Օգոստոսի 1. մեկ օրում վարակակիրների թիվը նվազել է 280-ով


Ըստ Առողջապահության նախարարության պաշտոնական տվյալների, Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում օգոստոսի 1-ի ժամը 11:00-ի դրությամբ հետևյալն է.

  • ընդհանուր դեպքեր - 38.841,

որոնցից՝

  • առողջացած - 29.557, 
  • մահվան ելքով - 749:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8.307 ախտահարված:

Երեկ 1.920 թեստ է արվել, ընդհանուր՝ 165.656՝ հաստատված.

  • նոր դեպք  - 291 (ստուգվածների 15%-ը՝ 3% ավելի քիչ, քան նախորդ օրը),
  • առողջացած - 560։

Մահվան դեպքերի տարիքային տվյալները.

  1. 41 (տղամարդ),
  2. 54 (տղամարդ),
  3. 60 (կին),
  4. 68 (տղամարդ),
  5. 69 (կին),
  6. 73 (կին), 
  7. 73 (տղամարդ)
  8. 79 (տղամարդ),
  9. 80 (կին),
  10. 81 (կին),
  11. 83 (տղամարդ) տարեկան։

Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Armenlur խմբ. - Ըստ Առողջապահության նախարարության տվյալների վերլուծության, հուլիսի 31-ի համեմատ. 

  • վարակակիրների թիվը նվազել է 280-ով։ 
  • թեստավորման արդյունքների տոկոսային հարաբերությունը նվազել է 3 %-ով։

Հուլիսի 13-19-ի շաբաթում վարակակիրների թիվը նվազել է 771-ով։ 
Հուլիսի 20-26-ի
շաբաթում վարակակիրների թիվը նվազել է 817-ով։ 
Հուլիսի 27-ից օգոստոսի 1-ը 
վարակակիրների թիվը նվազել է 1.590-ով։ 

Հուլիսի 13-ից առ այսօր վարակակիրների թիվը նվազել է 3.178-ով։ 


Պաշտպանվեք կորոնավիրուսից և պաշտպանեք ուրիշներին.

  • Կրիր դիմակ, որ չշնչես ուրիշի արտաշնչած օդը։
  • Թույլ մի տուր, որ քո արտաշնչած օդը մեկ ուրիշը շնչի։
  • Կրիր դիմակ, եթե անգամ համարես, որ դրա օգուտը 1 % է։
  • Եվ իհարկե՝ իրար պաչել-մաչել չկա։