Պատմության այս օրը. դեկտեմբերի 12


2016 - Հալեպի ազատագրումը գրոհայիններից։

2008 - Շվեյցարիան միացավ Շենգենյան գոտուն՝ դառնալով համաձայնագրի 25-րդ երկիրը։

1970 - Ծնվել է դերասանուհի Ջենիֆեր Քոնելին:

Похожее изображение

Հանդիսատեսին հայտնի է «Բանականության խաղեր», «Հալկ», «Ռեքվիեմ երազանքի համար» և «Արյունոտ ադամանդ» ֆիլմերից։ Իր առաջին դերը Քոնելին խաղացել է Սերժիո Լեոնեի «Մի անգամ Ամերիկայում» ֆիլմում: 1992 թվականին նկարահանվել է Ռոյ Օրբիսոնի «I Drove All Night» երգի երաժշտական հոլովակում:

1963 - Քենիան անկախացավ Մեծ Բրիտանիայից:

1938 - Իոսիֆ Ստալինը ստո­րագ­րում է մա­հա­պատ­ժի մոտ 30 ցու­ցակ և գնում է դի­տելու հեր­թա­կան գիշ­ե­րա­յին ֆիլ­մը Մո­լո­տո­վի հետ:

1936 - Երևանում բացվեց Մոսկվա կինոթատրոնը:

Картинки по запросу Մոսկվա կինոթատրոն

Մոսկվա կինոթատրոնը կառուցված է 1935-1936 թթ ճարտարապետներ Տ. Երկանյանի և Գևորգ Քոչարի նախագծով քանդված Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցու տեղը։ Շինարարության շաբաթօրյակներին մասնակցել են Արմենֆիլմի աշխատողները Համո Բեկնազարյան, Յու. Ֆելդման և ուրիշները։ Բացման օրը ցուցադրվել է առաջին հայկական ձայնային ֆիլմը՝ «Պեպոն»: Կինոթատրոնը բացվել է 1936 թ. դեկտեմբեր 12-ին։

Շենքի ճակատը զարդարված է հայտնի խորհրդային ֆիլմերի թեմաներով խորաքանդակներով՝ «Չապաև», «Պեպո», «Դավիթ Բեկ», «Սայաթ Նովա» և պլաստիկ արվեստների. «Պար» և «Բեմ»։ Վերակառուցվել է մի քանի անգամ։
Ունի չորս դահլիճներ. մեծ «Կարմիր դահլիճ» (491 տեղանոց), փոքր - «Կապույտ դահլիճ» (352 տեղանոց), VIP (35 տեղ) և ամառային դահլիճ (չի աշխատում)։

1978 թվականին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի է ունեցել 11-րդ համամիութենական կինոփառատոնը, 2004 թվականից անցկացվում է միջազգային «Ոսկե ծիրան» կինոփառատոն։

«Մոսկվա» կինոթատրոնի շենքը դուրս է գալիս Շառլ Ազնավուրի հրապարակ (նախկին կինո «Մոսկվայի»), որտեղ նաև գտնվում են «Գոլդեն Թյուլիփ» հյուրանոցը, Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնը, Հայաստանի նկարիչների միության շենքը և «Կենդանակերպի նշաններ» շատրվանը։

1915 - Ծնվել է ամերիկացի երգիչ, դերասան Ֆրենկ Սինատրան։

Երաժշտական կարիերան սկսել է Հերրի Ջեյմսի և Թոմի Դորսի ստեղծագործական գործունեության ծաղկուն շրջանում։ Աննախադեպ հաջողության է հասել 1940-ականների սկզբներին Columbia Records-ում ձայնագրվելուց հետո։ Առաջին ալբոմը թողարկել է 1946 թվականին։ Սինատրայի պրոֆեսիոնալ կարիերան անկում է ապրում 1950-ականների սկզբին, սակայն 1953 թվականին From Here to Eternity (Այստեղից մինչև հավերժություն) երգի համար նվաճած ակադեմիական մրցանակը նոր կյանք է տալիս նրա գործունեությանը։

1953-ին ձայնագրվելով Capitol Records-ում՝ Սինատրան թողարկում է մի քանի ալբոմ, որից հետո սկսվում են նրա միջազգային հյուրախաղերը։ 1961-ին նա հիմնում է Reprise Records անվանումը կրող իր ձայնագրման ստուդիան։ Այստեղ հաջողությամբ ձայնագրվում են երգչի մի շարք ալբոմներ (Ring-a-Ding-Ding!, Sinatra at the Sands and Francis Albert Sinatra & Antonio Carlos Jobim)։

Լինելով Rat Pack դերասանական խմբի հիմնադիր անդամ՝ Սինատրան մտերմություն է անում հանրաճանաչ անձանց և պետական գործիչների (այդ թվում՝ Ջոն Քենեդու) հետ։ 1965 թվականին, հիսունամյակը բոլորելուն պես, Սինատրան թողարկում է իր September of My Years (Իմ տարիների սեպտեմբերը) ալբոմը։ Նույն թվականին նա նկարահանվում է «Ֆրանկ Սինատրա. մարդը և իր երաժշտությունը» հեռուստաֆիլմում, որը հետագայում արժանանում է Էմմի մրցանակի։ Սինատրայի A Man and His Music (Մարդը և նրա երաժշտությունը) և Strangers in the Night (Անծանոթները գիշերվա մեջ) երգերը դառնում են հաջողված հիթեր։ 1971-ին Սինատրան հեռանում է ասպարեզից, սակայն երկու տարի անց՝ 1973 թվականին, վերսկսկելով իր գործունեությունը, նա թողարկում է նոր ալբոմներ։ Մինչև իր մահը (1998 թ.) Սինատրան հասցնում է իրականացնել ևս մի քանի հյուրախաղեր (ինչպես Միացյալ նահանգներում, այնպես էլ արտերկրում)։

Սինատրան նաև հաջողակ կինոդերասն էր։ 1953 թվականին արժանանալով Լավագույն տղամարդ դերասան կոչմանը՝ նա մրցանակ է նվաճում նաև լավագույն դերասան անվանակագում՝ «Ոսկե թևերով տղամարդը» ֆիլմի համար։ Սինատրան որպես գլխավոր դերակատար հանդես է եկել Բարձր հասարակություն, Փոլ Ջոյ և Քաղաքի մասին ֆիլմերում։ Նա բազմիցս եղել է նաև Գրեմիի մրցանակակիր։ 

1911- Դելին դարձավ Հնդկաստանի մայրաքաղաքը:

1863 - Ծնվել է նորվեգացի նկարիչ Էդվարդ Մունկը:

Էքսպրեսիոնիզմի ամենավաղ ներկայացուցիչներից մեկն է:

Մունկի ամենահայտնի նկարներից մեկը՝ «Ճիչը»:

1821 - Ծնվել է ֆրանսիացի գրող Գյուստավ Ֆլոբերը:

19-րդ դարի եվրոպական գրականության խոշորագույն ներկայացուցիչներից է: Հեղինակն է «Տիկին Բովարի», «Զգացմունքների դաստիարակություն», «Սալամբո» վեպերի: Ֆլոբերի «Տիկին Բովարի» վեպն առաջին անգամ տպագրվել է 1856 թ.։ Այն համարվում է համաշխարհային գրականության գլուխգործոցներից մեկը։

1792 - Վիենայում 22-ամյա Լյուդվիգ Վան Բեթհովենը Ֆրանց Յոզեֆ Հայդենի մոտ երաժշտական կոմպոզիցիայի առաջին դասն է առնում, որի համար վճարում է 19 ցենտ (ժամանակակից համարժեքով): Հայդենը նկատեց, որ այսպիսի աշակերտը ամոթով չի թողնի:

1787 - Փենսիլվանիան դարձավ ԱՄՆ-ի 2-րդ նահանգը:




avatar