Պատմության այս օրը. մայիսի 10


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2013 - Նյու Յորքում կառուցված 541 մետր բարձրության «Ազատության աշտարակը» դառնում է արևմտյան կիսագնդի ամենաբարձր շենքը:
2008 - Ակտիվացավ Եվրոպայի խոշորագույն հրաբուխը՝ Էթնան։
1981 - Ֆրանսուա Միտերանն ընտրություններում հաղթելով՝ դառնում է հինգերորդ հանրապետության առաջին սոցիալիստ նախագահը։
1979 - Կաննի կինոփառատոնում տեղի ունեցավ ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլայի «Ապոկալիպսիսը հիմա» ֆիլմի պրեմիերան:
1956 - ԽՍՀՄ-ում հանվեց ավագ դասարանցիների ուսման վարձը։ 
1940 - Ուինսթոն Չերչիլը
ընտրվում է Մեծ Բրիտանիայի վարչապետ:
1933 - Ֆաշիստական Գերմանիաի մի քանի քաղաքներում իշխանությունները կազմակերպեցին ոչ գերմանալեզու գրքերի ցուցադրական զանգվածային այրում՝ ի նշան գերմանական ազգի բարձրության մյուս ազգերի նկատմամբ:
1932 - Լենինգրադի «Կոմինտերն» գործարանը թողարկեց սովետական առաջին 20 հեռուստացույցները։
1923 -
Ստեղծվեց Անդրկովկասի առաջին ավիաընկերությունը։
1913 - Փորձարկվեց աշխարհում առաջին չորս շարժիչ ունեցող ինքնաթիռը` «Ռուսական վիտյազ»:
1877 - Ռումինիան հայտարարեց իր անկախությունը Օսմանյան կայսրությունից:
1866 - Ավարտվեց Առաջին Խաղաղօվկիանոսյան պատերազմը:
1844 - Կանադայի մայրաքաղաքը Քինգստոն քաղաքից տեղափոխվեց Մոնրեալ:
1811 -
Անգլիայում թղթադրամներ ներդրվեցին։
1503 - Քրիստափոր Կոլումբոսը հայտնաբերեց Կայմանյան կղզիները:


ԱՄԵՆ ԻՆՉ ԱՅՍՕՐՎԱ ՄԱՍԻՆ