Պատմության այս օրը. սեպտեմբերի 13


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2007 - Դատարանը վճիռ կայացրեց Ֆորմուլա-1-ում լրտեսության փաստերի վերաբերյալ:
2001 - Ուսամա Բեն Լադենի ընտանիքի 24 անդամները օդային ճանապարհով լքեցին ԱՄՆ-ի տարածքը ՀԴԲ-ի վերահսկողության ներքո:

  • Այդ օրերին փակվել էին երկրի բոլոր օդանավակայանները 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների պատճառով։

1995 - Չեմպիոնների լիգայի «Դինամո» Կիև - «Պանատինաիկոս» ֆուտբոլային խաղից հետո իսպանացի մրցավար Լոպես Նյետոն կիևցիներին մեղադրեց մրցավարներին կաշառելու փորձի մեջ, որից հետո «Դինամոն» երեք տարով հեռացվեց Եվրագավաթներից:
1993 - Յասիր Արաֆաթն ու Իցհակ Ռաբինը համաձայնագիր ստորագրեցին Պաղեստինյան ինքնավարության ճանաչման մասին:
1991 - ԱՄՆ նախագահ Բուշը մերժեց Իսրայելին հատկացնել 10 մլրդ դոլար՝ ԽՍՀՄ-ից գաղթականների համար տներ կառուցելու նպատակով։
1968 - Ալբանիան դուրս եկավ Վարշավայի պայմանագրի կազմակերպությունից։
1965 - ԱՄՆ-ում թողարկվեց «Բիթլզ» խմբի "Yesterday" սինգլը։
1965 - Մոսկվայում ձերբակալվեցին գրողներ Ա. Սինյավսկին և Յ.Դանիելը, ովքեր մեղադրվում են հակախորհրդային քարոզչության մեջ:
1960 - Բիոնիկայի ծննդյան օրը (ԱՄՆ-ում տեղի ունեցավ առաջին սիմպոզիումը):
1929 - Անգլիացի գիտնական-մանրէաբան Ալեքսանդր Ֆլեմինգն հանրությանը ներկայացրեց իր հայտնագործությունը՝ պենիցիլինը։
1922 -
Գրանցվեց Երկիր մոլորակի մակերևույթին օդի առավելագույն ջերմաստիճանի համաշխարհային ռեկորդ:

  • Էլ Ազիզիայում (ներկայիս Լիբիայի տարածքում) ջերմաչափի սյունը ստվերում հասել է +57,7 °C-ի:

1922 - Լիբիայի Էլ-Ազիզիա բնակավայրում ստվերում գրանցվում է ամենաբարձր (ըստ Ցելսիուսի 57.7°) ջերմաստիճանը։
1922 - Զմյուռնիա (ներկայիս՝ Իզմիր) քաղաքի հույն և հայ բնակչության կոտորածը։
1906 - Առաջին ինքնաթիռի թռիչքը Եվրոպայում։
1902 - Մեծ Բրիտանիայում առաջին անգամ որպես մեղադրյալի մեղքի ապացույց օգտագործվել են նրա մատնահետքերը հանցագործության վայրից:
1736 - Ռուսաստանում հիմնվում է Չելյաբինսկ քաղաքը։
1501 - Միքելանջելոն սկսեց աշխատել «Դավիթ» արձանի վրա: