Պատասխանատվությունն իշխանության ուսերին է


Մայիսի 30-ին, ոստիկանների ու ցուցարարների միջեւ առաջին լուրջ բախումները տեղի ունեցան կառավարության երրորդ մասնաշենքի մոտ։ Երեկ ցուցարարների ու ոստիկանների բախումն ավելի կոշտ էր, այս անգամ` Դեմիրճյան փողոցի վրա։

Այս անգամ արդեն լուսաձայնային նռնակներ կիրառվեցին, կան մի քանի տասնյակ վիրավորներ` ոստիկանների ու ցուցարարների շրջանում։

Աստված մի արասցե, բայց հնարավոր նոր բախումն ավելի ծանր հետեւանքներ կարող է ունենալ։

Նիկոլ Փաշինյանի թիմը պատրաստ է անգամ բռնության` իշխանությունը պահպանելու համար։ Քոչարյան - Սարգսյան զույգի առաջնորդությամբ գործող ընդդիմությունը պատրաստ է ցանկացած սադրանքի` իշխանությունը յուրացնելու նպատակով։

Երկխոսության, կոմպրոմիսների պոտենցիալ չունեցող բևեռների հակադրություն է, որի հետևանքով խուրդվում են պետությունը, պետական, քաղաքական համակարգերը։

Պատասխանատվությունն իշխանության ուսերին է։ Նա պետք է կարողանա սեղմ ժամկետում վերականգնել հասարակական կարգը, բացել Ֆրանսիայի հրապարակը ու ամենակարևորը` հասարակությանը ներկայացնել պետական համակարգի, քաղաքական ու տնտեսական ռեֆորմների կոնկրետ տեսլական։

Անգործությունը չի ներվելու...

Սուրեն Սուրենյանց