Հիսուս Նազովրեցի, թե՞ նիկոլ իջևանցի


«Շնորհակալ եմ, որ հավատացել եք, որ ոչ միայն Հիսուս Քրիստոսը կարող է հարություն առնել, այլ նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Մեր քաղաքական ուժն ու մեր քաղաքական առաքելությունը մի քանի անգամ մեռել է ու հարություն առել։ Մեռնելու հեղինակը մենք ենք եղել, հառնելու հեղինակը՝ դուք։ Շնորհակալ եմ, որ իսկապես հավատացել եք, որ ոչ միայն Հիսուս Քրիստոսը կարող է հարություն առնել, այլ նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

ՖԵՅՍԲՈՒՔՅԱՆ ԱՆԴՐԱԴԱՐՁ. Գլուխ ենք գովում, որ Հայաստանն աշխարհում առաջին երկիրն է, որն ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն, բայց հիմա այնքան ենք շեղվել մեր հավատքից, որ թույլ ենք տալիս կեղծ Հիսուս իջևանցուն ու նրա քպառաքյալներին մտնել մեր սուրբ տաճար ու պղծել ամեն ինչ: 

Հանուն կեղծ հիսուսի հարության մարդիկ ուրացան հայրենիք, տուն, թոռ, զոհվազ զավակ: Սրանք կրոնն էլ կուրանան: 

նիկոլ իջևանցու կտակարանում գրված ա՝ «ջնջել հազարամյակների պատմություն ունեցող մի ողջ ազգի կենսագրություն»։ 

նիկոլ իջևանցու կտակարանը քարոզում ա. «հերոսը հարկատուն է, այլ ոչ հայրենիքի պաշտպանն ու Եռաբլուրը»: 

«Եղիր իմ սրբապիղծ գ...-ը և դու կունենաս թիկնազոր (ու էդ թիկնազորի էրեխեն կասի պապաս գնացել ա գործի), քեզ համար ֆիլմեր կնկարվեն:

Ստիր, ուրացիր, պղծիր, ծառ տնկելու փոխարեն կտրրի, տուն շինելու փոխարեն էլ ...:

Մատաղ արեք ձեր որդիներին հանուն իմ իշխանության քանզի ես եմ Ալֆան և Օմեգան, սկիզբը և վերջը, առաջինը և վերջինը»։

նիկոլ իջևանցին պարտադիր «կխաչվի» ոչ միայն դավաճանության, Արցախը կործանելու և սեփական ժողովրդին ցեղասպանելու համար, այլ նաև իրեն Աստծո զավակ կարգելու, հոգին սատանային վաճառելով հոգևորսությամբ զբաղվելու համար: «Կխաչվի», բայց այս անգամ առանց հարության դեպի իր հարազատ ընտանիք՝ ԴԺՈԽՔ:

Անահիտ Օհանյան