Հուլիսի 31. մեկ օրում վարակակիրների թիվը նվազել է 287-ով


Ըստ Առողջապահության նախարարության պաշտոնական տվյալների, Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում հուլիսի 31-ի ժամը 11:00-ի դրությամբ հետևյալն է.

  • ընդհանուր դեպքեր - 38.550,

որոնցից՝

  • առողջացած - 28.997, 
  • մահվան ելքով - 738:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8.587 ախտահարված:

Երեկ 1.982 թեստ է արվել, ընդհանուր՝ 163.736՝ հաստատված

  • նոր դեպք  - 354 (ստուգվածների 18%-ը՝ 1% ավելի քիչ, քան նախորդ օրը),
  • առողջացած - 631։

Մահվան դեպքերի տարիքային տվյալները.

  1. 41 (տղամարդ),
  2. 61 (տղամարդ),
  3. 63 (տղամարդ),
  4. 64 (տղամարդ),
  5. 65 (տղամարդ),
  6. 70 (կին),  
  7. 72 (տղամարդ),
  8. 76 (կին),
  9. 79 (տղամարդ), 
  10. 82 (տղամարդ) տարեկան։

Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 228 է:

Armenlur խմբ. - Ըստ Առողջապահության նախարարության տվյալների վերլուծության, հուլիսի 30-ի համեմատ. 

  • վարակակիրների թիվը նվազել է 287-ով։ 
  • թեստավորման արդյունքների տոկոսային հարաբերությունը նվազել է 1 %-ով։

Հուլիսի 13-19-ի շաբաթում վարակակիրների թիվը նվազել է 771-ով։ 
Հուլիսի 20-26-ի
շաբաթում վարակակիրների թիվը նվազել է 817-ով։ 
Հուլիսի 27-31-ին 
վարակակիրների թիվը նվազել է 1.310-ով։ 

Հուլիսի 13-ից առ այսօր վարակակիրների թիվը նվազել է 2.898-ով։ 


Պաշտպանվեք կորոնավիրուսից և պաշտպանեք ուրիշներին.

  • Կրիր դիմակ, որ չշնչես ուրիշի արտաշնչած օդը։
  • Թույլ մի տուր, որ քո արտաշնչած օդը մեկ ուրիշը շնչի։
  • Կրիր դիմակ, եթե անգամ համարես, որ դրա օգուտը 1 % է։
  • Եվ իհարկե՝ իրար պաչել-մաչել չկա։