Փաշինյանը, Քոչարյանը, Սարգսյանը պետք է հեռացվեն միաժամանակ


Մի քանի ակնհայտ ճշմարտություններ.

• Ով էլ ներկայացնի Հայաստանի իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանը, թե այլ գործիչ, պարտավոր է անհապաղ դիալոգ սկսել Ադրբեջանի հետ՝ խաղաղության պայմանագիր կնքելու նպատակով, ինչի շնորհիվ հնարավոր կլինի.

- կոնկրետ երաշխիքներով ու մեխանիզմներով ինստիտուցիոնալ դարձնել խաղաղությունը, Հայաստանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը,
- հիմքեր ստեղծել Ստեփանակերտի ու Բաքվի դիալոգի համար՝ ԼՂ-ի որոշակի սուբեկտությունն ապահովելու, նրա ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար:

• Ինչքան էլ օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով դժգոհ լինենք ՀԱՊԿ և Ռուսաստանի վերջին օրերի արձագանքից՝ անթույլատրելի են արտաքին քաղաքական ռևերսի, ճամբարափոխության մասին կոչերը: Հայաստանն, իհարկե, չպետք է դառնա երկրորդ Բելառուս, սակայն չպետք է նաև իրեն թույլ տա գնալ ուկրաինացման ճանապարհով:

• Արտաքին մարտահրավերները, Ադրբեջանի ագրեսիան հանգեցրել են քաղաքական համապարփակ ճգնաժամի, որի հանգուցալուծման համար ՔՊ-ն պետք է քննարկի վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանին այլ անձով փոխարինելու հարցը:

• Գործող իշխանության մաս չկազմող, հին համակարգի հետ չնույնացող դեմոկրատական ուժերը պարտավոր են ձևավորել լայն կոնսոլիդացիա՝ քրեաօլիգարխիկ ռեժիմի ռեստավրացիան կանխելու համար:

Նիկոլ Փաշինյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը քաղաքականությունից պետք է հեռացվեն միաժամանակ՝ որպես համազգային աղետի պատասխանատուներ:

Սուրեն Սուրենյանց