Մենք դեռ կարող ենք խուսափել մեծ աղետից՝ Փաշինյանով կամ առանց նրա


Հայաստանի ներկայիս խորհրդարանը սոցիալ-պոպուլիստների և նացիոնալ-պոպուլիստների հավաքական է, որը տարբեր պատճառներով չի գնալու Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը: Իհարկե, ես չեմ ուզում պատասխանատվությունը տարալուծել:

Այն, որ բանակցային գործընթացը փակուղում է ու Հայաստանը և Ադրբեջանը կանգնած են նոր պատերազմի շեմին՝ հայաստանյան դերակատարներից թիվ մեկ պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է: Գիտեմ, որ «ազգային տրենդից» դուրս բան եմ ասում, բայց պնդում եմ՝ Բրյուսելի և Մոսկվայի վերջին բանակցությունները տապալվել են Փաշինյանի «փախուստի» հետևանքով: Սա ճշմարտություն է, եթե նույնիսկ տարբեր կողմերից փորձեն ինձ թիրախավորել:

  • Ես Փաշինյանին մեղադրում եմ ոչ թե 44-օրյա պատերազմում պարտվելու, այլ պատերազմի սանձազերծմանը նպաստելու համար:
  • Ես Փաշինյանին մեղադրում եմ ոչ թե «Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում» էժանագին կարգախոսը չարտաբերելու, այլ խաղաղության գործընթացը սեփական իշխանության պահպանմանը զոհաբերելու համար:

Մենք դեռ կարող ենք խուսափել մեծ աղետից, եթե քաղաքական ու հանրային մեծ ճնշում բանեցնենք Փաշինյանի վրա՝ ստիպելով վերջինս գնալ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման: Հապաղելու ժամանակ չունենք, յուրաքանչյուր ձգձգված օրը նոր աղետ է ուրվագծում մեր ժողովրդի համար:

Եթե Փաշինյանն այս ճշմարտությունը ստորադասում է իր մասնավոր քաղաքական շահերին, ապա հարաբերությունների կարգավորման պետք է գնալ՝ նրան իշխանությունից հեռացնելով:

Սուրեն Սուրենյանց




Արձագանքներ (1)

    avatar
    0
    1 armenlur • 15:02, 08.01.2023
    Ձեր մեկնաբանություններ կաող եք թողնել այստեղ։