Կրուտիտի մաստեր կլաս


ՀԱՊԿ փաստաթղթում ռազմատեխնիկական օգնության ցուցաբերման մասին տող կա նշված, նախ՝ պարզ չի, թե կոնկրետ ի՞նչ օգնություն ա առաջարկվում, և հետո, այս պայմաններում ընդունել այդ օգնությունը կնշանակի ընդունել նաև այն ստատուս քվոն, որն այժմ կա մեր սահմաններում։ Եվ առանց հստակ քաղաքական գնահատականի ընդունել ՀԱՊԿ մոնիթորինգի իրականացման առաջարկը, կնշանակի համակերպվել այս ստատուս քվոյի հետ։ Այս մասին երեկ Ազգային ժողովում կառավարության անդամների հետ նախատեսված հարցուպատասխանի ընթացքում նշել է Նիկոլ Փաշինյանը։

Շատ դժվար է հասկանալ, թե ինչ է ուզում ասել Փաշինյանը: Ի վերջո, նրանից պահանջվում էր կոնկրետ նշել՝ որո՞նք են ՀԱՊԿ առաջարկած օգնության կոնկրետ միջոցառումները, դրանք ամրապնդելո՞ւ էին Հայաստանի անվտանգությունը, թե՞ հակառակը՝ այն ավելի խոցելի էին դարձնելու ու նպաստելու էին Բաքվի ագրեսիվ օրակարգի զարգացմանը:

Միայն դրանից հետո հնարավոր կլինի գնահատական տալ ՀԱՊԿ վերջին գագաթնաժողովում Փաշինյանի վարքագծի արդյունավետությանը:

Փաշինյանը դարձյալ ոչինչ չխոսեց այդ մասին ու նրա խոսքն ավելի շատ կրուտիտի մաստեր կլաս էր, որը, մի կողմից, ուղղված էր իր, այսպես կոչված, «խրոխտ» քաղաքականության «հիմնավորմանը», մյուս կողմից՝ նրան, որպեսզի շատ չբարկացնի Մոսկվային:

Սուրեն Սուրենյանց