Պատմության հայկական օրը. դեկտեմբերի 12


ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է

Պահք Ս. Հակոբ Մծբնա Հայրապետի (Հայ Առաքելական Եկեղեցի)

  • Այսօրվանից սկսվում է Ս. Հակոբի հնգօրյա պահքն, որը կշարունակվի մինչև ուրբաթ ներառյալ:
  • Իսկ առաջիկա շաբաթ օրը կնշվի սրբի տոնը: Տոնի առթիվ Ս. Հակոբի անունը կրող եկեղեցիներում կմատուցվի Ս. Պատարագ:
  • Այս շաբաթապահքը սահմանված չէ Ս. Հակոբի պատվի համար, այլ տարվա չորս եղանակների պահքերից ձմեռնամուտի շաբաթապահքն է, և քանի որ պահքին հաջորդող շաբաթ օրը Ս. Հակոբ Մծբնա հայրապետի տոնն է, ապա ժողովրդի կողմից տրվել է Ս. Հակոբի պահք անունը։
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2022-12-12, 2023-12-11, 2024-12-09, 2025-12-08, 2026-12-07, 2027-12-13, 2028-12-11, 2029-12-10, 2030-12-09:

Ս. Մինասի, Ս. Երմոգինեի, Ս. Գրաբոսի և կամավոր աղքատներ Հովհաննեսի և Աղեքսիանոսի հիշատակության օրը (Հայ Առաքելական Եկեղեցի)

  • Ս. Մինասը, Երմոգինեսը և Գրաբոսը նահատակվել են Մաքսիմինոս կայսեր օրոք Ալեքսանդրիայում:
  • Ս. Մինասը կայսեր կողմից ուղարկվում է Ալեքսանդրիա՝ խռովահույզ այդ քաղաքը հանդարտեցնելու: Քրիստոնյաների հանդեպ ցուցաբերած իր հանդուրժողականությունը պատճառ է դառնում, որ բացահայտվի Մինասի և իր դիվանադպիր Գրաբոսի քրիստոնյա լինելը: Նրանց դատելու համար կայսրը մեկ այլ ուսյալ աթենացի է ուղարկում՝ Երմոգինեսին: Նա փորձում է ճարտասանությամբ դարձի բերել Մինասին, սակայն պարտվում է: Զայրացած Երմոգինեսը կտրել է տալիս Մինասի լեզուն և աչքերը փորել տալիս: Հաջորդ օրը, սակայն, տեսնում է հրաշքով բժշկված Մինասին, ինչից ազդված՝ ինքն էլ է քրիստոնյա դառնում: Այդ մասին լսում է կայսրը, անձամբ գալիս է Ալեքսանդրիա և երեքին էլ գլխատել է տալիս:
  • Աղեքսիանոսը (5-րդ դար) Հռոմից էր, ազնվական ընտանիքից: Իր ամուսնության օրը հեռանում է տանից և Եդեսիա քաղաքում իրեն նվիրում է ճգնության: Երբ իր սրբության համբավը տարածվում է, կրկին փառքից փախչելով՝ գալիս է արևելք և մուրացկանի կերպարանքով ապրում է իր հայրական տան սանդուղքների տակ: Ցանկանալով անհայտ մնալ՝ իր մասին հետաքրքրվողներին ասում է, որ ինքը «Աստծո մարդն» է: Մահվանից հետո Ալեքսիանոսի մոտ գտնված մի գրությամբ իմացվում է նրա ով լինելը: Հետագայում Ալեքսիանոսի ծնողները նրա ճգնած վայրի վրա աղոթատեղի են կառուցում:
  • Հովհաննեսը ծնունդով Կ.Պոլսից էր, նշանավոր և հարուստ ծնողների զավակ: Գաղտնի հեռանում է տանից, վանական դառնում, սակայն 6 տարի անց վերադառնում է և բնակվում իր հայրական տան առջև գտնվող մի հյուղակում, որպեսզի, չհրաժարվելով իր արած աղքատության ուխտից, ծնողների կողքին լինի: Մահանում է 25 տարեկան հասակում և իր ինքնությունը ծնողներին հայտնում է միայն մահվանից առաջ:
  • Հայ Առաքելական Եկեղեցին Ս. Մինասի, Երմոգինեսի, Գրաբոսի, Հովհաննես և Աղեքսիանոս կամավոր աղքատների հիշատակը տոնում է Հիսնակաց պահքի երրորդ կիրակիին հաջորդող երկուշաբթի օրը:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2022-12-12, 2023-12-11, 2024-12-03, 2025-12-08, 2026-12-07, 2027-12-13, 2028-12-11, 2029-12-10, 2030-12-03:

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2020 - Ռուսաստանի միջնորդությամբ Ադրբեջանը վերադարձրեց 2 հայ ռազմագերի։ 
2019 - ԱՄՆ Սենատը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:
2005 - Լիտվայի Սեյմը (խորհրդարանը) ձայների մեծամասնությամբ ընդունեց Օսմանյան կայսրությունում 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև:
1992 - Ադրբեջանական օդուժը ռմբակոծում է Կապան քաղաքը

