Պատմության այս օրը. դեկտեմբերի 22


2015 - SpaceX տիեզերական մասնավոր ընկերությունը պատմության մեջ առաջին անգամ ուղղահայաց վայրէջքի իջեցրեց Falcon 9 տանող հրթիռի առաջին աստիճանը։

2007 - Ֆրանսիական Ariane 5 տանող հրթիռը ուղեծիր դուրս բերեց պատմության առաջին աֆրիկական արբանյակը։

2001 - Ծնվեց առաջին կլոնավորված ընտանի կենդանին` CC անունով կատուն:

1991 - ԽՍՀՄ վերջին ժողովրդական արտիստներ դարձան Ալլա Պուգաչովան և Օլեգ Յանկովսկին:

1989 - Ռումինիայում հեռացվեց Նիլոլայ Չաուշևսկու կոմունիստական ռեժիմը:

1989 - 28 տարի անց վերաբացվում են Բեռլինի Բրան­դեն­բուրգ­յան դարպասները` հայտարարելով ԳԴՀ-ի և ԳՖՀ-ի միա­վո­րումը:

Бранденбургские ворота, вид с восточной стороны

Բրանդենբուրգյան դարպասները Բեռլինում պահպանված միակ քաղաքական դարպասն է, նրա սկզբնական անվանումն էր՝ «Աշխարհի դարպասներ»: Այն կառուցվել է Կառլ Գոթթարդ Լանգգանսի կողմից 1789-1791 թթ։ Բրանդենբուրգյան դարպասների կառուցման գործում մոդել է ծառայել Աթենքի միջնաբերդը։ Դարպասների ճակատն ի սկզբանե ներկված էր եղել սպիտակ։ Ճակատի ձևավորումը կատարել է Յոհան Գոթֆրիդ Շադովին։ Հենց նա էլ մշակել է վեցմետրանոց մարտակառքը, որը վերահսկում է հաղթանակի աստվածուհի Վիկտորյան։
Նվաճելով Բեռլինը, Նապոլեոնը հրամայում է քանդել մարտակառքը և տեղափոխել Փարիզ։ Նապոլեոնի դեմ հաղթանակից հետո աստվածուհի Վիկտորյան վերադարձվել է Բեռլին և ստացել Երկաթե խաչ։
1961 թ.-ի օգոստոսի 13-ին Բեռլինյան պատը արգելում է անցումը դարպասներով։ Պատը գտնվում էր Արևելյան Բեռլինի տարածքում և Արևմտյան Բեռլինի քաղաքացիները չէին կարողանում անցնել պատի մյուս կողմը։ Բայց նաև Արևելյան Բեռլինի բնակիչները չէին կարող մուտք գործել Արևմտյան Բեռլին, քանի որ այն անջատված էր Արևմտյան Բեռլինից։
1989 թ.-ից հետո այն դարձավ երկրի վերամիավորման խորհրդանիշը։

1987 - Ամերիկացի բաս կիթառիստ և Mötley Crüe ռոք խմբի երգերի հիմնական հեղինակ Նիքի Սիքսը հերոինի գերչափաքանակից կլինիկական մահ տարավ, ինչը ոգեշնչեց գրել «Kickstart My Heart» երգը։

1978 - Խորհրդային սերիական մարդասպան, պեդոֆիլ, նեկրոսադիստ, նեկրոֆիլ և մարդակեր Անդրեյ Չիկատիլոն գործեց իր առաջին սպանությունը։

Առկա փաստերի համաձայն, 1978- 1990 թվականներին իրագործել է 53 ապացուցված սպանություններ՝ 7-16 տարեկան 21 պատանիների, 9-17 տարեկան 14 աղջիկների, 17-ից բարձր 18 աղջիկների և կանանց: Հանցագործը խոստովանել է, որ կատարել է 56 սպանություններ, իսկ օպերատիվ տվյալների համաձայն, Չիկատիլոյի գործողությունների զոհ է դարձել 65 մարդ: Չիկատիլոյի կատարած հանցագործությունների համար սխալմամբ գնդակահարվել է Ալեքսանդր Կրավչենկոն, ով նույնպես մարդասպան է եղել, սակայն ժամանակին չի գնդակահարվել՝ անչափահաս լինելու պատճառով:

1972 - Ծնվել է ֆրանսիացի երգչուհի, դերասանուհի Վանեսա Պարադին:

Картинки по запросу Vanessa Paradis young

Վանեսան որպես երգչուհի համաեվրոպական ճանաչման է հասել 1987 թվականին՝ 14 տարեկանում կատարելով «Joe le taxi» երգը:

1989 թվականին առաջին անգամ նկարահանվել է կինոյում՝ «Սպիտակ հարսանիք» ֆիլմում: Մյուս հայտնի ֆիլմերն են «Էլիզա», որտեղ նկարահանվել է Ժերար Դեպարդիեյի հետ, «Մեկ շանս երկուսի համար», որտեղ նրա խաղընկերներն են եղել Ալեն Դելոնն ու Ժան Պոլ Բելմանդոն և «Աղջիկը կամրջի վրա»:

1949 - Ծնվել են Bee Gees խմբի անդամներ Մորիս և Ռոբին Գիբ երկվորյակ եղբայրները:

Իրենց ավագ եղբոր՝ Բարի Գրիբի հետ ստեղծել են Bee Gees խումբը, որը մեծ հաջողություններ է ունեցել դիսկո երաժշտության մեջ:

1931 - Հրդեհ Վատիկանի գրադարանում, ոչնչանում է մոտ 15 հա­զար գիրք:

1919 - ԱՄՆ-ից ԽՍՀՄ ուղարկվեցին մոտ 250 մարդ, ովքեր կասկածվում էին բոլշևիկների հետ կապ ունենալու մեջ:

1894 - Ֆրանսիայում սկսվեց Գերմանական կայսրության օգտին ֆրանսիական շտաբի անդամ, ծագումով հրեա սպա Ալֆրեդ Դրեյֆուսի լրտեսության գործով՝ Դրեյֆուսի դատ դատավարություն անվանումն ստացած դատը։

Դրեյֆուսը կեղծված փաստաթղթերի հիման վրա մեղադրվել է և դատապարտվել ցմահ աքսորի հասարակության մեջ եղած հակասեմական տրամադրությունների ազդեցությամբ, սակայն հետագայում ռազմական դատարանն արդարացրել է։ Դրեյֆուսի դատը նշանակալից դեր է ունեցել Ֆրանսիայի և Եվրոպայի՝ 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի պատմության մեջ։ Այն հաճախ դիտարկվում է անարդար վճռի առանձնահատուկ օրինակ:

1885 - Իտո Խիրոբումին դարձավ Ճապոնիայի առաջին վարչապետը։

1800 - Պավել I-ը ստորագրում է Վրաստանը Ռուսաստանին միացնելու մանիֆեստը։