Միհրան Պողոսյանը «կոկաինի գործով» նոր տեսանյութ է հրապարակել


ՀՀ նախկին գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը աղմկահարույց «կոկաինի գործով» հրապարակել - խոստացած տեսաձայանգրությունը։

Հիշեցնենք, որ մայիսի 25-ին Միհրան Պողոսյանը հանդես էր եկել հայտարարությամբ, որտեղ մասնավորապես, նշել էր, որ «զանգահարել եմ ՀՀ ԱԱԾ տնօրենի ընդունարան, արդյունքի չհասնելով՝ քիչ անց ձայնային հաղորդագրություն եմ ուղարկել ԱԱԾ տնօրենի բջջային հեռախոսահամարին, որից հետո՝ կարճ ժամանակ անց, Արմեն Աբազյանը զանգահարել է ինձ»։

Այնուհետև, մայիսի 27-ին Պողոսյանը հրապարակել էր մի տեսանյութ, որում իր և ՀՀ ԱԱԾ տնօրենի հետ խոսակցությունն էր։