Եթե Քոչարյանն ուզում է Փաշինյանի հեռացումը, նախ պետք է հեռանա ինքը


Խորհրդարանական ընդդիմությունը մի քանի ճշմարտություններ այդպես էլ չգիտակցեց.

  • «Բանկցողին փոխենք, որ ժամանակ» շահենք բանաձևը բացահայտում է հարթակի ընդդիմության պրիմիտիվ պատկերացումները քաղաքականության մասին՝ ընդամենը լեգիտիմացնելով Փաշինյանի լուզեր իշխանությունը: Պատերազմում պարտված երկիրը ժամանակ ու պատրանքային հնարավորություններ փնտրելու ռեսուրս չունի, նրա խնդիրը՝ հնարավորինս քիչ ռիսկերով ու կորուստներով խաղաղության պայմանագիր կնքելն է:
  • Խորհրդարանական այսօրվա ընդդիմությունն՝ իրեն դիրքավորելով որպես ռուսամետ, ամենամեծ հարվածն է հասցնում Ռուսաստանի իմիջին, հայ-ռուսական հարաբերություններին՝ դրանք նույնացնելով քրեաօլիգարխիկ համակարգի ռեստավրացիայի հետ:
  • Հարթակի ընդդիմությունը հետևություններ չի արել անցած տարվա խորհրդարանական ընտրությունների արդյունքներից՝ շեշտը դնելով բլիցկրիգային լուծումների մարտավարության վրա:

Եթե Ռոբերտ Քոչարյանն իրականում ուզում է Նիկոլ Փաշինյանի իշխանության հեռացումը, ապա դրա համար՝ ոչ թե պետք է շտապեր անոնսավորել իր մասնակցությունը վաղվա հանրահավաքին, այլ հայտարարեր քաղաքականությունից հեռանալու իր որոշման մասին:

Սուրեն Սուրենյանց