Պատմության հայկական օրը. դեկտեմբերի 30


ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2004 - Մինսկի խումբը ԵԱՀԿ-ին զեկուցել էր` միջնորդները կողմերին առաջարկել են կարգավորման երեք հնարավոր սցենար, բայց` պատասխան չեն ստացել։

  • Տարեվերջին ԵԱՀԿ նախագահությանը ներկայացված զեկույցում համանախագահները նշել էին` հուլիսին տարածաշրջան կատարած այցի ընթացքում երկու նախագահներին են ներկայացրել կարգավորման հնարավոր սցենարները՝

♦ որևէ համաձայնագիր չկնքել, ինչը նշանակում է պահպանել գոյություն ունեցող փխրուն «ստատուս-քվոն»,
♦ երկու կողմերի համաձայնությամբ պաշտոնապես «դե-ֆակտո» սառեցնել ներկա իրավիճակը, ինչը նշանակում է հետաձգել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հարցը մինչև երկու կողմերի միջև հարաբերությունների կարգավորումը,
♦ համաձայնության հանգել այն բանի շուրջ, թե ինչպես է ապագայում որոշվելու Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, ներառելով նման որոշման պայմանները և այլ պայմանավորվածությունների տարրերը։

  • Միջնորդները նշել էին, որ կողմերը ժամանակ են խնդրել` «անդրադարձի համար», սակայն, մինչև տարեվերջ այդպես էլ պատասխան չէին տվել:

1991 - Մինսկում ԱՊՀ երկրների գագաթնաժողովը դիմում է Հայաստանին ու Ադրբեջանին՝ խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունները վերսկսելու կոչով։

  • Դեկտեմբերի 10֊ին Ղարաբաղում համաժողովրդական հանրաքվե  էր անցկացվել, որտեղ գերիշխող մեծամասնությունը քվեարկել էր անկախության օգտին։
  • Տարեվերջին արդեն ԽՍՀՄ Ներքին զորքերի հատուկ նշանակության դիվիզան դուրս էր բերվել Ղարաբաղից, ինչն էլ ավելի անկառավարելի էր դարձրել իրավիճակը:

1991 - Ֆինլանդիան, Հարավային Կորեան, Լիբանանը պաշտոնապես ճանաչեցին Հայաստանի Հանրապետության անկախությունը։
1980 - ASALA. Պայթյուն Բեյրութի շվեյցարական «Կրեդիտ Սուիս» բանկի մասնաճյուղերից մեկի առջև։

  • Հայ Գաղտնի Բանակին մոտ կանգնած «3 Հոկտոմբեր Կազմակերպություն»-ը ստանձնում է պատասխանատվությունը։
  • 1981 թվականի հունվարի 2-ին Հայ Գաղտնի Բանակ (ASALA)-ը հայտարարություն է տարածում, կոչ անելով մինչև հունվարի 15-ը դադարեցնել շվեյցարական հաստատությունների դեմ գործողությունները։

1806 - Թուրքիան պատերազմ հայտարարեց Ռուսաստանին։

  • Ռուսաստանը գրավեց Բաքուն։

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1883 - Սարգիս Լուկաշին, հայ խորհրդային կուսակցական և պետական գործիչ, եղել է ժողկոմխորհի նախագահ (սպանվել է 1937)