Պատմության այս օրը. դեկտեմբերի 18


2010 - Թունիսում հեղափոխություն սկսվեց, արդյունքում երկրի նախագահ Զին էլ-Աբիդին Բեն Ալինը 2011 թվականին հրաժարական տվեց:

1993 - Ադրբեջանական 60.000-անոց բանակը աֆղան մոջահեդների և այլ վարձկանների օգնությամբ ռազմավարական լայնածավալ հարձակման անցավ ղարաբաղյան ռազմաճակատի ողջ երկայնքով։

1980 - Ծնվել է ամերիկացի երգչուհի Քրիստինա Ագիլերան:

Իր երաժշտական կարիերայի ընթացքում Քրիստինան ստացել է վեց «Գրեմմի», մեկ «Լատինական Գրեմմի» և մի շարք այլ երաժշտական մրցանակներ։ 

1976 - ԱՄՆ-ի էկրաններին հայտնվում հայտնի «Քինգ Քոնգ» ֆիլմը. գլխավոր դերում` Ջեսիկա Լանչ:

1970 - Իտալիայում օրինականացվեց ապա­հար­զանը:

1969 - Բրիտանիայում սպանության համար մահապատիժը հանվում է:

1966 - Հայտնաբերվեց Սատուրնի արբանյակ Էպիմետեյը:

1963 - Ծնվել է ամերիկացի կինոդերասան Բրեդ Փիթը: 

 ÐŸÐ¾Ñ…ожее изображение

«Ոսկե Գլոբուս» մրցանակի դափնեկիր է (1995 թ., «12 կապիկ» ֆիլմի համար), երկու անգամ առաջադրվել է «Օսկար» մրցանակի։ Փիթի մասնակցությամբ ֆիլմերն են «Այնտեղ, որտեղ հոսում է գետը», «Աշնան լեգենդները», «Հարցազրույց արնախումի հետ: Արնախումի կյանքի քրոնիկա»,«Յոթ», «12 կապիկ», «Յոթ տարի Տիբեթում», «Մարտական ակումբ», «Տրոյա», «Միսթեր և միսիս Սմիթ», «Ինչպես վախկոտ Ռոբերտ Ֆորդը սպանեց Ջեսսի Ջեյմսին», «Մարդ, որը փոխեց ամեն ինչ», «Բենջամին Բատոնի խորհրդավոր պատմությունը» և ուրիշներ:

1956 - Ճապոնիան դառնում է ՄԱԿ-ի անդամ:

1946 - Ծնվել է ամերիկացի կինոռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը:

Похожее изображение

Համարվում է հոլիվուդյան կինոաշխարհի ամենահաջողակ ներկայացուցիչներից մեկը։

Ամերիկյան կինոակադեմիայի կողմից հրապարակված Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ֆիլմերի ցանկում ռեժիսորներից ամենաշատը նրա ֆիլմերն են՝ 5 ֆիլմ, իսկ Ամերիկյան բոլոր ժամանակների 10 լավագույն ֆիլմեր ըստ 10 ժանրերի ցանկում` 3 ֆիլմ։ Երեք անգամ արժանացել է Օսկարի, որից երկուսը՝ որպես լավագույն ռեժիսոր։

Նրա 20 ամենաշահութաբեր ֆիլմերը (200 միլիոն դոլլարից ավելի) ընդհանուր թվով աշխարհում հավաքել են 8,4 միլիարդ դոլարի եկամուտ։

Սթիվեն Սփիլբերգի ամենահայտնի ֆիլմերն են Ինդիանա Ջոնսի մասին ֆիլմաշարը, «Ծնոտներ», «Այլմոլորակայինը», «Բռնիր ինձ, թե կարող ես», «Շինդլերի ցուցակը», «Փրկել շարքային Ռայանին», «Մարտական ձին», «Իռլանդացին» և ուրիշներ:

1943 - Ծնվել է The Rolling Stones ռոք խմբի կիթառիստ Կիտ Ռիչարդսը:

Rolling Stone պարբերականը «100 լավագույն կիթառիստների» ցանկում նրան է հատկացրել 4-րդ տեղը:

Կիտ Ռիչարդսը Միք Ջագերի հետ համատեղ հեղինակել է The Rolling Stones-ի երգերը:

1940 - Նացիստական Գերմանիայում հաստատվեց նախապես ծրագրված «Բարբարոսա» գործողությունը՝ Գերմանիայի ԽՍՀՄ-ի վրա հարձակվելու պլանը:

1936 - Չինաստանից ԱՄՆ բերվեց Սու Լին անունով առաջին խո­շոր պանդան:

1921 - Ծնվել է խորհրդային և ռուսական ականավոր դերասան, կրկեսի դերասան, հաղորդավար Յուրի Նիկուլինը:

Похожее изображение

Նիկուլինի մասնակցությամբ հայտնի ֆիլմերն են «Օղի թորողները», «Բարբոս շունը և անսովոր խաչը», ««Ы» օպերացիան և Շուրիկի մյուս արկածները», «Կովկասի գերուհին», «Ադամանդե ձեռքը», «12 աթոռ», «Նրանք կռվում էին հայրենիքի համար» և ուրիշներ:

1920 - ՀԽՍՀ Արդարադատության ժողովրդական կոմիսարիատի հրամանով վերացվում են հին դատարանները։

1918 - Ստեղծվեց «Արմենպրես» հայկական լրատվական գործակալությունը:

1912 - ԱՄՆ-ը ագելեց իր տա­րածք մուտք գոր­ծել անգ­րա­գետ գաղ­թա­կան­նե­րին:

1892 - Առաջին անգամ բեմադրվեց Պյոտր Չայկովսկու «Շելկունչիկ» նշանավոր բալետը:

1865 - Ընդունվեց ԱՄՆ Սահմանադրության 13­­­­-­րդ ուղ­­­ղումը, որն արգելեց ստրկությունը:

1806 - Սկսվում է ռուս-թուրքական պատերազմը։

1787 - Նյու Ջերսին դարձավ ԱՄՆ-ի 3-րդ նահանգը: