Պատմության այս օրը. մարտի 7


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1997 - Ծնվեց առաջին կլոնավորված գառնուկ Դոլլին։
1982 - Անդրեյ Տարկովսկին հեռացավ ԽՍՀՄ-ից։
1967 - ԽՍՀՄ-ը անցավ հնգօրյա աշխատանքային շաբաթվա ռեժիմի, երկու հանգստյան օրով։
1966 - Ֆրանսիայի նախագահ Շառլ դը Գոլը հայտարարեց Ֆրանսիան ՆԱՏՕ-ից կազմից դուրս բերելու մտադրության մասին։
1960 - ԽՍՀՄ-ում 20 ռազմական օդաչուներից կազմավորվեց տիեզերագնացների առաջին խումբը։
1933 - Ատլանտիկ Սիթիում Չարլզ Դարոուն հորինեց «Մոնոպոլիա» խաղը։

  • 1934 թվականին՝ Մեծ դեպրեսիայի թեժ ժամանակներում, Փենսիլվանիա նահանգից Չարլզ Դերոուն Parker Brothers ընկերությանն է ներկայացնում իր հորինած խաղը՝ «Մոնոպոլիայի» նախագիծը։ Նախագիծը մերժվում է «դիզայնի 52 սխալների» պատճառով, բայց դա Չարլզին գործազուրկ չի թողնում։ Նա որոշում է խաղն իր ուժերով թողարկել։ 1935 թվականին Դերոուն իր ընկերոջ աջակցությամբ «Մոնոպոլիայի» 5000 ինքնագործ օրինակ է պատրաստում ու վաճառում Ֆիլադելֆիայի հանրախանութում։ Որոշ ժամանակ անց նա արդեն չի կարողանում գլուխ հանել մեծ աճ արձանագրած պահանջարկից ու կրկին դիմում է Parker Brothers ընկերությանը։ Մոնոպոլիան մտնում է պատմության մեջ։ Արդեն 1936 թվականին այն ԱՄՆ-ում ամենավաճառվող խաղն է դառնում։ «Մոնոպոլիա» խաղի նպատակը նախնական կապիտալը ռացիոնալ օգտագործելու միջոցով մյուս խաղացողներին սնանկացնելն է։

1824 - 12-ամյա Ֆրենց Լիստն առաջին անգամ համերգով ելույթ է ունենում Փարիզում ու փայլուն հաջողություն ունենում։
1912 - Ամունդսմենը աշխարհին տեղեկացրեց Հարավային բևեռի բացահայտման մասին: 
1876 - Ալեքսանդր Բելլը արտոնագրեց հեռախոսի գյուտը։
1799 - Նապոլեոն Բոնապարտը գրավում է Պաղեստինի Ջաֆան։
1657 - Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս XIV-ը արգելեց ամերիկյան հնդկացիներին սպիրտային խմիչք վաճառել։
1530 - Հռոմի պապը հրաժարվում է Հենրիխ 2-րդին ամուսնալուծվելու իրավունք տրամադրել, ինչն էլ հիմք է հանդիսանում, որ արքան անգլիական եկեղեցին ստեղծի։
321 - Կոստանդիանոս Ա Մեծ կայսրը Բյուզանդական կայսրությունում կիրակին հայտարարում է հանգստյան օր:


ԱՄԵՆ ԻՆՉ ԱՅՍՕՐՎԱ ՄԱՍԻՆ




avatar