Պատմության հայկական օրը. դեկտեմբերի 18


ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

1994 ► Աղմկահարույց սպանություններ. Իր տան դիմաց սպանվում է Երևանի նախկին քաղաքապետ, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Համբարձում Գալստյանը:

  • Դեպքից անմիջապես հետ բացահայտվում է «Դրո» կառույցը և ձերբակալվում են ՀՅԴ-ի մի շարք կարկառուն գործիչներ։
  • 4 տարի շարունակ Հայաստանում դադարում են  աղմկահարույց սպանությունները՝ ընհուպ մինչև 1998 թվականին գլխավոր դատախազի սպանությունը։

1993  - Ադրբեջանական 60.000-անոց բանակն աֆղան մոջահեդների (1500) և այլ վարձկանների օգնությամբ լայնածավալ հարձակման անցավ Արցախյան ռազմաճակատի ողջ երկայնքով:

  • Երկուսուկեսամյա դաժան մարտերում (մինչև 1994թ. մարտի սկիզբը) հայկական կողմը ջախջախիչ հակահարվածով թշնամուն հետ շպրտեց ելման դիրքերը:

1920 - ՀԽՍՀ Արդարադատության ժողովրդական կոմիսարիատի հրամանով վերացվում են հին դատարանները։
1918 - Ստեղծվեց «Արմենպրես» հայկական լրատվական գործակալությունը:

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1950 - Խուան Ռեյնալդո Սամուել Հովսեփի Ելանգեզյան (Հովհաննես Ելանկէօզեան), հայազգի կոմպոզիտոր, բանաստեղծ, թարգմանիչ։ Երաժշտագիտության դոկտոր (2004)։

  • Յոթ տարեկանից հորինել է մեղեդիներ: 1972-1973 թթ. լրագրություն է ուսանել ծննդավայրի Սոցիալական հետազոտությունների կաթոլիկ ինստիտուտում, 1974-1975 թթ. Երեւանի համալսարանի բանասիրության բաժնում: 1982-ին ավարտել է Արգենտինայի Կաթոլիկ համալսարանը (երաժշտության պատմություն, պլաստիկ արվեստներ և գրականություն), 1984 թ. Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի երաժշտագիտության, 2001 թ.՝ կոմպոզիցիայի բաժինը և 2004-ին՝ նույն կոնսերվատորիայի ասպիրանտուրան: Ներկայումս Արգենտինայի Կաթոլիկ համալսարանի մշակույթի ինստիտուտի և Բուենոս Այրեսի համալսարանի պրոֆեսոր է, վարում է «Հայոց քաղաքակրթությունը և նրա ազդեցությունն Արեւմուտքի վրա» դասընթացը: Անդամ է Հայաստանի Գրողների և Կոմպոզիտորների միությունների:

1933 - Ելենա Ալեքսանյան, հայ գրականագետ, քննադատ, թարգմանիչ
1928 - Հենրիկ Սիրավյան, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1977)
1906 - Գուրգեն Գեն (Շահնազարով), հայ սովետական դերասան