  • Ռումբի պայթյունից 19 մարդ է զոհվում`հացի հերթում:
  • Հայկական կողմը հակահարձակման է անցնում`գրավելով մի քանի գյուղեր Զանգելանի շրջանում։

1938 - Իոսիֆ Ստալինը ստո­րագ­րում է մա­հա­պատ­ժի մոտ 30 ցու­ցակ և գնում է դի­տելու հեր­թա­կան գիշ­ե­րա­յին ֆիլ­մը Մո­լո­տո­վի հետ։
1936 - Երևանում բացվեց Մոսկվա կինոթատրոնը:

  • Մոսկվա կինոթատրոնը կառուցված է 1935-1936 թթ ճարտարապետներ Տ. Երկանյանի և Գևորգ Քոչարի նախագծով քանդված Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցու տեղը։ Շինարարության շաբաթօրյակներին մասնակցել են Արմենֆիլմի աշխատողները Համո Բեկնազարյան, Յու. Ֆելդման և ուրիշները։ Բացման օրը ցուցադրվել է առաջին հայկական ձայնային ֆիլմը՝ «Պեպոն»: Կինոթատրոնը բացվել է 1936 թ. դեկտեմբեր 12-ին։
  • Շենքի ճակատը զարդարված է հայտնի խորհրդային ֆիլմերի թեմաներով խորաքանդակներով՝ «Չապաև», «Պեպո», «Դավիթ Բեկ», «Սայաթ Նովա» և պլաստիկ արվեստների. «Պար» և «Բեմ»։ Վերակառուցվել է մի քանի անգամ։
  • Ունի չորս դահլիճներ. մեծ «Կարմիր դահլիճ» (491 տեղանոց), փոքր - «Կապույտ դահլիճ» (352 տեղանոց), VIP (35 տեղ) և ամառային դահլիճ (չի աշխատում)։
  • 1978 թվականին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի է ունեցել 11-րդ համամիութենական կինոփառատոնը, 2004 թվականից անցկացվում է միջազգային «Ոսկե ծիրան» կինոփառատոն։
  • «Մոսկվա» կինոթատրոնի շենքը դուրս է գալիս Շառլ Ազնավուրի հրապարակ (նախկին կինո «Մոսկվայի»), որտեղ նաև գտնվում են «Գոլդեն Թյուլիփ» հյուրանոցը, Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնը, Հայաստանի նկարիչների միության շենքը և «Կենդանակերպի նշաններ» շատրվանը։

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1962 - Գերման Ավագյան (ծնվ. Վրաստան, մահ. 2020), ֆոտոլրագրող
1934 - Արմանդ Արաբյան (ծնվ. Նյու Յորք, մահ. 2018), Կալիֆորնիայի Գերագույն դատարանի դատավոր

  • Մասնագիտական ​​գործունեության հետ մեկտեղ նա շատ հաճախ էր խոսում իր հայկական ժառանգության մասին, զբաղվում Կալիֆորնիայի իր հայրենակիցների հարցերով։

1932 - Մարտին Աճեմյան (ծնվ. Բուենոս Այրես, մահ. 2006), Արգենտինայի կինոյի և հեռուստատեսության դերասան
1932 - Կառլոս Եղիազարյան (ծնվ. Երևան), արձակագիր, երգիծաբան
1922 - Էմիլ Միրզաբեկյան, գիտնական, ֆիզիկոս
1919 - Ռուբեն Վարձիգուլյանց, նկարիչ, գրաֆիկ, նկարազարդող, պաստառի նկարիչ
1914 - Վահան Արամունի, հայ բանաստեղծ, արձակագիր, լրագրող
1913 - Բենիկ Սեյրանյան (ծ. Կոթի, մ. 2003), հայալեզու վրացի գրող, հրապարակախոս։
1913 - Բենիամին Մարկարյան (ծնվ. Վրաստան, 1985 թ.), աստղագետ, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ։

  • 2013 թվականի նոյեմբերի 21-ին թողարկել է փոստային նամականիշ՝ նվիրված գիտնականի 100-ամյակին։ 30000 օրինակ տպաքանակով փոստային մանրանկարում պատկերված են Մարկարյանի դիմանկարը, Բյուրականի աստղադիտարանի գմբեթը և Գալակտիկան Մարկարյանի Mrk 509 կատալոգից։

1907 - Սեթ Հովսեփյան (ծնվ. Հայաստան, մ. 1990), հայ խորհրդային դերասան; ՀԽՍՀ ժողովրդական արտիստ
1902 - Ռուբեն Ստեփանյան, հայ կոմպոզիտոր և դիրիժոր
1818 - Իվան Դելյանով (ծնվ. Մոսկվա, մ. 1897), Ռուսական կայսրության հանրային կրթության նախարար (1882-1897), կոմս, հայ