Խաղաղության պայմանագրի ապագան՝ ավելի մշուշոտ


Միրզոյան-Բլինքեն-Բայրամով հանդիպմանը, որտեղ, ըստ պաշտոնական հաղորդագրության, քննարկվել են խաղաղության պայմանագրի տարրերը, ըստ ամենայնի՝ էական առաջընթաց չի արձանագրվել: 

Նախնական տպավորություն կա, որ վերջին մեկ- երկու ամսվա ընթացքում խաղաղության պայմանագրի ապագան ավելի մշուշոտ է դարձել, որովհետև հայ-ադրբեջանական հակամարտության բադադրիչին ավելացել է, այսպես կոչված, միջնորդական հարթակների կամ Արևմուտքի կամ Ռուսաստանի հակադրությունը: Վաշինգտոնը կամ Մոսկվան գուցե չունեն հայ-ադրբեջանական հաշտեցման իրենց առանձին պլանները ռեալիզացնելու կարողություններ, բայց նրանց պոտենցիալը բավարար է՝ «հակառակորդի» նախաձեռնությունը տապալելու համար:

Սուրեն Սուրենյանց