Պատմության այս օրը. մայիսի 11


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2000 - Ծնվեց Հնդկաստանի միլիարդերորդ բնակիչը։
1996 - Էվերեստ բարձրանալիս զոհվում են ութ լեռնագնացներ։
1991 - Շվեդական Roxette դուետի Joyride երգն ամերիկյան հիթ-շքերթում գրավում է առաջին տեղը։
1960 - Իսրայելի հատուկ ծառայությունները Բուենոս Այրեսում բռնեցին նացիստական հանցագործ Ադոլֆ Էյխմանին։
1949
 - Ստեղծվում է առաջին Polaroid լուսանկարչական սարքը:
1949 - Սիամի թագավորությունը անվանափոխվում և դառնում է Թայլանդ։
1941
 - Գերմանացիների ռմբակոծումից ամբողջովին ավերվում է Լոնդոնի Քուինսհոլ համերգասրահը:
1928 - Նյու Յորքում սկսվեց աշխարհում առաջին կանոնավոր հեռուստահաղորդումների հեռարձակումը։
1927 - ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում հիմնադրվեց Կինոարվեստի և գիտության ակադեմիան՝ որպես հասարակական կազմակերպություն, որը զբաղվում է կինոարվեստի զարգացմամբ և տարածմամբ:
1895 - Աբդուլ Համիդ Երկրորդը հայտարարեց բարենորոգումների ծրագիր, որը ստորագրել էր հոկտեմբերի 18-ին երկրում ծավալվող ընդհանուր զայրույթը կասեցնելու համար:

  • Բայց այդ ծրագիրը երբեք չիրագործվեց:

1895 - Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի դեսպանները սուլթանին են ներկայացնում հայերի վիճակը Օսմանյան կայսրությունում բարելավելու ծրագիր։
1893 - Ֆրանսիացի հեծանվորդ Անրի Դեգրանժը սահմանել է առաջին համաշխարհային ռեկորդը ժամային մրցաշարում:

  • Նա 60 րոպեում հաղթահարել է 35325 կմ: Հետագայում Դեգրանժը հիմնադրեց Tour de France հեծանվավազքի մրցույթը, որն ի սկզբանե գովազդային նպատակ ուներ: Այդ մրցաշարի ընթացքում գովազդվում էր L՛Auto թերթը, որի խմբագիրն էր հենց Դեգրանժը: Tour de France-ի շնորհիվ L՛Auto թերթի ընթերցողների թիվը 25 հազարից հասավ 65 հազարի:

868 - Չինացի հոգևորական Վան Ցզեն պատրաստեց պատմությանը հայտնի առաջին կնքված տպագիր նյութը:
330
 - Կոստանդիանոս Ա Մեծ կայսրն իր մայրաքաղաքը Հռոմից տեղափոխեց Բյուզանդիոն, որը նրա պատվին վերանվանվեց Կոստանդնուպոլիս:


ԱՄԵՆ ԻՆՉ ԱՅՍՕՐՎԱ ՄԱՍԻՆ