստոսի 27-ին Բրիտանիայի և Զանզիբարի սուլթանության միջև։ Տևել է 38 րոպե և համաձայն Գինեսի ռեկորդների գրքի համարվում է պատմության մեջ ամենակարճ պատերազմը։
  • 19-րդ դարի վերջին Զանզիբարը Մեծ Բրիտանիայի վերահսկողության տակ էր։ Պատերազմն սկսվեց Բրիտանիայի ղեկավարության հետ համագործակցող Զանզիբարի սուլթան Համադ իբն Տուվայնիի մահվանից հետո: Նրա զարմիկ Հալիդ իբն Բարգաշը գերմանացիների օգնությամբ պետական հեղաշրջում իրականացրեց և գրավեց գահը։ Բրիտանացիները Հալիդ իբն Բարգաշից պահանջեցին հրաժարվել գահից հօգուտ իրենց աջակցող թեկնածու Համուդ բին Մուհամեդի։ Հալիդ իբն Բարգաշը հրաժարվեց և կարճ ժամանակում 2800 հոգանոց զորք հավաքեց, պալատի նկուղներից հանեց բրոնզե, 200 տարի չկրակած թնդանոթը։
  • 1896 թվականի օգոստոսի 27-ին Մեծ Բրիտանիան վերջնագիր հայտարարեց, որը ավարտվում էր ժամը 9։00-ին և համաձայն որի զանզիբարցիները պետք է զենքը վայր դնեին և իջեցնեին դրոշը։
  • Զանզիբարցիները իրենց միակ թնդանոթով զինված «Գլազգո» առագաստանավը դուրս բերեցին մարտի բրիտանական հինգ նավերի դեմ։ Նշված ժամին բրիտանական զինուժը սկսեց հրաձգությունը։ Հինգ րոպե անց «Գլազգոն» պատասխանեց և նույն րոպեին ջրասույզ արվեց։ Մինչև խորտակվելը զանզիբարյան նավը անընդհատ կրակում էր։ Կես ժամվա գնդակոծությունից հետո ափամերձ կառույցները հիմնահատակ ավերվել էին և դադարել էր պատասխան կրակը, բայց քանի որ դրոշակը իջեցված չէր բրիտանացիները շարունակեցին գնդակոծությունը։ 15 րոպե անց դրոշակաձողը ջարդվեց և դրոշը այլևս չէր երևում։ Ադմիրալ Ռոուլինգսը դա համարեց հանձնվելու նշան և հրամայեց դադարեցնել կրակոցները։ Սուլթանը հրամայեց իր զորքին լքել մարտի դաշտը, իսկ ինքը պաշտպանություն խնդրեց գերմանական դեսպանատանը։
  • Պատերազմից հետո նախկին սուլթանը մինչև 1916 թվականը ապրում էր Դար-էս-Սալամում, մինչև նրան ձերբակալեցին անգլիացիները։

1760 - Ելիզավետա թագուհին հրամանագիր ստորագրեց, որով պետական պաշտոնյաներին արգելվում էր կաշառք վերցնել։


ԱՄԵՆ ԻՆՉ ԱՅՍՕՐՎԱ ՄԱՍԻՆ