Պատմության այս օրը. ապրիլի 14


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1991 - Վան Գոգի թանգարանից գողանում են 20 նկար՝ 500 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ։
1983 - Միացյալ Թագավորությունում վաճառքի են հանվում առաջին ռադիոհեռախոսները։
1978 -
Վրացերենի կարգավիճակը փոխելու դեմ Թբիլիսիում տեղի են ունենում ցույցեր
1956 - Չարլզ Գինզբուրգը (Charles Ginsburg), Չարլզ Անդերսենը (Charles Andersen) և Ռեյ Դոլբին (Ray Dolby) ցուցադրեցին իրենց ստեղծած առաջին տեսամագնիտոֆոնը (3 օրինակից)։
1927 - Շվեդիայի Գյոտեբորգ քաղաքում արտադրվում է առաջին Volvo ավտոմեքենան:
1912 - Բրիտանական «Տիտանիկ» ուղևորային նավը ժամը 11։40-ին բախվում է սառցաբեկորին (խորտակվել է հաջորդ օրը)։
1909 - Ադանայում (Կիլիկիա) խոշոր բախում է տեղի ունենում մուսուլմանների և քրիստոնյաների միջև։

  • 3 օր քաղաքի հայ բնակչությունը պաշտպանվում է մուսուլման խաժ­ա­մու­ժից։ Արդյունքում զոհվում են 500-600 մուսուլման և մոտ 700 հայ։

1865 - Վաշ­ինգ­տո­նի Ֆորդ թատ­րո­նում մա­հա­փորձ է կա­տար­վում ԱՄՆ 16-րդ նա­խա­գա­հի՝ Ա. Լին­քոլ­նի վրա (մահացել է հաջորդ օրը):
1864 - Առաջին խաղաղօվկիանոսյան պատերազմ (իսպ.՝ Primera Guerra del Pacífico), զինված բախում, որում Իսպանիան պատերազմում էր Չիլիի և Պերուի հետ, որոնց հետագայում միացան Բոլիվիան և Էկվադորը:

  • Պատերազմը սկսվել է 1864 թ. ապրիլի 14-ին Իսպանական նավատորմի կողմից Չինչա կղզիների գրավումից հետո և վերջացել է 1883 թ. հունիսի 12-ի Լիմայի պայմանագրով, չնայած ռազմական գործողությունները ավարտվել էին 1866-ին:

1849 - Հունգարիան Լայոշ Կոշութի գլխավորությամբ անկախություն է ձեռք բերում Ավստրիայից:
ն.Ք. 193 – Սեպտիմիոս Սևերոսը հռչակվեց Հռոմեական կայսրության կայսր:


ԱՄԵՆ ԻՆՉ ԱՅՍՕՐՎԱ ՄԱՍԻՆ